1. Որեւէ համեղ բան ուտել
Երբեմն ուզում ես շոկոլադի մի ամբողջ սալիկ ուտել եւ մի կտոր չպոկել ներս վազած հմայիչ «չարաճճիների» համար: Միթե կինը չի կարող մի տուփ հյութ խմել, առանց ինչ-որ մեկի հետ կիսելու: Իհարկե կարող է: Երբ տանը մենակ ենք, համեղ ամեն ինչ մերն է, միմիայն մերը:
2. Հիմար հեռուստաշոու կամ սերիալ դիտել
Ժամանակ առ ժամանակ սիրում ենք դիտել այն, ինչով առանձնապես չենք հպարտանում. «Արի ամուսնանանք», «Սեքսը մեծ քաղաքում»` հարյուրերորդ անգամ եւ այլն: Այդ շոուներն ու սերիալները երեխաների համար չեն, իսկ տղամարդիկ մեզ կշտամբում են նման անօգուտ ժամանցի համար: Տանը խաղաղություն ու հանգստություն է հաստատվում, երբ երեխաները որոշում են զբոսնել հայրիկի հետ, եւ այդ ժամանակ կարող ենք ուղղակի վայելել սիրելի շոուն:
3. Երաժշտություն լսել, երգել ու պարել
Կարող ենք մեր սիրած հիթը դնել ամբողջ բարձրությամբ (բայց չենք մոռանում հարեւանների մասին), վազել բնակարանում եւ պարել: Երբեմն իրոք պետք է ինքդ քեզ նման հիմարություն թույլ տալ:
4.Վայելել այն պահը, երբ քեզ ոչ ոք հարցեր չի տալիս
Իհարկե, սերը, որ ստանում ենք ամուսիններից եւ երեխաներից, մեր սիրտն ուրախությամբ եւ երջանկությամբ է լցնում: Բայց երբեմն մենք ուղղակի մենակ լինելու կարիք ունենք, թեկուզ` 20 րոպե:
5. Լոգանք ընդունել
Միայն պատկերացրեք` փրփուրով լոգանք, դեմքին խոնավեցնող դիմակ եւ լիցքաթափող երաժշտություն: Եվ ոչ մեկը չի անհանգստացնում մանրուքների համար եւ չի հարցնում, թե զուգարանը երբ կազատվի: Սքանչելի է:
6. Ամսագիր կամ գիրք կարդալ, որոնց համար նախկինում ժամանակը չէր հերիքում
Սիրելի վեպի հատորն արդեն վաղուց փոշով է պատվել, բայց եկել է ժամանակը, երբ կարելի է հանգիստ գիրքն առնել ձեռքը եւ վայելել ընթերցանությունը: Կարեւորը` չքնել:
7. Նստել բազմոցին եւ 5 րոպեից ավելի վայելել մաքրությունը
Շուտով երեխաներն ու ամուսինը տուն կգան եւ քաոս կստեղծեն բնակարանում: Թե ինչպես կարելի է այնտեղ կարգ ու կանոն հաստատել, մեզ համար առայժմ պարզ չէ, այդ պատճառով մնում է միայն վայելել տան մաքրությունը, քանի դեռ հարազատները բացակայում են:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն