Կանոն 1. անպայման ձեր երազանքը գեղեցիկ շարադրեք
Հեշտ է ասել, բայց դժվար է անել: Հասկանանք օրինակներով. «Ես ուզում եմ ունենալ սեփական տուն»: Ճի՞շտ է գրված: Սկզբունքորեն սխալ է: Այդ երազանքը կարող է իրականանալ, բայց ե՞րբ: Առանց հստակ ժամկետների` երազանքն անիմաստ է: Հիշեք սա: Հետեւաբար հաջորդ կանոնն ասում է.
Կանոն 2. երազանքը պետք է ունենա իրականացման ժամկետ
Օրինակ` «2017 թվականի ամռանը ես կունենամ մեծ, գեղեցիկ առանձնատուն»: Իսկ եթե սկսեք մտածել` «Ես կգնեմ առանձնատուն», դա կլինի սխալ: Ձեր գրածը գուցե իրականանա, բայց անհայտ է, թե երբ: Նախքան երազանք գրելը, մտածեք, թե երբ եք ցանկանում, որ այն իրականանա (իհարկե, ողջամիտ ժամկետում): Միայն այդ ժամանակ ակտուալ կդառնա էզոտերիկայի երրորդ կանոնը:
Կանոն 3. երազանքը գրի առեք ներկա ժամանակով
«Ես կգնեմ տուն» գրելու փոխարեն, գրեք «Ես գնել եմ տուն»: Կարեւոր է պատկերացնել, որ դուք տուն արդեն ունեք: Եւս մեկ հաճախակի սխալ. «Ես չեմ ուզում աղքատ լինել»: Ճի՞շտ է: Ոչ, սխալ է: Եւ դրա համար կան ծանրակշիռ պատճառներ:
Առաջին՝ տիեզերքը չի ընկալում «չ» մասնիկը, «ոչ» բառը եւ բացասական այլ ձեւեր, ասում եք` «Աղքատ չեմ ուզում լինել», իսկ տիեզերքը «չ»-ն չի լսում:
Երկրորդ՝ մենք, ինչպես մագնիսը, ձգում ենք այն, ինչի մասին մտածում ենք: Ասելով` «Աղքատ չեմ ուզում լինել», դուք ինքնաբերաբար կանչում եք աղքատությունը, քանի որ (ինչպես արդեն ասացինք) տիեզերքը չի ընկալում «չ» բացասական մասնիկը: Ուստի ավելի լավ է ասել այսպես. «ես ուզում եմ լինել հարուստ եւ ես կլինեմ հարուստ»:
Կանոն 4. գրեք մանրամասն, հուզական, սրտանց
Եթե ցանկանում եք ունենալ նոր տուն, նկարագրեք այն ամբողջությամբ` սկսած մուտքից, դիրքից, սենյակների քանակից, վերջացրած այն տեղով, ուր կդնեք ձեր սիրելի ծաղկամանը: Պատկերացրեք այն պահը, երբ ոտք կդնեք նոր տուն, եւ նկարագրեք այն թղթի վրա: ՇԱՏ կարեւոր է, որ ձեր երազանքը չվնասի այլ մարդկանց. այս դրույթին հետեւում է...
Կանոն 5. գրի առած երազանքն ավարտեք աղոթքով կամ հմայական խոսքով
Գրի առնելով երազանքը` խոնարհաբար օգնություն խնդրեք երկնային ուժերից: Եթե հավատում եք Աստծուն, աղոթեք, եթե աթեիստ եք, հնարեք ձեր հմայական խոսքը, օրինակ` «Թող որ իմ ապագա տունը լցված լինի ուրախությամբ եւ երջանկությամբ: Թող որ իմ զավակները եւ թոռները շարունակեն ապրել այստեղ եւ իմ ու իրենց կյանքը լցնեն սիրով: Թող որ իմ այս երազանքը բերի ինձ ոչ միայն երջանկություն, այլ առավել մի բան»: Ուշադրություն դարձրի՞ք ձեւակերպմանը` «առավել մի բան»: Պետք չէ սահմանափակել ձեզ օգնելու տիեզերքի ջանքերը: Գուցե նա ձեզ արժանի համարի նաեւ այլ շնորհների: Ապա հանգիստ բաց թողեք երազանքը եւ գրեթե մոռացեք նրա մասին: Ապրումները եւ կպչուն մտքերը միայն կխանգարեն նրա իրականացմանը: Ուստի կա հաջորդ կանոնը:
Կանոն 6. երբեք մի սեւեռվեք ձեր երազանքի վրա
Բաց թողեք ձեր երազանքը, բայց եւ գործեք: Գրի առնելով երազանքը եւ թուղթը թաքցնելով աննկատ մի անկյունում, մի կարծեք, թե դրանով ամեն բան արված է: Գնացեք երազանքին հանդիման, բայց մի սեւեռվեք: Եւ մի խախտեք տիեզերական ներդաշնակությունը` ամեն բան ոտնատակ տալով ճանապարհին՝ հանուն նպատակի: Գործեք կշռադատված, ողջամիտ կերպով, եւ երազանքն անպայման կիրականանա:
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»