ԽՈՅԵՐ
Կոնֆլիկտները ձեր եւ ձեր սիրելիի կյանքի անբաժան մասը կլինեն: Դուք ոչինիչ չեք անի դրանք ստեղծելու համար, ամեն ինչ ինքնընստինքյան կստացվի: Մի տխրեք` դրանք նույնքան արագ կհարթվեն, որքան արագ որ առաջացել են:
ՑԼԵՐ
Մի խուսափեք տնային աշխատանքից: Երեւում է` դուք երկար ժամանակ է, ինչ չեք զբաղվել տնային գործերով, քանի որ դրանք բավականին շատ են կուտակվել: Ամեն դեպքում, պարտաճանաչ կերպով կատարեք այդ աշխատանքը, քանի որ ձեր փոխարեն ոչ-ոք այն չի անելու:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելին կցանկանա ձեզ ցույց տալ, թե որքան կայացած եւ ինքնուրույն մարդ է նա` ցանկանալով, որ դուք իրենով հպարտանաք: Սակայն նրա այս պահվածքը ձեր մեջ կարող է հակառակ էմոցիաներ առաջացնել, որոնք դուք խնամքով կթաքցնեք սիրելիից:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին կցանկանա հասկանալ, թե ինչ եք դուք մտածում ձեր համատեղ կյանքի եւ հարաբերությունների մասին: Աշխատեք ձեր մտքերը պարզ ձեւակերպել, որպեսզի նրա կողմից թյուրըմբռնում տեղի չունենա:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Լավ կանեք մոռանաք ձեր անձնականը եւ հեռու գտնվեք սիրելիից: Աշխատեք նրա հետ շփումը հասցնել մինիմալի: Երբեմն բոլորիս էլ պետք է միայնակ մնալ եւ անհատականություն մեզ զգալ, ոչ թե լինել ինչ-որ մեկ երկրորդ կեսը:
ԿՈՒՅՍԵՐ
Ինչ էլ ասեք, բոլորին կթվա, թե հումոր եք անում: Այնպես որ` լուրջ խոսակցություններ մի պլանավորեք, այլապես ոչ մի ցանկալի արդյունքի չեք հասնի, պարզապես, կծիծաղեցնեք սիրելիին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր զբաղվածությունը կկլանի ձեր ողջ ուշադրությունն ու ժամանակը: Սիրելիի եւ նրա խնդիրեների համար ազատ ժամանակ չեք ունենա: Սակայն աշխատեք չանտեսել նրան, եթե չեք ցանկանում անձնական կյանքում անհարթություններ ունենալ:
ԿԱՐԻՃՆԵՐ
Ոչ միշտ է առաջին պարզ թվացող լուծումը համարվում խելամիտ: Այնպես որ` խուսափեք որեւէ մեկին խորհուրդներ տալուց: Իսկ եթե որոշել եք սիրելիին օգնել խորհուրդով, ապա լավ մտածեք նախքան այն հնչեցնելը:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր կյանքում խորհրդանշական դեր կկատարի «երեք» թիվը: Հնարավոր է` ձեզ հանդիպած երրորդ անձնավորությունը դառնա ձեր կյանքի կեսը, կամ էլ միգուցե նրան հանդիպեք երրորդ համարի երթուղայինի մեջ: Մի խոսքով, ուշադիր եղեք ձեզ պատահած «երեքներին»:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Դուք ձեզ բավականին անտակտ եւ վատ կպահեք ձեր սիրելիի հանդեպ: Իհարկե, խղճի խայթը վաղ թե ուշ զգացնել կտա, սակայն աշխատեք այնպես վարվել, որ հետո չղջաք ձեր արարքներրի համար:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր վրա այնքան գործեր կկուտակվեն, որ մի պահ կմոռանաք անձնական կյանքի եւ սիրելիի մասին: Սա կտխրեցնի ձեր սիրելիին, այնպես որ` ամեն դեպքում նրա համար մի քանի րոպե գտեք:
ՁԿՆԵՐ
Դուք դժվարությամբ կհամաձայնեք անել մի բան, որը կտրուկ կփոխի ձեր կյանքը` մտածելով, որ, միգուցե, ամեն ինչ ավելի խճճվի: Սակայն հիշեք` ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին