Variety-ին տված հարցազրույցում Պենելոպա Քրուսը պատմել է ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի հետ հարաբերությունների մասին։ Դերասանուհին նկարահանվել է ռեժիսորի ութ ֆիլմում, որոնցից վերջինը «Զուգահեռ մայրեր» դրաման է։
Քրուսն ու Ալմոդովարն առաջին անգամ միասին աշխատել են «Կենդանի մարմին» ֆիլմի վրա, որը թողարկվել է 1997թ․-ին։ Նրանք անմիջապես ընկերացել են, իսկ 20 տարվա հարաբերությունների ընթացքում գրեթե ընտանիք են դարձել։
Քրուսի խոսքով՝ Ալմոդովարի հետ ընկերական կապն առաջին հերթին հիմնված է վստահության եւ փոխըմբռնման վրա։ Ամեն դեպքում, նկարահանումների ընթացքում դերասանուհին եւ ռեժիսորը պահպանում են մասնագիտական հեռավորությունը։
«Նա երբեք կոպիտ չի լինում։ Բայց եթե ես դուբլ եմ անում, որը նրան դուր չի գալիս, կամ նա զգում է, որ ես 100 տոկոսով չեմ տրվում գործին, ասում է այդ մասին։ Նկարահանումների ընթացքում մենք հեռավորություն ենք պահպանում, որը պաշտպանում է մեր հարաբերությունները։ Բայց նույնիսկ այն դեպքում, որ առաջին հայցքից կարող է թվալ, թե ես չեմ ուրախանում լավագույն ընկերոջս հետ, ես նրա մասին գիտեմ ամեն ինչ։ Ես գիտեմ, թե երբ նա լավ տրամադրություն ունի եւ կամ անհանգստանում է։ Նա չի կարող ստել ինձ, իսկ ես՝ նրան։ Եվ նույնիսկ չեմ փորձում»,- պատմել է դերասանուհին։
Պենելոպա Քրուսը հավելել է, որ այդ տարիների ընկերության ընթացքում իմացել է հայտնի ռեժիսորի բազմաթիվ առաձնահատկությունների մասին։ Դրանցից մեկն ուտելիքի հանդեպ սերն է։
Լուսանկարը՝ AP
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:37, 29 մայիսի
«Արցախում պիտի հայեր ապրեն եւ լինեն անվտանգ»․ Սոս Ջանիբեկյանի լուսանկարը Ստեփանակերտից15:08, 29 մայիսի
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը երդում են տվել թագուհուն, որից հետո նրանք այլեւս չեն կարողանա վիճել Ուիլյամի եւ Քեյթի հետ14:42, 29 մայիսի
«Գեղեցիկ զույգ»․ Արմեն Պետրոսյանի եւ կնոջ ջերմ գրկախառնությունը14:14, 29 մայիսի
Որոնք են 2022 թվականի ամառվա ամենանորաձեւ կիսաշրջազգեստները․ ինչպես համադրել (ֆոտո)13:39, 29 մայիսի
«Քաղաքային ֆոտոշարք»․ Էվա Խաչատրյանի նոր հրապարակումը13:07, 29 մայիսի
Բրեդ Փիթը նախկին կնոջը՝ Ջենիֆեր Էնիսթոնին, 79 միլիոն դոլար արժողությամբ տուն է նվիրել12:39, 29 մայիսի
«Հպարտներին խորհուրդ է տրվում շատ վերեւից չնայել մարդկանց, ընկնելուց շատ կկոտրտվեն»․ Լիլու12:07, 29 մայիսի
«Ես կարծում էի, որ խելագարվում եմ». Ջենիֆեր Լոպեսն անկեղծորեն պատմել է խուճապային գրոհների մասին11:42, 29 մայիսի
«Մի ձեւացրու, մի ստիր․․․»․ Արփի Գաբրիելյան (ֆոտո)11:14, 29 մայիսի
Իլոն Մասկը մեկնաբանել է Ջոնի Դեփի եւ իր նախկին սիրելի Էմբեր Հերդի դատավարությունը10:48, 29 մայիսի
«Հեքիաթային աղջիկ»․ Մարինկա Խաչատրյանի լուսանկարը Սեւանա լճի ֆոնին10:10, 29 մայիսի
Կաննի կինոփառատոն 2022. հայտնի են հաղթողների անունները