Նույնիսկ նման թվացյալ պարզ իրը, ինչպիսին կարդիգանն է, կարող են կրել տարբեր ձեւերով։ Եկեք պարզենք, թե ինչպես են այն համադրում street style-ի աստղերը։
Երկար կարդիգան + կիսաշրջազգեստ
Երկար ծավալային կարդիգանը հիանալի համադրվում է ցանկացած ձեւվածքի միդի կիսաշրջազգեստի հետ։ Մի վախեցեք, որ «կկորցնես» գոտկատեղդ․ բազմաշերտությունն այսօր դեռ հայտնիության գագաթնակետին է։ Եթե պատրաստվում եք կրել մանրածալքերով կամ դեկորատիվ փայլերով կիսաշրջազգեստ, ապա ավելի լավ է ընտրել պարզ, միատոն կարդիգան, իսկ դասական կիսաշրջազգեստին ավելի շատ համապատասխանում է վառ երանգի խոշոր գործվածքով կամ պրինտով կարդիգանը։
Կապել կարդիգանը
Կոճակները կոճկելու փոխարեն, պարզապես ծայրերի օգնությամբ հանգույց կապեք․ թեթեւ եւ անսովոր միջոցը Ձեր կերպարն ավելի հետաքրքիր կդարձնի։
Երկու կարդիգան միանգամից
Մեկ կարդիգանը լավ է, իսկ երկուսը՝ վառ, ոճային, հետաքրքիր։ Օրինակ վերցրեք Օլիվիա Պալերմոյից եւ կրեք խոշոր գործվածքով ավերսայզ մոդելը բարակ կարդիգանի վրայից։ Դրանք կարող են լինել ինչպես նույն գունային գամմայից (եթե որոշել եք հավաքել ընդհանուր լուք), այնպես էլ կոնտրաստային երանգների։
Կարդիգան + մինի
Կարդիգանը համադրեք մինի կիսաշրջազգեստի կամ կարճ շորտերի հետ։ Նման հանդերձանքի համար կարեւոր է ճիշտ կոծիկ ընտրելը․ ամենաշատը կսազեն երկարաճիտները։ Ընտրեք այն մոդելները, որոնք հասնում են մինչեւ ծնկներ, կամ ավելի բարձր։
Օգտագործել գոտի
Եթե դուք օվերսայզի երկրպագու չեք, կարդիգանով կերպարն ամբողջացրեք գոտիով։ Դա կարող է լինել ինչպես չեզոք գույնի բարակ գոտի, այնպես էլ ավելի լայն մոդել։
Բացում ենք ուսերը
Շատ տղամարդիկ կարծում են, որ պարանոցն ու ուսերը կանանց մարմնի ամենագրավիչ մասերն են, այնպես որ, չեք վախենում ցույց տալ դրանք։ Կարդիգանով կերպարը սեքսուալ դարձնելու համար այն կրեք մերկ մարմնին եւ իջեցրեք ուսերը։ Իհարկե, այս տարբերակն ավելի համապատասխանում է ժամադրության գնալուն։
Աղբյուրը՝ Cosmo.ru
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը