«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամեն տարի գարնանը» սերիալի անձնակազմը՝ պրոդյուսեր Ելենա Արշակյանի գլխավորությամբ, Արցախում է. այնտեղ անցկացնելու են ֆիլմի նկարահանումների որոշակի հատվածը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ելենա Արշակյանը խոսել է Արցախում իրականացվող նարահանումների եւ հեռուստասերիալի շրջանակում սպասվող հետաքրքիր զարգացումների մասին:
Չնայած այս շրջանում նկարահանումների համար է Արցախում՝ պրոդյուսերը նշեց, որ, առհասարակ, երբեք հատուկ առիթ չի փնտրում այնտեղ գնալու համար.
«Արցախյան վերջին պատերազմն ամեն բան փոխեց. վերաիմաստավորեց ու վերաարժեւորեց մեր կյանքն ու աշխատանքային գործունեությունը։ Միանշանակ կարող եմ փաստել, որ ոչ ոք եւ ոչինչ չի կարող խոչընդոտել հայ մարդուն եւ, հատկապես, արժանապատիվ հային մուտք գործել Արցախ։ Այո, վիրավոր, բայց ազատ Արցախը, ինչպես միշտ, ջերմ ընդունեց ու ողջունեց մեր նկարահանող խմբին»,-հավելեց նա:
Հեռուստասերիալի անձնակազմը հանգրվանել է Ստեփանակերտում. ինչպես Ելենան է նշում՝ բացի նկարահանումներից վայելում են նաեւ Արցախի չքնաղ բնությունն ու հյուրընկալ մթնոլորտը.
«Շատ հագեցած ու շատ էմոցիոնալ աշխատանքային օր ենք ունեցել։ Շփումն արցախցու հետ հերթական անգամ հաստատեց, որ այս հողի մարդկանց ոգին ուժեղ ու անկոտրում է։ Հատուկ առիթներ պետք չէ փնտրել Արցախ այցելելու համար. հայրենիքը չենք ընտրում, բայց պետք է պահել ու մենակ չթողնել։ Հետեւաբար՝ որոշումը լիովին պարզ է. մենք մեր հայրենիքում շարունակում ենք մեր նկարահանումների որոշ հատվածներ։ Եվ, շուտով, վարկանշային ու առաջատար՝ «Արմենիա» հեռուստաալիքով եթեր հեռարձակվող «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալը, սյուժետային հետաքրքիր լուծումներով, հանրությանը կներկայացնի մեր հայրենիքի պատմամշակութային հարուստ ժառանգությունն ու տեսարժան վայրերը»։
Արցախ մեկնած խմբի կազմում են դերասաններ Ռոմելա Սարգսյանը, Գեւորգ Գրիգորյանը, Մանե Բոզոյանն ու Սեյրան Մովսիսյանը։
«Սերիալային խիտ օրակարգից ելնելով՝ Արցախում մեր նկարահանումները նախատեսված են ընդամենը երկու-երեք օր, բայց դա չի նշանակում, որ հետագա այցելությունները բացառվում են։ Իսկ թե ինչ զգացողություններ ունեինք մենք ճանապարհին՝ մինչ Ստեփանակերտ հասնելը, չեմ ցանկանա կամ, երեւի, չեմ կարող հստակ նկարագրել, որովհետեւ շատ տարբեր ու հակասական էին՝ հատկապես, երբ Արցախ այցելել ես մինչ վերջին պատերազմն ու նոյեմբերի 9-ը… երբ դեռ ամեն բան դժգույն ու դժբախտ չէր… Պատերազմից հետո Արցախում եղել ենք 2020 թ-ի նոյեմբերի վերջին, բայց կրկին հուզական զգացողություններս չեն թողնի սառը նկարագրել ապրածս ու տեսածս: Միայն հավելեմ, որ Արցախը սպասում է մեզ՝ նույն ջերմությամբ ու հավատով»:
Ելենան վստահեցրեց, որ Հայաստանից դուրս այլ նկարահանումներ եւս իրականացնելու են, բայց առայժմ չցանկացավ մանրամասնել: Ինչ վերաբերում է սերիալում սպասվող զարգացումներին ու համալրումներին՝ պրոդյուսերը նշեց.
«Առաջիկայում սերիալում, անկասկած, ընդգրկվելու են տաղանդավոր եւ սկսնակ դերասաններ. կկրկնվեմ՝ շատ փակագծեր չեմ բացի, բայց կարող եմ ասել, որ սերիալում շուտով սպասվում է նոր կերպարի մուտք, որին կմարմնավորի 44-օրյա պատերազմի մասնակից՝ յուրատեսակ պատմությունով ներկայանալով հանդիսատեսին»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է