Կինոդերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան (Սահակյանց) իր 60-ամյակի նախօրեին մասնակցել էր «Tatler» ամսագրի համարձակ ֆոտոշարքին։ Դերասանուհու հայտնի շատ գործընկերներ հիացել են կերպարների գեղեցկությամբ, որոնցով ներկայացել էր աստղը։ Միայն թե ոչ բոլորն են գնահատել լուսանկարների համարձակությունը։ Որոշ հետեւորդներ լուսանկարները չափազանց հանդուգն եւ հերոսուհու տարիքին անհամապատասխան են համարել։
«Ես այնքան լավ համբավ ունեմ, որ վաղուց ժամանակն է փչացնել այն»,- «Tatler»-ի հետ զրույցում ասել էր նա։
View this post on Instagram
Ծավալուն հարցազրույցում, որին նվիրված է ֆոտոշարքը, հայտնի դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի կինը զարմանք է արտահայտում՝ մի՞թե սեփական մարմնի գեղեցկության հանդեպ սերն իրեն «ընկած» կին է դարձնում եւ արատավորում է մեծն մաեստրոյի համբավը։
«Սերս երկինք է հասնում․ շնորհակալություն ամուսնուս ու դուստրերիս ոգեշնչման ու հավատի համար։ Ընկերներիս, երկրպագուներիս, նրանց, ովքեր գնահատում են՝ անկեղծ շնորհակալություն, ձեր կարծիքն անսահման թանկ է ինձ համար։ Ինձ վատաբանողներին կպատասխանեմ արտահայտությամբ սիրելի «Բարոն Մյունհաուզենից»՝ ձեր դժբախտությունն այն է, որ դուք չափազանց լուրջ եք»,- ինստագրամյան էջում գրել է դերասանուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը