Եկատերինա Երկրորդի մասին առաջին հարյուրամյակը չէ, որ լեգենդներ են շրջում: Կարծիք կար, որ Կայսրուհին նույնիսկ մեկ օր չէր կարող ապրել առանց սեքսի եւ վայրի խմբակային սեռական հարաբերությունների: Մեր օրերում ռուսական կայսրուհու կյանքը շարունակում է ոգեշնչել ռեժիսորներին, ովքեր Եկատերինայի կյանքի մասին, որն այդպես էլ դուրս մնաց պատմության ընդհանուր դասագրքերից, նոր ֆիլմեր են նկարում: Եկատերինայի հենց այդ՝ գաղտնի կյանքի մասին պոռնոարտադրության հսկաները շարունակում են մեծ գումարներ բերող ֆիլմեր նկարահանել: Երբեմն գործը հասնում է նաեւ կենդանիների հետ զզվելի տեսարանների եւ անասնապղծության: Այսպիսի «գլուխգործոց» ստեղծողները չեն ծուլանում պնդել, որ Եկատերինայի այսպիսի կյանքի մասին վկայող մի քանի պատմական փաստաթղթեր եւ նամակներ կան:
Մենք այժմ չենք հետաքննելու այդ փաստաթղթերը եւ չենք հերքելու Եկատերինայի աղմկահարույց, վայրի սեքսի պատմությունները, բայց ուզում ենք ներկայացնել Կայսրուհու գաղտնի սենյակի փոքրիկ վկայությունը, որի գոյությունը, թերեւս, ոչ ոք չի կարող հերքել:
Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ Կայսերական Գյուղի պալատներից մեկում սովետական զինվորների փոքրիկ խումբը հանդիպել է մի մութ եւ էրոտիկ ոճով սենյակի: Վկայությունների համաձայն, սենյակի պատերը ձեւավորված էին փայտի վրա փորագրված էրոտիկ պատկերներով: Սենյակում սեքսուալ դիրքերի պատկերով մեծ բազկաթոռներ են դրված եղել, աթոռներն ու ծածկոցները զարդարված են եղել կնոջ եւ տղամարդու սեռական օրգանների պատկերներով:
Ենթադրվում է, որ այդ զինվորներն իրենց լուսանկարչական ապարատներով նկարել են ներկայացվող պատկերները, որից հետո որոշ լուսանկարներ հասել են մինչեւ մեր օրեր եւ հայտնվել Պետեր Վոդիչի ձեռքում (այդ լուսանկարների հեղինակներից մեկի որդին), ով ապրում է Բելգիայում եւ հետաքննական մի քանի չափազանց հետաքրքիր ֆիլմերի հեղինակ է:
Այս նկարները ստանալուց հետո Վոդիչը գալիս է Ռուսաստան եւ փորձում է պարզել, թե ո՞ւր է այդ սենյակում դրված կահույքը: Սակայն նրան ոչինչ պարզել չի հաջողվում: Թանգարանի աշխատակիցները կտրականապես հրաժարվել են այդ թեմայով խոսել եւ հայտարարել են, որ Եկատերինա Երկրորդը որեւէ «գաղտնի սեքս-սենյակ» չի ունեցել:
Հետո, սակայն, նրան Գաթչինա են տարել եւ Էրմիտաժի ֆոնդից 15 տարբեր նմուշներ ցույց տվել. քթախոտի տուփ, մի քանի արձան եւ այլն:
Սակայն նույնիսկ Վոդիչի մոտ պահպանված այս մի քանի լուսանկարները բավական են, որպեսզի մեր գլխում վերականգնենք այն պատկերը, որով ապրել է Մեծ Կայսրուհին: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տվել Կայսերական գյուղում արված խունացած նկարներից գունավոր լուսանկարներ եւ 3D պատկերներ ստանալ:
Արտյոմ Կարապետյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին