Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա...» ֆիլմի պրեմիրերան, որի ցուցադրությանը նախորդեց կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը:
Ֆիլմը, որը պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին է, ներկայացնում է մի ընտանիքի, որի միջոցով էլ պատմվում է հայ ազգի ողբերգությունը:
Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ՝ մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, որին մարմնավորում է Ալեքսանդր Խաչատրյսնը, նախկին գնդապետ է, որն իր ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Արմեն Մարգարյանը մարմնավորում է Արամի որդուն՝ Գնելին, որը բիզնեսմեն է. նա մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Ֆիլմի կրտսեր հերոսը Լեւոնն է, որին մարմնավորում է երիտասարդ դերասան Լեւոն Հախվերդյանը: Լեւոնը վիրտուոզ երաժիշտ է, որը ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ, սակայն նրա կյանքում ապագան ու հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով հիմնական կոնֆլիկտը:
Մյուս հերոսներին մարմնավորում են Մարջան Ավետիսյանը, Եվա Զոհրաբյանը, Շանթ Հովհանիսյանը, Ալիս Կապլանջյանը, Վահագն Մարտիրոսյանը, Սաթենիկ Հազարյանը, Նարինե Պետրոսյանը, Թումաջ Դանեշ Բեհզադին եւ այլք։
«Գարուն ա…»-ի ստեղծման գաղափարը Ալեքսանդր Խաչատրյանի մոտ, որը նաեւ ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է, առաջացել է 6 տարի առաջ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի իրադարձությունների ընթացքում:
«Մենք պարզապես զրուցում էինք, խոսում այն մասին, որ 2000 տարի անընդհատ բարոյական հաղթանակներ ենք ունեցել, եւ դրանից հետո կորցրել ենք տարածքներ, եւ, վերաջապես, ունեցանք մի բարոյական եւ նյութական հաղթանակ (խոսքն Արցախյան առաջին պատերազմի մասին է), երբ կարողացանք մեր տարածքներից մի փոքրիկ մաս վերադարձնել, սակայն այդ մասին չկար նորմալ ֆիլմ: Հարություն Ղուկասյանի հետ մտածեցինք, որ պետք է սցենար գրվի այդ մասին, եւ արդեն գրեթե սկսում էինք աշխատանքներն ու զուգահեռ մտորում՝ Աստված չանի, եթե հանկած կրկին պատերազմ սկսվի, ո՞վ է գնալու կռվի, որովհետեւ ժողովրդի մեջ հայրենասիրության, ազատության, անկախության այդ ոգեւորությունը, կարծես, չկար... Սկսվեց քառօրյան... եւ մեզ համար անակնկալ էր մեր ժողովրդի՝ մի մարդու նման կանգնելը, իսկ վերջին պատերազմի ժամանակ այլեւս դա անսպասելի չէր... Մտածեցինք հենց այս մասին խոսել՝ ոչ թե պատերազմի, այլ տվյալ երեւույթի մասին»,-անդրադառնալով ստեղծման նախապատմությանը՝ նշել է դերասանը:
Ռեժիսոր Ռոման Մուշեղյանը, որն այս օրերին գտնվում էր Ուկրաինայում, որտեղ իրականացնում էր հետարտադրական աշխատանքները, թեեւ դժվարությամբ, սակայն կարողացել է հասնել ֆիլմի երեւանյան պրեմիերային. նրա խոսքով՝ այս աշխատանքի կարեւորությունը նրանում է, որ այն ինքնանպատակ չի եղել, եւ ունի իր հաղորդագրությունը, որպեսզի ցանկացած մարդ, ցանկացած հայ տեսնի, կարողանա ինչ-որ բան քաղել դիտելուց հետո:
«Այս ֆիլմով մենք, կարծես, նոր իդեալ, հերոսի նոր տեսակ ենք առաջ քաշում, որի հայրենասիրությունը սահմաններ չունի: Նա զորացրված սպա է, որը հայրենիքն ամեն ինչից վեր է դասում, նույնիսկ՝ սեփական ընտանիքից, եւ նրա խոսքով՝ հայրենիքը զուտ հողակտոր չէ, այն սկսվում է ամեն անհատի պատասխանատվությունից եւ սիրուց՝ առ հայրենիք, ընտանիք ու հասարակություն: Նա համոզված է, որ հենց այդ գաղափարը կարող է հիմք ծառայել առողջ հասարակության եւ հզոր պետականության համար»,-ասում է նա:

«Գարուն ա...» ֆիլմի պրոդյուսերներից է նաեւ Դիանա Ավետիսյանը, սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, կոմպոզիտոր՝ Արման Էլբերտ։
Ինչ վերաբերում է ֆիլմի միջազգային ցուցադրություններին՝ ստեղծագործական կազմը հավելեց, որ իրենք փորձելու են դիտումներ իրականացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: ԱՄՆ-ում արդեն հաստատվել է ֆիլմի պրեմիերան, որը տեղի կունենա ապրիլի 1-ին՝ Լոս Անջելեսում:
«Այս ֆիլմը շատ է ազգային, շատ է մեր մասին, բայց այստեղ կան զուգահեռներ, որոնք այսօր հուզում են ամբողջ աշխարհին՝ զինվոր եւ մարդասպան, արվեստ եւ բարբարոսություն... Կարծում եմ՝ սա աշխարհի ցավոտ կողմն է այսօր: Մենք ունենք բոլոր նախադրյալները՝ այն միջազգային հարթակներում ներկայացնելու»,-նշեց Ալեքսանդր Խաչատրյանը:
Ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգն ու աստղային հյուրերը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:10, 25 սեպտեմբերի
Max Mara-ն գերզբաղված կանանց համար նոր հավաքածու է ներկայացրել20:22, 25 սեպտեմբերի
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են չափազանց առատաձեռն տղամարդիկ վախեցնում կանանց19:18, 25 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է ապագայի Երևանը, և արդյո՞ք քաղաքները կնախագծվեն արհեստական բանականության կողմից. SHARE Armenia 2026-ի կարևորագույն պահերը16:16, 25 սեպտեմբերի
«Նա հիմա երիտասարդ տղամարդ է». Մելանյա Թրամփը ակնարկել է 20-ամյա Բարոնի հետ հարաբերությունների փոփոխությունների մասին15:47, 25 սեպտեմբերի

15:24, 25 սեպտեմբերի
Էդ Շիրանը կորցրել է գրեթե կես միլիոն հետևորդ Մաքքլմորի շուրջ ծագած վեճերի պատճառով14:37, 25 սեպտեմբերի
Լորեն Սանչեսը Սպիտակ տանը ընթրիքի ժամանակ ցուցադրել է իր՝ աչքի ընկնող կազմվածքը14:33, 25 սեպտեմբերի
Շերոն Սթոունը հայտարարել է, որ ինքը սեքս-խորհրդանիշի կերպարը թողել է անցյալում. «Ես այդ ճանապարհն անցել եմ»14:16, 25 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը պատահաբար բացահայտել է Լյուիս Համիլթոնի մականունը13:30, 25 սեպտեմբերի
Գոհար Ավետիսյանը՝ դերասանուհու դերում, Զիրոյանը՝ Արկադի Դումիկյանի կերպարում, իսկ կարմիր գորգին՝ հարսանեկան անակնկալ. կայացավ «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան13:22, 25 սեպտեմբերի
23 կարատանոց ադամանդ և հարսանիք. Թրամփի փաստաբանը ամուսնանում է իրենից 13 տարով փոքր թուրք միլիարդատիրոջ հետ12:56, 25 սեպտեմբերի
«Ես միշտ սիրել եմ այս ազգին»․ ԴՆԹ թեստը բացահայտել է Ելենա Վաենգայի հայկական արմատները