Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմից երեկ` մարտի 10-ին, Սամվել Թոփալյանն ու Հրանտ Թոխատյանը շարունակեցին իրենց «առաքելությունը». հերթական անգամ «Առաքելը», իր հերոսների խորը եւ էմոցիոնալ երկխոսության շնորհիվ, հանդիսատեսի մոտ առաջացրեց մի շարք մտորումներ, անմիջական ծիծաղից մինչեւ ամենացավոտ հույզեր, եւ չնայած ներկայացումն արդեն 6-րդ անգամ էր բեմում, լեփ-լեցուն դահլիճն ու հանդիսատեսի արձագանքը վկայում էին այնտեղ շոշափվող թեմաների արդիականության ու դրանց բարձրաձայնման անհրաժեշտության մասին:
NEWS.am STYLE-ը եւս եղել է հանդիսատեսի շարքում. ներկայացնում ենք մեր տպավորությունները:

Պիեսը, որի գլխավոր հերոսները երկու միմյանցից տարբեր, բայցեւ փոխկապակցված բեւեռներ են, բարձրաձայնում է հայերի համար կարեւոր մի շարք հարցեր, տալիս մեր առավելությունների ու թերությունների մասին օբյեկտիվ գնահատականներ, անդրադառնում երկրի կարեւորագույն խնդիրներին ու ոգեկոչում` չհանձնվել:
Պիեսի հեղինակը Գեւորգ Ալթունյանն է, որն այն գրել է Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո, բեմադրող ռեժիսորն Արթուր Սահակյանն է, հերոսներին մարմնավորում են Սամվել Թոփալյանն ու Հրանտ Թոխատյանը:

Հերոսներից մեկը` ավագ լեյտենանտ Տիգրան Մխիթարյանն է` միջին տարիքի տղամարդ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, որը, սակայն այսօր ապրում է դատարկ ու դժգույն առօրյայով: Պատերազմի ընթացքում բացառիկ արիություն ու խիզախություն ցուցաբերած հրամանատարին համակել է անզորությունը, բայց, բարեբախտաբար, կյանքի որոշիչ քայլի պահին, երբ թվում էր այլեւս լույսի ոչ մի նշույլ չկա, նրա կյանքում հայտնվում է նա` Առաքելը, որն իր հույսով ու լավատեսությամբ սկզբում միայն վանում է Տիգրանին, առավել եւս, երբ վերջինը պարզում է, որ կան հարցեր, որոնց պատասխանները չունի, նույնիսկ, ինքը` Առաքելը...

Ներկայացման ողջ ընթացքում հանդիսատեսը մասնակիցն է դառնում երկու հերոսների «բանավեճի»` մեկի վատատեսությանն ու դրա փաստարկներին, մյուսի հակադարձմանն ու գոտեպնդմանը, կիսում Սամվել Թոփալյանի` բեմից այն կողմ փոխանցած էմոցիաներն ու աշխուժանում Հրանտ Թոխատյանի անմիջականությունից, հետո նորից մի քանի անգամ ժպտում ու հուզվում` արդյունքում պարզելով` «մենք՝ բոլորս, Առաքել ենք»:

Ներկայացումն առանձնահատուկ է ոչ միայն դերասանական կլանող խաղով, այլեւ` լուսային ու ձայնային ժամանակակից լուծումներով ու կարեւոր հաղորդագրություններով, որոնցից ամենաընդգծվածը, թերեւս, հավատալու, ապրելու, պայքարելու, չհանձնվելու կոչն է. «Ապրել, որ նրանք, ում համար տղերքն իրենց կյանքն են տվել, իրենց նման կռվեն ու էդ սահմանին կանգնեն», հավատքին ապավինել ոչ միայն լավ, այլեւ` վատ պահերին, գնահատել, որովհետեւ «երբ չես գնահատում, միշտ կգտնվի մեկը, ով կգնահատի ու կտանի», լինել միասնական, գտնել ապրելու, մնալու, պայքարելու տարբերակներ, չէ՞ որ «հանձնվելը միշտ էլ ավելի հեշտ է...»:
Ներկայացումը թատրոնի բեմ կբարձրանա նաեւ մարտի 23-ին:







Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 26 նոյեմբերի
PETA-ն պատերազմ է հայտարարել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի պաշտամունքային կաշվե բաճկոնին. Նրան առաջարկել են ձիթապտղի թափոններից այլընտրանք՝ 875 դոլարով15:29, 26 նոյեմբերի
Դաունինգ սթրիթի սկանդալը սրվում է. ևս մեկ բլոգեր պարել է «Էժան հեշտոց» երգի տակ վարչապետի նստավայրի դիմաց15:05, 26 նոյեմբերի
GTA 6-ում էպիզոդիկ դերը նրան աստղ է դարձրել. բիկինիով աղջկա դերակատարուհին հայտնի է դարձել մեկ գիշերում14:25, 26 նոյեմբերի
«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար14:14, 26 նոյեմբերի
«Հրաշալի դար» սերիալի աստղ Դենիզ Չաքիրը ձերբակալվել է Թուրքիայում թմրանյութերի և մարմնավաճառության մեղադրանքով14:02, 26 նոյեմբերի
«Մոնթե». հերոսի, հաղթանակի ու հայրենասիրության պատմությունը՝ մեծ էկրանին13:13, 26 նոյեմբերի
Սարիկ Անդրեասյանի կինը խանդել է նրա և Վիկտորիա Լոպիրևայի սիրավեպը. մոդելը պատասխանել է կծու հեգնանքով12:35, 26 նոյեմբերի
Սոֆիա Վերգարան հանդիպել է իր 7.5 մետրանոց բրոնզե կրկնօրինակին. երկրպագուների արձագանքները հակասական էին12:12, 26 նոյեմբերի
Գորդոն Ռամզին խոհանոցը կփոխարինի մրցարշավարանով. հայտնի խոհարարը կղեկավարի Top Gear-ի վերաթողարկումը11:39, 26 նոյեմբերի
Էմիլի Ռատակովսկին միացել է Մեգան Ֆոքսի մեծահասակների համար նախատեսված հարթակին. մոդելը կարող է ամսական միլիոնավոր դոլարներ վաստակել11:16, 26 նոյեմբերի
Ծեծկռտուք Beautiful երգի ժամանակ. Քրիստինա Ագիլերայի համերգը Պերուում ավարտվել է արյունալի կռվով11:05, 26 նոյեմբերի
Էմիրությունների երեկոն Երևանում․ մշակույթ, ավանդույթներ և հյուրընկալություն՝ ի պատիվ ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակի