Հաղորդավարներ Միխայիլ Գալուստյանի, Վալյա Կարնավալի եւ Արթուր Բաբիչի մասնակցությամբ «Не дрогни!» կատակերգական-խաղային շոուն «СТС»-ի եթեր կթողարկվի հունվարի 17-ից։ Մասնակիցները ստիպված կլինեն փորձություններ անցնել, հայտնում է «InterMedia» գործակալությունը՝ վկայակոչելով հեռուստաալիքի մամուլի ծառայությանը։
Նոր նախագծի մասնակիցների ցանկում են «Միսս Բելառուս» մրցույթի հաղթողը, լիտվացի խոհարար, սեքս-քոուչ, ուսուցիչներ, հոկեիստ, ռեստորատոր, անշարժ գույքի գործակալ եւ նույնիսկ նախկին քահանա։ Շոուի թիմը բազմաթիվ հայտեր է ստացել ամբողջ Ռուսաստանից եւ ԱՊՀ երկրներից։

«Ինձ դուր է գալիս, որ մեր շոուն ոչ միայն էքստրիմի մասին է, այլեւ ծիծաղի,- ասում է Միխայիլ Գալուստյանը։ - Ինձ՝ որպես կատակերգուի, առանձնակի հարմար է այդ պայմաններում։ Բայց հետեւելով մասնակիցներին՝ հասկանում էի, թե որքան դժվար է պահպանել ներքին հավասարակշռությունը, երբ ամեն կողմից փորձում են վախեցնել քեզ։ Ինձ շատ դժվար է վախեցնել․ ես աշխարհ տեսած հայ եմ՝ արյանս մեջ ադրենալինի պարունակությամբ»,- «СТС»-ի մամուլի ծառայությունը մեջբերել է Միխայիլ Գալուստյանի խոսքերը։
«Не дрогни!»-ն բրիտանական «Flinch» նախագծի ռուսական տարբերակն է, որն ի սկզբանե հեռարձակվում էր Netflix-ով։ Stellify Media-ի կողմից ստեղծված ձեւաչափը տարածվում է ամբողջ աշխարհում Sony Pictures Television-ի կողմից։ Օրիգինալ շոուում փորձություններն անցնում են իռլանդական ֆերմայի տարածքում, որը մոսկվացի նկարիչները վերստեղծել են 1 000 քառակուսի մետր մակերեսով տաղավարում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:28, 21 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան պատերազմ է հայտարարել Նյու Յորքին՝ Վինի-Թուխի պատճառով14:41, 21 հոկտեմբերի
Հարստությունը դարձել է անեծք. Ինչու՞ Ուորեն Բաֆեթի ժառանգները չգիտեն, թե ինչ անել 150 միլիարդ դոլարը14:15, 21 հոկտեմբերի
«Մեգանը խլում է նրանից վերջին հույսը». Արքայազն Հարրին խորապես ազդված է կնոջ՝ Սուրբ Ծնունդը ԱՄՆ-ում անցկացնելու որոշումից13:22, 21 հոկտեմբերի
Միլիարդատեր Սեմ Ալտմանի քույրը մեղադրել է նրան բռնաբարության մեջ. դատարանը մերժել է հայցը12:50, 21 հոկտեմբերի
Քեյթ Միդլթոնը ստվերել է Չարլզ III-ի ընդունելության հյուրերին Elie Saab զգեստով և իր սիրելի թագով12:33, 21 հոկտեմբերի
Դուեյն Ջոնսոնը անճանաչելի է նոր ֆիլմի նկարահանման հրապարակում12:18, 21 հոկտեմբերի
Օքսանա Սամոյլովան խոստովանում է, որ քաշ է կորցնում շաքարախտի դեղամիջոցների միջոցով. «Ես կամքի ուժ չունեմ»11:52, 21 հոկտեմբերի
Արքայազն Հարրին ուզում է խաղաղություն հաստատել հոր և եղբոր հետ, սակայն պալատում դրա մեջ սպառնալիք են տեսնում11:30, 21 հոկտեմբերի

10:49, 21 հոկտեմբերի
Էնդրյու Սքոթը կարող է Օսկարի պատմություն մտնել. դերասանը կմրցի ինքն իր դեմ10:26, 21 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը ապշեցրել է համացանցը՝ վերածվելով իր սեփական դստերը. Նրան անհնար է տարբերել 13-ամյա Նորթ Ուեսթից09:00, 21 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ