1. Փոխադարձության կանոն. Ուրիշների սխալները քննադատելուց առաջ նախ ձեզ նայեք։ Նրանք, ովքեր ցեխ են շպրտում ուրիշների վրա, չեն կարող մաքուր ձեռքեր ունենալ։
2. Ցավի կանոն. Վիրավորված մարդիկ վիրավորում են մյուսներին:
3. Գթասրտության կանոն. Երբ մենք ուրիշներին ավելի լավ ենք վերաբերում, քան նրանք մեզ, ավելի վեր ենք բարձրանում։
4. Բումերանգի կանոն. Երբ օգնում ենք մյուսներին, օգնում ենք հենց մեզ։
5. Մուրճի կանոն. Երբեք մուրճով մի հարվածիր զրուցակցի ճակատին նստած մոծակին։
6. Փոխանակման կանոն. Ուրիշներին իրենց տեղը ցույց տալու փոխարեն ձեզ դրեք նրանց տեղը։
7. Ուսուցման կանոն. Մեզ հանդիպած ցանկացած մարդ կարող է նոր գիտելիքներ տալ մեզ։
8. Գրավչության կանոն. Մարդկանց հետաքրքիր են նրանք, ովքեր հետաքրքրվում են իրենցով։
9. Հավատի կանոն. Լավագույնին հասնելու հավատը մարդկանց ստիպում է անել անհնարինը։
10. Իրավիճակի կանոն. Երբեք թույլ մի տվեք, որ իրավիճակն ավելի կարեւոր նշանակություն ունենա ձեզ համար, քան փոխհարաբերությունները։
11. Բոբի կանոն. Երբ Բոբը խնդիրներ ունի բոլորի հետ, ուրեմն նրա գլխավոր խնդիրը հենց Բոբն է։
12. Հասանելիության կանոն. Հարաբերություններում թեթեւությունն օգնում է դիմացինին ազատ զգալ ձեզ հետ շփվելիս։
13. Խրամատի կանոն. Երբ մարտի եք պատրաստվում, այնպիսի խրամատ կառուցեք, որ ձեր ընկերոջ համար էլ տեղ գտնվի։
14. Հողագործության կանոն. Բոլոր հարաբերությունները հարկավոր է եւ պետք է մշակել։
15. 101 տոկոսի կանոն. 1 տոկոսին հասնելու համար անհրաժեշտ է 100 տոկոս ջանք գործադրել։
16. Համբերատարության կանոն. Ուրիշների հետ ճամփորդելն ավելի դանդաղ է ստացվում, քան միայնակ գնալը։ Եթե ցանկանում եք երկար ճամփորդել, այլոց հետ գնացեք, իսկ ճանապարհն արագ անցելու համար միայնակ հաղթահարեք այն։
17. Մեդալի երկու կողմի կանոն. Ընկերությունը ոչ միայն հավատարմությամբ եւ միմյանց աջակցելով է պայմանավորված, այլեւ այն հանգամանքով, թե որքան եք ուրախանում ձեր ընկերների հաջողությամբ։
18. Համակրելու կանոն. Եվ հավասար, եւ անհավասար պայմաններում բոլորը ձգտում են աշխատել այն մարդկանց հետ, ում համակրում են։
19. Համագործակցության կանոն. Համատեղ աշխատանքը մեծացնում է համատեղ հաղթանակի հնարավորությունը։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի