Netflix սթրիմինգային վիդեո ծառայությունը Ռուսաստանում պատվիրել է երկրորդ սերիալի արտադրությունը: Նոր նախագիծը բացառիկ է վիդեոպլատֆորմի համար կարտադրի «Водород» կինոընկերությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Netflix-ի մամուլի ծառայությունը։
«Սցենարը կարդալուց անմիջապես հետո պատմությունը գրավեց մեզ։ Մենք ուրախ ենք միանալ ռուսական անհավանական թիմին՝ Ռուսաստանում Netflix-ի համար երկրորդ սերիալը կյանքի կոչելու գործում: Սա յուրահատուկ հայացքով զարմանալի պատմություն է այն մասին, թե ինչպիսի աներեւակայելի բարդ եւ անսպասելի շրջադարձեր կարող են պատահել մարդու հետ կյանքի ճանապարհին: Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ Netflix-ի հանդիսատեսը Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում կկարողանա գնահատել այդ խորը հոգեբանական դրաման», - Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի օրիգինալ սերիալների ուղղության տնօրեն Աննա Նագլերի խոսքերն են մեջբերել մամուլի ծառայությունում:
Սերիալում գլխավոր դերը կկատարի Ալեքսանդր Պետրովը, շոուրաները եւ սցենարիստներից մեկը Էդուարդ Հովհաննիսյանն է, որը 2020 թվականին ներկայացրել է «Չիկի» հաջողված բազմասերիանոց ֆիլմը:
Դրամայի սյուժեն կառուցվում է հանցագործության շուրջ, որի մեղավորը սերիալի գլխավոր հերոսն է՝ հայտնի անձնավորություն: Դրանից հետո նա ստիպված է եղել անցյալում թողնել իր դիրքը, եւ այժմ առջեւում «ամենօրյա փորձությունների անվերջ շարասյուն է, ինչպիսին նա չէր կարող պատկերացնել»։
Ռուսաստանում Netflix-ի առաջին օրիգինալ նախագիծը դարձել է «Աննա Կ» սերիալը՝ Լեւ Տոլստոյի «Աննա Կարենինա» դասական վեպի ժամանակակից մեկնաբանությունը։ Սերիալի պրեմիերան, որի գլխավոր դերում հանդես է եկել Սվետլանա Խոդչենկովա տեղի կունենա 2022 թվականին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 13 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել, Սոնան ու Գրիգը սպասում են առաջնեկին, Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է. Instagram-ը՝ այս շաբաթ20:05, 13 սեպտեմբերի
Հայաստանից մինչև Ուրուգվայ. Էթնիկ նորաձևությունը՝ «Անցյալի ապագան» փառատոնում16:12, 13 սեպտեմբերի
Երբ ամուսնության մեջ խոսում են միայն օրգազմի մասին, բայց՝ ուրիշի. «Հրավեր» ֆիլմը14:29, 13 սեպտեմբերի
Քրիստոնեական սարսափ. Ամենամռայլ կրոնական տեսարանները12:13, 13 սեպտեմբերի
«Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են մարդիկ՝ ներքին ցավով». լուսանկարիչ Իրինա Բոլգովան՝ մարդու ներաշխարհի, լուսանկարչության և Հայաստանի մասին10:30, 13 սեպտեմբերի

09:00, 13 սեպտեմբերի
Հորոսկոպ. Ի՞նչ կհիշեցնի կենդանակերպի նշաններին Ուրանի հակադարձ շարժումը մինչև փետրվար19:23, 12 սեպտեմբերի
Մոխիրը կրակմարիչի մեջ, ծնկի իջած Հիտլերը և սատկած աղավնիներ. Մաուրիցիո Կատելանը Բեռլինում բեմադրել է «Գիշեր» ներկայացումը18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով17:00, 12 սեպտեմբերի
Սամվել Սարգսյան․ «Ես միշտ կկիսվեմ իմ լույսով, որպեսզի յուրաքանչյուրի համար էլ լուսաբաց գա»16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին