ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին ակամայից ձեզ ցավ կպատճառի, ընդ որում` այնպիսի ցավ, որից բուժվելու համար ձեզ երկար ժամանակ կպահանջվի: Նրան կարդարացնի միայն այն հանգամանքը, որ նա դա արել է իսկապես առանց գիտակցելու:
ՑԼԵՐ
Դուք պետք է զգույշ լինեք ձեր սիրելիի հետ: Շատ հավանական է, որ նա ընկերների հետ փոքրիկ խնջույք կազմարկեպի: Աստղերը խորհուրդ են տալիս շատ չանհանգստանալ այդ առիթով:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Օրիգինալ եղեք ձեր զգացմունքներն արտահայտելու հարցում, այլապես ձեր սիրելին կարող է ձանձրանալ ձեր ներկայությամբ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր պետք է հետաքրքիր տեղ գտնեք սիրելիի հետ ժամանակն անցկացնելու համար: Սովորական սրճարանը հարցի լուծում չէ: Ավելի լավ է գնաք ինչ-որ նոր ու անծանոթ վայր եւ միասին բացահայտեք այն:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին կթվա, թե դուք այդքան էլ անկեղծ չեք նրա հետ եւ ցանկանում եք խաբել նրան: Աշխատեք հակառակը համոզել նրան:
ԿՈՒՅՍԵՐ
Դուք հաշվենկատ եւ սառնասիրտ կլինեք, քանի որ ցանկացած հարցի նման կերպ կվերաբերեք: Դա, իհարկե, լավ է, սակայն ոչ սիրային հարցերում: Աշխատեք սիրելիի հետ հանդիպելիս լսել ձեր սրտի ձայնը:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր աշխատեք առաջին հերթին հաշվի առնել ձեր, հետո միայն սիրելիի ցանկությունները:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր դուք չեք հասկանա, թե ինչ եք ցանկանում ձեր սիրելիից, այդ իսկ պատճառով չեք իմանա, թե ինչ սպասել նրանից:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեզ դժվար կլինի կատարել սիրելիին տված խոստումը: Աստղերը խորհուրդ են տալիս սիրելիին բացատրել դրա պատճառները: Դա ավելի ազնիվ եւ արդյունավետ կլինի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր սիրելին կցանկանա ձեզ հետ բաց եւ անկեղծ զրույց ունենալ` անկախ նրանից, թե որքանով եք դուք պատրաստ դրան: Եթե զգաք, որ պատրաստ չեք, միանգամից ասեք այդ մասին սիրելիին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Աշխատեք այսօր չվիճել սիրելիի հետ գումարի պատճառով: Թող որ այդ թեման այսօր դուրս գա ձեր առօրյայից: Կվերադառնաք դրան վաղը, երբ ամեն ինչ այդքան էլ վախենալի չի լինի:
ՁԿՆԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ չափից դուրս հաճախակի եք շփվում սիրելիի հետ եւ արդեն սկսել եք հոգնել նրանից: Աշխատեք կրճատել ձեր հանդիպումների քանակը, որպեսզի պահպանեք ձեր զգացմունքները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն