Երգիչ Վաչե Ամարյանը, ում «Բալա» երգն իսկական հիթ էր դարձել ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում, Վրաստանում եւ այլ երկրներում, երկրպագուներին անակնկալ էր խոստացել, որը եւ մատուցեց «Օլյա» երգի տեսքով: Վերջինը, սակայն, ռումբի նման ընդունվեց հանդիսատեսի կողմից. քննադատում էին թե՛ երգի անհասկանալի բառերը, թե՛ Վաչեի ռուսերենը: NEWS.am STYLE-ը զրուցեց «Օլյա»-ի հեղինակների հետ եւ պարզեց մանրամասները:
«Երգի կրկներգի բառերը ոչ մի իմաստ չունեն: Դրանք ընդամենը հասկացվում են որպես ինչ-որ հնադարյան կախարդական լեզվով արտահայտված կախարդանք-աղոթք, եւ շարունակվող ռուսերեն բառերի պարզաբանմամբ հասկացվում է, որ այդ կախարդանքն ամեն անգամ երազում հնչում է երգի հերոսի գլխում: Երգի հիմնական իմաստը նրանում է, որ չար ուժերը փորձում են ասեկոսների, բամբասանքների, կախարդանքի միջոցով քանդել սիրո հարաբերությունները երգի հերոսի եւ իր սիրելի Օլյայի միջեւ»,- պարզաբանում է երգի խոսքերի հեղինակ Դավիթ Օհանը:
«Քանի որ աշխատանքային նյութի մեջ Վաչեն երգել էր «Օլյա բոչա եւ այլն», դա շատ երաժշտական էր հնչում: Որոշեցինք որոշ տեղերում պահպանել այդ տարօրինակ բառերը: Եվ քանի որ առաջին բառը մոտ էր հնչում Օլյա անվանը, որոշվեց երգի հերոսուհուն Օլյա կոչել»,- բացատրեց Ամարյանի պրոդյուսեր Կարեն Համբարձումյանը:
Ինչ վերաբերում է քննադատություններին՝ Վաչեն դրանց վատ չի վերաբերվում. «Շատ հանգիստ եմ այդ ամենին նայում եւ առանց հիասթափության, որովհետեւ համոզված եմ, որ իմ արածը կգտնի իր իսկական ունկնդրին»:
«Կարծում եմ, որ Վաչեի հանդիսատեսը եւ, ընդհանուր առմամբ, ժողովուրդը շատ լավ են ընդունել այս աշխատանքը, որովհետեւ այս երգը լսելի է քաղաքի տարբեր անկյուններում: Երգիչն արդեն առաջարկներ ունի այդ երգով ելույթ ունենալու մի քանի միջոցառումների: Իսկ որոշ սոցկայքերում միշտ բողոքելու սովորություն ունեցող մարդկանց հարձակումները ոչնչով չեն կարող խանգարել երգի բարեհաջող ընթացքին, եթե այն իսկապես սիրվի ժողովրդի կողմից»,- հավելեց Կարեն Համբարձումյանը:
Մարինա Ադուլյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի
