Հոլիվուդում նկարահանվող հայ դերասան Ռոման Միտիչյանը վերջերս Լոս Անջելեսում ներկայացրել է իր ռեժիսորական նոր աշխատանքը՝ «Իրական հերոսները չեն մահանում»/Real Heroes Don’t Die կարճամետրաժ ֆիլմը: Բացի այդ՝ հայազգի դերասանը իր մասնակցությունն է ունեցել CBS-ի S.W.A.T./ «Հրեշտակների քաղաքի հատուկ ուժերը» հայտնի սերիալի էպիզոդներից մեկում:
Իր աշխատանքային նորություններով դերասանը կրկին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ ու պատմել առաջիկա ծրագրերի մասին:
««Իրական հերոսները չեն մահանում» ֆիմը սեւ կատակերգություն է հայ պապի մասին, որը մասնակցել է Համաշխարհային պատերազմին: Ֆիլմի գլխավոր հերոսներն են Պապն ու նացիստ գեներալը: Այս ֆիլմի շրջանակում պատիվ եմ ունեցել աշխատելու շատ լավ դերասանների հետ, նրանց շարքում են Գրիգոր Օգարյանը, Միքայել Փաշանը, Մկրտիչ Էլբակյանը, Դավիթ Սարգսյանը, Դրյու Թեյլոր Բրաունը եւ այլք: Ֆիլմի պրեմիերան կայացել է Լոս Անջելեսում: Պանդեմիայի պատճառով մեր առջեւ շատ մարտահրավերներ ծագեցին, բայց, Փառք Աստծո, այն կայացավ: Այս պահին Հայաստանում այն ցուցադրելու ծրագրեր չկան, քանի որ նախ՝ մտածում ենք ֆիլմը ներկայացնել մի քանի փառատոնի»,-մանրամասնեց Ռոմանը:
Նա պատմեց, որ ժապավենը նկարահանել են 6 օրում, իսկ ստեղծման գաղափարը հանդիսացել է հենց Համաշխարհային պատերազմը.
«Ոգեշնչման աղբյուր են հանդիսացել այն մարդիկ, ովքեր ընդգրկված էին աշխատանքային գործընթացքում. փորձել ենք այլ մոտեցմամբ ներկայացնել մեր հերոսներին, որոնք մինչ օրս ապրում են իրենց անցյալով»,-պատմում է ռեժիսորը:
Ինչ վերաբերում է դերասանական աշխատանքին՝ վերջերս Ռոմանին կրկին բաժին էր հասել «վատ տղայի» դերը, այս անգամ՝ ամերիկյան հայտնի S.W.A.T. սերիալում: Ռոմանին կարող եք տեսնել CBS-ի նախագծի 5-րդ եթերաշրջանի 7-րդ էպիզոդում:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ռեժիսորներն իրեն մշտապես տեսնում են բացասական կերպարներում, Ռոմանը պատասխանեց.
«Ինձ համար գլխավորն այն է, որ նրանք, առհասարակ, ինձ վստահում են դերը, իսկ ինձ համար ցանկացած դեր կարեւոր է: Ես շատ շնորհակալ եմ, որ ունեմ հնարավորություն նկարահանվել Հոլիվուդում, աշխատել մեծագույն ռեժիսորների ու պրոդյուսերների հետ: Աշխատում եմ ինձ վրա, որ հետագայում դառնամ «կինոյի լավ տղան» (ծիծաղում է)»:
Հիմա դերասանը եւս մի քանի նորության շուրջ է աշխատում:
«Վերջերս ավարտեցինք մեր նոր ֆիլմի նկարահանումները, հիմա այն մոնտաժի փուլում է: Առջեւում շատ նախագծեր են սպասվում, որոնց շուրջ կզրուցենք ավելի ուշ»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Ռոման Միտիչյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:12, 16 օգոստոսի
«Օսկար»-ի սկանդալից հետո կինոակադեմիան ներողություն է խնդրել բնիկ ամերիկուհուց16:18, 16 օգոստոսի
HBO-ի «Գահերի խաղի» պրիքվելը կցուցադրվի Լոնդոնում եւ Ամստերդամում15:18, 16 օգոստոսի
«Որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին Երեւանում, ինչպես նաեւ օգոստոսի 20-ին Գյումրիում եւ Դիլիջանում նախատեսված մեր համերգները»․ Nemra14:07, 16 օգոստոսի
Անջելինա Ջոլին դատական հայց է ներկայացրել հետաքննությունների դաշնային բյուրոյի դեմ՝ Փիթի հետ իր վիճաբանության գործը փակելու համար13:33, 16 օգոստոսի
Ռեփեր A$AP Rocky-ին սպառնում է մինչեւ 9 տարվա ազատազրկում12:14, 16 օգոստոսի
«Հույս է արթնանում, որ կործանված չենք»․ Հրաչ Մուրադյանը՝ կամավորների մասին11:22, 16 օգոստոսի
«Փոխարենը միավորվեինք՝ անջատվեցինք, պառակտվեցինք, իրար ատեցինք վերջնական․․․»․ Նազենի Հովհաննիսյան10:12, 16 օգոստոսի
Ջոնի Դեփը նկարիչ Մոդիլիանիի մասին ֆիլմ կնկարահանի09:00, 16 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:12, 15 օգոստոսի
Warner Bros.-ն աջակցել է Ջոան Ռոուլինգին՝ Սալման Ռուշդիին աջակցության պատճառով սպառնալիքներից հետո22:11, 15 օգոստոսի
Հայտնի են տարվա լավագույն ֆիլմերն ու սերիալները՝ ըստ հոլիվուդյան քննադատների21:11, 15 օգոստոսի
«Ձեր հրճված դեմքով հրապարակումները տհաճ են ու հիասթափեցնող»․ Գոհար Գասպարյան