Վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 15,3 մլն դոլարով, գրում է Spiegel-ը։
Ըստ մասնագետների՝ գործիքը, որը կոչվում է «դա Վինչի», պատրաստվել է 1714 թվականին, այդ շրջանը Ստրադիվարիուսի կյանքում անվանվում է ոսկե ժամանակ։
Ըստ Tarisio աճուրդի տան՝ ջութակի արժեքն ավելի ցածր է եղել, քան նախորդ ռեկորդային գինը, երբ 2011 թվականին իտալական արտադրության գործիքի համար վճարել են 15,9 մլն դոլար։
Tarisio աճուրդի տան ներկայացուցիչ Ջեյսոն Փրայսը հայտնել է, որ ջութակը գրեթե 40 տարի պատկանում է ջութակի հայտնի վիրտուոզ Տոշե Զեյդելին, որը ոչ միայն ջութակ է նվագել, այլեւ Փրինսթոնում Ալբերտ Էյնշտեյնին սովորեցրել է ջութակի արվեստը։ Աշակերտն ու ուսուցիչը նույնիսկ համերգներով են հանդես եկել։ 1933 թվականին նրանք ելույթ են ունեցել Նյու Յորքում կայացած համերգի ժամանակ, որից ստացված հասույթը ուղղված էր ֆաշիստական Գերմանիայից փախած հրեա գիտնականներին աջակցելուն։
Աղբյուրը՝ Gazeta.ru
Լուսանկարը՝ Robert Bailey / Auktionshaus Tarisio / dpa
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:36, 16 հոկտեմբերի
Սպա կենտրոններ, ժայռամագլցման պատեր և ձիու համար տեղ. ինչո՞վ են ապահովում բունկերները աշխարհի վերջի դեպքում18:31, 16 հոկտեմբերի
Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, թե ինչու չի հրաժարվել նրա ազգանունից ամուսնալուծությունից հետո18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ