«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

10 գաղտնիք, որոնց մասին խելացի կանայք երբեք չեն խոսում

21:12, 19 փետրվարի

1. Արտաքինին վերաբերող բարդույթներ

Ցույց տվեք մի կնոջ, որին ամեն ինչ դուր է գալիս իր արտաքինում: Նույնիսկ ամենակատարյալ մարմինն ունեցող կինը որեւէ կնճիռ կամ խալ կգտնի, որը կցանկանար հեռացնել, էլ չենք խոսում նիհարելու հավերժ ցանկության մասին: Տարբերությունն այն է, որ խելացի կանայք ուշադրությունը չեն կենտրոնացնում իր ենթադրյալ թերությունների վրա: Նրանք գիտեն, որ դա չի օգնի ազատվել դրանցից, այլ միայն ավելի շատ ուշադրություն կգրավի:

2. Հարաբերությունների բոլոր մանրամասները

Երկուշաբթի դուք երջանիկ եք, երեքշաբթի՝ «եզրագծին եք հասել», չորեքշաբթի «ամեն ինչ բարդ է», բայց հինգշաբթի կրքոտ համբույրն ու սեքսն ապացուցեցին, որ ամեն ինչ լավ է, իսկ արդեն ուրբաթ նորից սիրահարված եք: Ձեզ համար դա լավ է, բայց երբ այդ մասին պատմում եք ընկերներին, նրանք ուշադրությունը կենտրոնացնում են միայն վատի վրա, այդպիսով դուք նրանք հոգնեցնում եք ձեր հարաբերություններով ու փչացնում ձեր զուգընկերոջ վարկանիշը:

3. Երբ «մի փոքր չափն անցաք» բաժանվելիս

Երբ դուք նրան միլիոնավոր հաղորդագրություններ ուղարկեցիք կամ անդադար զանգահարեցիք, մինչեւ հեռախոսն անջատվեց: Երբ դուք թակեցիք նրա դուռը՝ լավ լինելով, կամ հուսահատ վրեժի ծրագիր կազմեցիք: Դա այնքան էլ լավ չէ, բայց պատահում է. արդեն հասկացել եք դա ու առաջ անցել: Բայց պետք չէ այդ մասին պատմել ընկերներին, դա երբեք ձեր օգտին չի լինի:

4. Տղամարդկանց թիվը, որոնց հետ քնել եք

Այստեղ ճիշտ պատասխան չկա, այդ պատճառով պարզապես հասուն մարդու նման պահեք ձեզ, հաշտվեք, որ ձեզանից յուրաքանչյուրն անցյալ է ունեցել, եւ առաջ գնացել: Թվերից ելնելով չի կարելի դատողություն անել. մի կին կարող է 5 տղամարդ ունենալ կյանքում, բայց յուրաքանչյուրի հետ երկարատեւ հարաբերություններ ունենալ, իսկ մեկի կյանքում՝ ընդամենը 3-ը լինել, բայց՝ մեկ շաբաթվա ընթացքում: Ամեն ինչ հարաբերական է:

5. Ինչպես եք առցանց հետեւում ինչ-որ մեկին

Գաղտնիք չէ, որ մենք հաճախ ենք հետեւում մեր նախկին կամ պոտենցիալ զուգընկերոջ էջերին՝ նրանց կյանքի մասին ավելի շատ բան իմանալու համար: Բաց դրանով հպարտանալ պետք չէ:

6. Որ կարող եք ավելի լավ անել

Պետք չէ ուրիշներին ասել, որ կարող եք ինչ-որ բան ավելի լավ անել, եթե անգամ ուզում եք «պարզապես օգնել»: Մարդկանց թույլ տվեք ինքնուրույն ջանալ. դա հարգալից կլինի:

7. Որ դեռեւս մտածում եք ձեր նախկինի մասին

Դա կարելի է ասել ընկերուհուն կամ մորը, բայց ակնհայտորեն ո՛չ նոր ընկերոջը, եթե անգամ նա նույնպես դա հասկանում է:

8. Որքան գումար եք դուք վաստակում/ծախսում

Փողը շատ բարդ թեմա է, որը կարող է ամենատարբեր զգացմունքներ առաջացնել՝ տագնապից եւ անինքնավստահությունից մինչեւ նախանձ ու քննադատություն:

9. Ձեր կարծիքը նրա ընտանիքի եւ ընկերների մասին

Եթե նրանք վտանգավոր եւ անհարգալից չեն, կարիք չկա կիսվել ձեր տղամարդու համար կարեւոր ինչ-որ մեկի հետ անձնական կոնֆլիկտների մասին: Եթե նա ստիպված լինի ընտրություն կատարել, ապա, ամենայն հավանականությամբ, այն ձեր օգտին չի լինի:

10. Ուրիշների գաղտնիքները

Դա նշան է, որ ձեզ չի կարելի վստահել:

 

Աղբյուրը՝ soulpost


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել