ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին ամեն գնով կփորձի գրավել ձեր ուշադրությունը: Նա իր ցանկությանը կհասնի նույնիսկ ամենաանհեթեթ եղանակով՝ թեկուզ ձեզ հետ վիճելով, սկանդալ բարձրացնելով կամ յուրօրինակ անակնկալներով, որոնք անհնար կլինի անտեսել:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելի էակի համար այնքան էլ հեշտ չի լինի կարեւոր որոշում կայացնել եւ ասել ձեզ մի բան, որի մասին դուք վաղուց պետք է իմանայիք: Նա չի կարողանա հավաքել իր ուժերը, կենտրոնանալ եւ պատմել ձեզ: Սակայն երկար մտորումներից հետո Նա միգուցե համարձակվի անել դա: Հետեւաբար, պատրաստ եղեք, որ կարեւոր տեղեկություններ եք իմանալու:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունը կցանկանա որոշակի փոփոխություններ անել ձեր կյանքում եւ հենց այդ նպատակով նա չի խնայի իր ուժերը, էներգիան եւ ժամանակը: Նույնիսկ եթե ներկա իրավիճակը գոհացնում է ձեզ, միեւնույնն է, գնահատեք Նրա ջանքերը եւ հավանություն տվեք:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ուշադիր ու զգոն եղեք: Հնարավոր է այսօր երջանկությունը հենց ձեր դուռը թակի: Ուստի, դուռը բանալուց առաջ ժպտացեք, որպեսզի բախտն էլ ձեզ ժպտա եւ ծիծաղով ներխուժի ձեր կյանք:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելին ձեր հարաբերությունների մասին կարեւոր նորություն ունի հայտնելու: Դժվար է ասել՝ հաճելի, թե տհաճ նորություններ են ձեզ սպասվում, սակայն ամեն դեպքում պետք է կարողանաք կառավարել ձեզ: Ցանկացած իրավիճակում փորձեք հանգստություն պահպանել եւ չկորցնել ձեր ինքնավստահությունը:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք ջերմության, հարմարավետության կարիք եք զգալու եւ խորհելու եք վաղվա օրվա մասին: Նման մտորումները բավականին նորմալ են, սակայն փորձեք զգուշանալ սխալվելուց: Գործելուց առաջ երկար մտածեք:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը կանի այն ամենը, ինչ կցանկանաք եւ այնպես, ինչպես թույլ կտաք հենց դուք: Հետեւաբար, այսօր ձեզ անակնկալներ չեն սպասվում եւ ամեն ինչ հենց ձեր ձեռքերում կլինի: Խելամիտ գործեք:
ԿԱՐԻՃՆԵՐ
Կարիճներին այնքան էլ հաճելի օր չի սպասվում: Այսօր գրեթե բոլորին կշտամբելու եւ վիրավորելու եք: Իհարկե, ձեր մտերիմները կհասկանան ձեր հոգեվիճակը եւ կներեն ձեզ: Իսկ սիրելիի մասին նույնը չի կարելի ասել: Հետեւաբար, եթե զգում եք, որ չափն անցնում եք, կանգ առեք եւ խուսափեք զրույցի շարունակությունից:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր պետք չէ վախենալ մեծ հեռավորությունից, քանի որ հակառակ դեպքում օրը պարզապես անիմաստ կլինի: Իհարկե, կարող եք նաեւ նախընտրել տաքուկ անկյունում փակվելն ու հանգստանալը, բայց արդյոք ցանկանում եք տեսնել, թե ինչպես է կյանքը ձեր կողքով անցնում:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր Այծեղջյուրներին համեղ ընթրրիք է սպասվում: Իսկ եթե այն ձեր ընտրյալի հետ պատրաստեք, ապա կրկնակի համեղ կստացվի: Այնուհետեւ աստղերը խորհուրդ են տալիս միասին գնալ զբոսանքի: Մի խոսքով՝ օրը իրար հետ անցկացրեք:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակի համար դժվար կլինի ձեզ ապացուցել ինչ-որ բան, քանի որ դուք չեք վստահելու Նրան: Սա պայմանավորված է որոշակի հանգամանքներով, ոչ ձեզնից է կախված, ոչ Նրանից: Սակայն հարկավոր է անել այնպես, որ հենց դուք լինեք իրավիճակի տերը:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի մերժել ձեզ, նույնիսկ եթե ձեր ցանկությունները գրեթե անիրականանալի է: Աստղերը հուշում են, որ պետք չէ չարաշահել ձեր սիրելի էակին եւ ավելի համեստ ցանկություններ հայտնել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին