«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ՄԱՐՏԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 19 մարտի

ԽՈՅԵՐ

Այսօր շատ դժվար կլինի հետեւել ձեր սիրելի անձնավորության քայլերին եւ հասկանալու եք, որ իրականում Նա այնպիսին չէ, ինչպիսին դուք եք ցանկանում տեսնել իրեն։ Սակայն միեւնույնն է, դուք ձեր ընտրյալին սիրում եք այնպիսին, ինչպիսին նա կա՝ իր դրական եւ բացասական հատկանիշներով հանդերձ։

ՑԼԵՐ

Փորձեք որքան հնարավոր է ազնիվ լինել առաջին հերթին ինքներդ ձեզ, իսկ հետո նաեւ ձեր սիրելի անձնավորության հետ։ Մի ամաչեք, եւ ոչ մեկի առաջ ձեզ մեղավոր մի զգացեք։ Միայն անկեղծ զրույցից հետո դուք ձեզ լիարժեք երջանիկ կզգաք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրը բարենպաստ է նոր եւ հեռանկարային ծանոթությունների համար։ Որքան հնարավոր է գայթակղիչ եղեք այսօր, որպեսզի կարողանաք գրավել հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը։ Ժպտացեք, փորձեք հմայել ու կախարդել նրանց։ Այսինքն՝ գործի դրեք այն, ինչ ունեք, պարզապես տեւական ժամանակ անտեսել էիք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Բնական է, որ դուք որոշակի գաղտնիքներ ունեք ձեր սիրելի էակից, բայց այսօր դրանք բացահայտվելու են։ Սակայն կարեւոր մի հանգամանք դեռ ձեր ձեռքերում է։ Դուք այդ գաղտնիքները կարող եք ներկայացնել այնպես, ինչպես ցանկանում եք՝ համեմելով այն ձեզ համար ցանկալի սոուսով։ Մի քիչ ջանք եւ ամեն ինչ կատարյալ կստացվի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Կարիք չկա ամեն ինչ տասն անգամ կրկնել։ Այսօր սխալվելու հավանականությունը շատ մեծ է, հետեւաբար հարկավոր է երկար մտածել մի խոսք ասելուց առաջ։ Հետեւեք ոչ միայն ձեր խոսքերին, այլեւ քայլերին ու գործողություններին։ Զգոն եղեք։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունն իր ներկայությամբ խաթարելու է ձեր օրվա ծրագրերը եւ տակն ու վրա է անելու ձեր օրվա գրաֆիկը։ Բայց դուք չեք զղջալու, որ օրը լրիվ այլ ընթացք է ստանալու, քանի որ Նրա կողքին միշտ էլ հաճելի ժամանակ եք անցկացնում։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ հարկավոր է որոշ մանրամասներ հիշել ձեր սիրելի անձնավորության անձնական կյանքից։ Թեկուզ դա լինի նր կենսագրական տվյալներ կամ տեղեկություն Նրա ընկերական շրջապատի մասին։ Փորձեք ամփոփել ձեր հարաբերությունները սկզբից մինչեւ վերջ, որպեսզի գտնեք անհրաժեշտ ինֆորմացիան։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր դուք պատրաստ եք լինելու զոհաբերել ամեն ինչ՝ հանուն Նրա հետ զրուցելու եւ Նրա կողքին լինելու համար։ Սակայն այս գովելի նպատակաուղղվածությունը այնքան էլ հաճելի չի լինի ձեր սիրելի անձնավորության համար, եւ դուք կհայտնվեք շատ վատ դրության մեջ։ Փորձեք ավելի զուսպ լինել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրելի էակը մի անսովոր եւ բավականին համարձակ առաջարկ կանի ձեզ։ Դուք շատ դժվարությամբ կհրաժարվեք դրանից եւ անկեղծ՝ չեք էլ ցանկանա մերժել Նրան։ Փորձեք որքան հնարավոր է կոռեկտ լինել, որպեսզի ոչ դուք, ոչ էլ Նա չկասկածի իր ընտրության հարցում եւ հարաբերությունները զարգանան իրենց բնականոն հունով։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար հեշտ չի լինի հասկանալ, թե որտեղ է ավարտվում ընկերությունը եւ սկսվում սերը։ Իսկ սա կարող է բացասական հետեւանքներ թողնել հարաբերությունների վրա։ Ձեր խնդիրն է Նրան բացատրել, որ մեկից մյուսի անցումը բավականին բնական երեւույթ է։

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե կարծում եք, որ խնդիրները չպետք է լուծեք այսօր եւ հուսով եք, որ կգա ավելի հարմար ժամանակ, ուրեմն ամբողջ պատասխանատվությունը թողնում եք ձեր սիրելիի ուսերին։ Նման ծանր փորձության առաջ մի կանգնեցրեք Նրան եւ փորձեք ինքնուրույն լուծել որոշ խնդիրներ։

ՁԿՆԵՐ

Այսօր Ձկների համար լավագույն խորհուրդը կտա ավագ սերնդի մի ներկայացուցիչ, որին շատ հարգում ու վստահում եք։ Եթե հետեւեք նրա խորհրդին, ձեր սիրելի անձնավորության եւ ձեր հարաբերությունները շատ շուտ կկարգավորվեն։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել