Դերասանուհի եւ երգչուհի Ջեսիկա Սիմփսոնն անկեղծորեն պատմել է ալկոհոլիզմի դեմ պայքարի մասին, որը վարել է չորս տարի։
Իր ինստագրամայն էջում նա արխիվային լուսանկար է հրապարակել, որն արվել է 2017թ․-ի նոյեմբերի 1-ին։ Լուսանկարում Ջեսիկային դժվարությամբ է հնարավոր ճանաչել։ «Լուսանկարում պատկերված այս մարդն իմ անճանաչելի տարբերակն է։ Դա իմ մտքին ու սրտին ստիպում էր շարժվել մի ուղղությամբ, եւ անկեղծ ասած՝ ես ուժասպառ էի։ Ես ցանկանում էի ցավ զգալ։ Ես ցանկանում էի ապրել՝ առանց ափսոսանքի եւ զղջման հետ նայելու իմ ցանկացած ընտրության առնչությամբ, որը կագտարել եմ եւ կկատարեմ մինչեւ կյանքիս վերջը»,- նշել է նա։
View this post on Instagram
Նա նշել է, որ հանրությունը չափազանց շատ է պիտակավորում ալկոհոլային կախվածությունը եւ որ ինքը սկսել է խմել, քանի որ իրեն չի սիրել։ «Իրական աշխատանքը, որը ես պետք է անեի կյանքումս, այն էր, որ ես պետք է սովորեի հաշտվել անհաջողությունների, ցավի, պարտության եւ ինքաոչնչացման հետ։ Խնդիրը ոչ թե խմիչքն էր, այլ ես։ Ես ինձ չէի սիրում։ Ես չէի հարգում սեփական ուժը։ Բայց հիմա անում եմ դա։ Ես հաշտվել եմ վախերիս հետ եւ ընդունել եմ կյանքիս այն մասը, որը պարզապես ցավոտ էր։ Ես ուժեղ եմ ու խիզախ։ Ես շատ ազնիվ եմ ու անկեղծ։ Ես ազատ եմ»,- եզրափակել է Ջեսիկան։
Ավելի վաղ աստղը հայտնել է, որ ալկոհոլի եւ դեղերի հանդեպ իր անհագ ձգտումը մանկական տրավմայի հետեւանք է։ Նա վեց տարեկանում դարձել է մեծահասակ տղամարդու սեռական ոտնձգությունների զոհը։ Մեծանալով նա սկսել է ապրածի հիշողություններն ու ցավը խլացնել ալկոհոլով ու հաբերով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ