Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ամփոփելով 2021-ը. Ադրիանա Գալստյանը՝ իր նոր դերի, եւս մեկ երազանքն իրականացնելու ու «Միսս Տիեզերք Արմենիա 2021» Նանեի հետ հարաբերությունների մասին

12:01, 1 հունվարի

Նորությունների առումով 2021-ը բավական հագեցած էր Ադրիանա Գալստյանի համար: Տարեվերջին մեծ էկրաններ բարձրացավ դերասանուհու մասնակցությամբ «Վայրենի տատին կամ Փոքրիկ Զորավարը 2» ֆիլմը, որի ռեժիսորը Հենրի Քոչարյանն է, իսկ տարվա ընթացքում Ադրիանան երկրպագուներին զարմացրեց «Միսս Արմենիա» հիմնադրամի «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթին մասնակցելով, որտեղ արժանացավ «Առաջին Վիցե Միսս» կոչմանը:

NEWS.am STYLE-ը դերասանուհի-մոդելի հետ խոսել է իր նոր հերոսուհու մասին, ինչպես նաեւ՝ ամփոփել նախորդ տարին:

Անդրադառնալով իր կերպարին, որը ջութակահարուհի է, Ադրիանան նշեց, որ Աննան իր հետ մի շարք նմանություններ ունի.

image-30-12-22-06-25.jpeg (130 KB)

«Կերպարս ամբողջովին իմ սրտով էր: Նույնիսկ, այնքան նմանություն կար, որ շատ հեշտ եղավ նրան ներկայացնելը: Միանգամից եմ համաձայնվել նկարահանվելուն, որովհետեւ թիմն էլ շատ պրոֆեսիոնալ էր, յուրաքանչյուրը գիտեր իր գործը»,-նշեց դերասանուհին, իսկ հերոսուհու գծերը ներկայացնելիս՝ հավելեց.

«Ջութակահար Աննան շատ բարի ու փափկասիրտ աղջիկ է՝ կիրթ ու դաստիարակված է իրեն պահում, նույնիսկ, այն իրավիճակում, երբ իրեն համակրում է մի տղամարդ, որն իրեն չի հետաքրքրում: Շատ չեմ ուզում փակագծերը բացել, բայց դիտողը միանգամից կհասկանա, որ նա այնպիսի հերոսուհի է, որը գիտի, թե ցանկացած իրավիճակում ինչպես պետք է վարվել»:

image-30-12-22-06-25-1.jpeg (74 KB)

Իր մասնակցությամբ նախորդ՝ «Հեքիաթահարված» ֆիլմի հերոսուհին արեւմտահայուհի էր, ինչի համար Ադրիանան սովորել էր արեւմտահայերենով վարժ խոսել: Այս դեպքում դժվարությունը եղել է ջութակին հմտորեն մոտենալու արվեստը.

«Երկու ֆիլմերում էլ դժվարություններն ինձ համար խոչընդոտ չէին, քանի որ ես այնքան տարված էի իմ կերպարներով, որ չէի նկատում որեւէ դժվարություն: Այստեղ պետք է ճիշտ աշխատանք տարվեր ջութակի հետ: Ճիշտ է՝ բոլորն էլ գիտեն, որ իրականում ես ջութակահարուհի չեմ, բայց միշտ էլ կարող ես քո խաղով ստանալ այնպիսի տեսարան, որը կարող է համոզել մարդկանց: Հետաքրքիրն այն է, որ երբ ֆիլմի նկարահանումներից լուսանկար տեղադրեցի իմ էջում, ինձ շատերը գրեցին, որ այնքան ճիշտ եմ պահել ջութակը, որ տպավորություն էր, թե ես տիրապետում եմ այդ գործիքին»,-ոգեւորությամբ ասաց դերասանուհին, որը թեեւ ժամանակին փաստում էր, որ նկարահանվելն իր վաղեմի երազանքն է եղել, այսօր շատ քիչ նախագծերում է հայտնվում: Պատճառը ոչ թե առաջարկների պակասն է, այլ հենց Ադրիանայի ընտրությունը.

image-30-12-22-06-25-2.jpeg (88 KB)

«Այո, դպրոցական տարիներին ինձ համար երազանք էր, որ դառնայի դերասանուհի, լինեի էկրաններին, բայց դա չէի ցանկանում ճանաչված լինելու համար, պարզապես սիրում էի դերասանությունը, եւ, նույնիսկ, ուսուցիչներս ասում էին՝ դու պետք է դերասանուհի դառնաս, որովհետեւ ես այն մարդն էի, որը շրջապատում ուրախություն էր բերում, կարողանում էի ճշգրտորեն նմանակել մարդկանց եւ զարմացնել դրանով:  Չէի ասի, թե հիասթափություն եմ ունեցել. կարծում եմ՝ դա տարիքով ու մշակութային զարգացումներով է պայմանավորված: Մարդիկ մի նպատակին հասնելուց հետո իրենց առջեւ դնում են նորը: Ես՝ ինքս, միշտ փորձել եմ երազանքներս դարձնել նպատակներ ու հասնել դրանց: Այսօր շատերը, լինելով դերասան կամ երգիչ, զբաղվում են իրենց ինստագրամյան էջերով, մենք երբեք չէինք պատկերացնի, որ կհասնենք այն կետին, որ սոցիալական ցանցի էջի միջոցով կկարողանանք գումար աշխատել, իսկ ես փորձում եմ օգտվել յուրաքանչյուր ընձեռված հնարավորությունից»,-նշեց Ադրիանան, որն այսօր աշխատում է սոցիալական մեդիայի մարքեթինգի ոլորտում: Իսկ նախորդ տարի դերասանուհի-մոդելն իրականություն դարձրեց եւս մեկ երազանք՝ մասնակցելով «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթին: Իր մասնակցության մեջ Ադրիանան մի շարք ձեռքբերումներ է տեսնում.

image-30-12-22-06-25-3.jpeg (175 KB)

«Ես նորից գալիս եմ այն մտքին, որ ես ունեմ վճռական բնավորություն. երբ որոշում եմ մի բան անել, որպեսզի հասկանամ՝ որքանով է դա իմը, միանգամից դա անում եմ: Մրցույթի շրջանակում ունեցա հնարավորություն ինձ փորձելու դեֆիլեի ոլորտում, եւ ինձ համար ձեռքբերում էր նաեւ մասնագետների դրական կարծքը իմ դեֆիլեի վերաբերյալ: Բացի այդ՝ մրցույթի շրջանակում ծանոթացա մի շարք հրաշք աղջիկների հետ, որոնց հետ մեր ընկերությունը մինչ օրս շարունակվում է»:

Ադրիանան չթաքցրեց, որ հետեւել է «Միսս Տիեզերք» մրցույթին ու ամբողջ սրտով աջակցել Հայաստանի ներկայացուցիչ Նանե Ավետիսյանին, եւ չնայած այն փաստին, որ Նանեն ու Ադրիանան միմյանց դեմ էին մրցում մրցույթի Հայաստանի ազգային ընտրության ժամանակ՝ աղջիկների միջեւ ջերմ հարաբերություններ են պահպանվել:

image-30-12-22-06-25-4.jpeg (162 KB)

«Ինչպես նշել եմ իմ մի շարք հարցազևույցներում՝ ես շատ եմ ցանկանում, որ այս ամենից հետո Հայաստանը յուրովի ներկայանա բոլոր երկրներում, իսկ «Միսս Տիեզերքը» բավական ճանաչված միջազգային մրցույթ է, որտեղ ներկայանալը շատ մեծ նշանակություն ունի, ու ինձ համար շատ կարեւոր էր, որ Հայաստանը ներկայանար արժանվույնս: Մենք՝ բոլորս, Նանեի կողքին էինք, ու ես մտածում էի, որ Նանեն, նույնիսկ, այնտեղ է հայտնվելու ֆավորիտների շարքում, որովհետեւ որքանով, որ հետեւում էի նրա հրապարակումներին, իսկապես հպարտություն էի ապրում, քանի որ նա փայլում էր: Իմ, Նանեի ու, առհասարակ, մրցույթի մյուս աղջիկների միջեւ մինչ օրս կա շատ ջերմ փոխհարաբերություն: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս էլ մրցույթին մասնակցելուց առաջ մտածում էինք, որ մրցակցություն կլինի, սակայն չնայած դրան՝ մրցույթը շատ ջերմ մթնոլորտում անցավ: Բոլոր աղջիկներն էլ այնքան գեղեցիկ ու խելացի էին, որ մինչեւ վերջին պահը շատ դժվար էր կանխատեսել հաղթողին»:

image-30-12-22-06-25-5.jpeg (202 KB)

Ափոփելով 2021-ը՝ Ադրիանան նշեց, որ չնայած դժվարություններին՝ շարունակում է մնալ լավատես.

«Վստահ եմ, որ առանց Աստծո օգնության մենք չենք կարողանա առաջ շարժվել, որովետեւ մեզ նորոգվել է պետք, պետք է վերականգնվենք, մխիթարություն գտնենք մեր սրտի վերքերի համար, ազատվենք այն վախերից ու հուսալքված վիճակներից, որում հայտնվել ենք վերջին երկու տարիների ընթացքում»:

Ամանորը դերասանուհին դիմավորել է իր հարազատ Հրազդան քաղաքում՝ ընտանիքի հետ, ասում է՝ իր համար տարին դիմավորելու ավելի լավ տարբերակ չի կարող լինել:

image-30-12-22-06-25-6.jpeg (174 KB)

«Նորությունների առումով դեռ ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ ինքս էլ չգիտեմ, թե ինչ կլինի: Իսկ ինչ վերաբերում է նպատակներիս՝ կան, իհարե, այնպիսիք, որոնք անպայման իրագործելու եմ: Այս ամենի մասին ավելի ուշ կկիսվեմ»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ադրիանա Գալաստյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել