1. Փոխվել հանուն տղամարդու, որը քեզ չի ընդունում
Եթե տղամարդուն դուր չի գալիս ձեր արտաքինը, եւ նա առաջարկում է նիհարել/գիրանալ կամ նրան դուր չի գալիս քո զբաղմունքը, ուրեմն նա քո տղամարդը չէ: Նրա ճաշակով քեզ փոխելը նշանակում է դեմ գնալ քո բնույթին, ինչը քեզ ոչ մի կերպ երջանիկ չի դարձնի: Իմացիր, որ ՔՈ տղամարդը պաշտելու է քո բոլոր թերություններն ու արժանիքները, նրա համար դու լինելու ես ամենալավը, նա երբեք չի համեմատի քեզ մեկ ուրիշ աղջկա հետ: Եւ նա կհարգի քո հետաքրքրությունները, եթե անգամ չի հասկանա դրանք: Բայց նա թույլ կտա քեզ ինքնաարտահայտվել այնպես, ինչպես դու ես անհրաժեշտ համարում: Իսկ այն տղամարդիկ, ովքեր քեզ չեն հասկանում ու չեն ընդունում, պարզապես քոնը չեն, ու մի փոխիր ինքդ քեզ հանուն նրա ճաշակները բավարարելու:
2. Ինտիմ մերձեցում թույլ տալ
Սրա մասին արդեն հարյուրավոր հատորներ են գրվել, բայց միամիտ աղջիկներին դեռ թվում է, թե սեքսի միջոցով հնարավոր է պահել տղամարդուն. «Եթե ես նրան չգոհացնեմ, նա կգնա ուրիշ մոտ»: Դե, թող գնա: Ինչու է քեզ պետք նա, ում քեզնից միայն սեքս է հարկավոր:
Լուրջ տղամարդուն կինը պետք է ամբողջությամբ՝ նրա անձնական որակներով, ներքին աշխարհով, գաղափարներով ու ձգտումներով: Եթե նա հետաքրքրվում է միայն քո մարմնով, իմացիր, որ դա լուրջ չէ: Եւ հենց որ նա ստանա իր ուզածը, վստահ եղիր, որ կհեռանա: Զարգացրու քեզ ինչպես անհատ, որպեսզի կարողանաս տղամարդուն գրավել ոչ միայն մարմնով:
3. Կառչել, փորձել հարաբերություններ պարզել, երբ տղամարդը հեռանում է
Դա տղամարդու բնույթն է. հենց որ նա մոտենում է աղջկան, զգում է, որ սիրահարվել է՝ անհետանում է: Նա գնում է իր «քարանձավը»՝ իրավիճակին, աղջկան կողքից նայելու եւ իր տղամարդկությունը վերականգնելու համար: Ամենավատը այդ շրջանում նրանից կառչելն է, հաղորդագրությունների տարափ ուղարկելը, թե դու տառապում ես եւ այլն: Դա միայն կսառեցնի նրա՝ վերադառնալու ցանկությունը: Պարզապես պետք է հասկանալ տղամարդու հոգեբանությունը, եւ եթե նա հեռանում է՝ բաց թողնել նրան: Եթե կվերադառնա՝ կշարունակեք ձեր շփումը, եթե ոչ՝ ուրեմն նա ձերը չէր:
4. Ժամանակից շուտ հավատարմություն, հոգատարություն եւ վերաբերմունք՝ ինչպես ամուսնուն
Սա շատ կանանց է բնորոշ: Հորինել ռոմանտիկ գեղեցիկ պատմություններ եւ հավատալ դրանց: Շատերն իրենց միամտության պատճառով յուրաքանչյուր հանդիպած տղամարդու ընդունում են ինչպես ամուսնու: Տղամարդիկ բոլորվին այլ կերպ են մտածում: Նրանք ուժեղ չեն կապվում իրենց զուգընկերուհիների հետ, եւ հարաբերությունները նրանց համար զգալիորեն ավելի հեշտ են: Տառապանքից խուսափելու համար՝ մի կապվեք տղամարդու հետ, ով դեռ քո մատին մատանի չի հագցրել եւ ամուսինդ չի դարձել: Պահպանիր քո քնքշությունն ու կիրքը նրա համար, ով իսկապես կգնահատի քեզ, ով կցանկանա քեզ հետ ընտանիք կազմել, ով հուսալի եւ պատասխանատու մարդ կլինի:
Ընկերություն արա շատ տղամարդկանց հետ, շրջապատիր քեզ բազմաթիվ երկրպագուներով, դա թույլ չի տա քեզ կապվել մեկի հետ եւ նրան որպես ամուսնու վերաբերվել: Միյան նա, ով արժանապատիվ վարքագծով քեզ կգրավի՝ կստանա իր արժեքավոր մրցանակը՝ քո սերը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն