Հայկական ջազի 75-ամյակին նվիրված գալա-համերգը, որին մասնակցեցին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող հայ երաժիշտները, կայացավ երեկ երեկոյան՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգը կայացավ «ARM JAZZ WEEK-75» Հայկական ջազի շաբաթվա շրջանակում, որն անցկավում է հոկտեմբերի 23-ից 30-ը: Միջոցառման կազմակերպիչը «Mezzo Production» ընկերությունն է:
Երաժիշտները ջազի սիրահարներին բազմաբնույթ երաժշտություն մատուցեցին: Այսպես, օրինակ, Մայք Մոսեսյանը եւ իր տրիոն՝ Սիմոն Դոլմազյանը (կոնտրաբաս), Հովհաննես Ջիբյանը (դաշնամուր) եւ Նելսոն Ուիլյամս Հերրերան (պերկուսիա), ներկայացրեցին հիմնականում լատինաամերիկյան երաժշտությամբ «Intimacy» ծրագիրը, իսկ Թավիջյան եղբայրների կատարմամբ հնչեցին մեծագույն դասականների՝ Շոպենի, Չայկովսկու, Ռախմանինովի եւ շատ ուրիշների ստեղծագործությունների թեմաներով ջազային վարիացիաներ:
Հայաստանում ջազի զարգացման պատմության մասին NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրուցեց Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր եւ դիրիժոր Մարտին Վարդազարյանը: «Ի տարբերություն նրան, որ Խորհրդային Միությունում ջազն արգելվում էր, չէր սիրվում եւ չէր հովանավորվում, պետք է ասեմ, որ Հայաստանում երբեք ջազն արգելված չի եղել: Բացի այդ, ջազային երաժշտության օժանդակությունը մարդու ձեւավորման բնագավառում շատ կարեւոր է, ինչպես նաեւ դասական երաժշտության դերը, որովհետեւ սա համաշխարհային, համամարդկային երաժշտության այն գեղեցիկ բնագավառն ու լեզուն է, որը հասկանալու համար հարկավոր է դրան լավ տիրապետել, եւ հետո պարզել, սիրո՞ւմ ես այն, այն քո՞նն է, թե քոնը չէ: Սա այն բնագավառն է, որը չսիրել հնարավոր չէ, համենայն դեպս՝ ինձ համար»,- նշեց կոմպոզիտորը:
Նրա խոսքով, Հայաստանում ջազի զարգացման մեջ մեծ դեր են խաղացել Պետական էստրադային նվագախմբի հիմնադիր, Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ Արտեմի Այվազյանը, ինչպես նաեւ նվագախմբի ամենահայտնի ղեկավարներից՝ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը, ում հետ նվագախումբը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում եւ հիացմունք է պատճառել հանդիսատեսին:
Խոսելով ջազային երաժիշտների ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մասին՝ նա նշեց Դավիթ Ազարյանին, Ալիկ Զաքարյանին եւ շեշտեց, որ հայկական ջազն այսօր լայն հնարավորություններ, միաժամանակ՝ զարգացման համար աջակցության կարիք ունի: Այդ առիթով նա երախտագիտություն հայտնեց «Mezzo Production» ընկերությանը, որի ջանքերի շնորհիվ այսօր նշվում է հայկական ջազի 75-ամյակը: Իրենց հերթին Թավիջյան եղբայրները խորին հուզմունքով նշեցին պատմական հայրենիքում անվանի երաժիշտների հետ կայանալիք իրենց ելույթի մասին, իսկ ջազ վոկալիստ Մայք Մոսեսյանն ընդգծեց, որ ջազն իր համար առաջին հերթին ազատության եւ ստեղծագործելու հնարավորության խորհրդանիշն է:
«Շատերին թվում է, թե ջազը սահման չունի, եւ կարելի է անել այն ամենը, ինչ ուզում ես, սակայն սահմաններ կան, եւ հենց դրանք են թույլ տալիս ստեղծագործել»,- նշեց նա:
Գալա համերգից հետո, հոկտեմբերի 24-ից 30-ը, Mezzo Classic HOUSE-CLUB-ում «ARM JAZZ WEEK-75»-ի շրջանակում կկայանան մի շարք հայտնի ջազային երաժիշտների եւ կոլեկտիվների ելույթներ: Հոկտեմբերի 24-ին նախանշված է Թավիջյան եղբայրների համերգը, հոկտեմբերի 25-ին հանդես կգան Մայք Մոսեսյանը եւ նրա տրիոն, հոկտեմբերի 26-ին՝ Chico&Friends, հոկտեմբերի 27-ին՝ Անուշիկ Ալավերդյան եւ Կարեն Մամիկոնյան բենդը, հոկտեմբերի 28-ին՝ «Նյուանս» էթնո-ջազ խումբը, հոկտեմբերի 29-ին՝ Մարինե Հակոբյանը եւ «Free Form» ջազ բենդը, հոկտեմբերի 30-ին՝ Երվանդ Երզնկյանի եւ Մարտին Վարդազարյանի համերգ-երեկոն:
Հայկական ծագմամբ մակեդոնացի երաժիշտներ Թավիջյան եղբայրներն արդեն հանդես են եկել ավելի քան 400 համերգով, որոնք կայացել են ամբողջ Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Բալկաններում: Նրանք երաժշտական բազմաթիվ մրցանակների դափնեկիրներ են, ելույթ են ունեցել եւ համագործակցել հանրահայտ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ռհանի Քրիջան, Ռեյ Չարլզը, Չիկ Կորիան, Գրան Բրեգովիչը, Մայքլ Ջեքսոնը եւ այլք:
Բալկանների պատմության ընթացքում Թավիջյան եղբայրներն առաջին երաժիշտներն են, ում հաջողվել է միասին հավաքել ամենամեծ թվով բալկանցի երաժիշտների եւ թողարկել «Macedonian heart beats in 7/8» ձայնասկավառակը: Այն մի շարք բարձրագույն պարգեւների է արժանացել: Ազգությամբ հայ ջազ վոկալիստ Մայք Մոսեսյանն էլ ծնվել է Ավստրիայում: Նա պրոֆեսիոնալ երաժշտությամբ սկսել է զբաղվել 20 տարեկանից:
Ավարտելով Վիեննայի կոնսերվատորիան՝ Մայքը տեղափոխվել է Իսպանիա, որտեղ սկսել է զբաղվել ջազով: Երգիչը հանդես է գալիս ինչպես ավանդական, այնպես էլ լատինաամերիկյան ջազի ժանրերում, «The Nelson Williams Clan Cubano» ջազ բենդի մշտական մասնակիցն է, ինչպես նաեւ ավանդական ջազ է ներկայացնում ավստրիացի երաժիշտների հետ:
Տեքստը՝ Լիլիթ Պետրոսյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի