«Ո՞վ էր մեզանից մշտապես դժգոհում եւ ակնկալում, որ ամեն ինչ ավելի լավ պետք է անենք». իհարկե, մեր ծնողները։ Սովորաբար ինքնագնահատականը մեր մեջ սերմանում են հենց ծնողները։ Սակայն մենք միշտ հնավորություն ունենք բարձրացնելու մեր ինքնագնահատականը եւ ավելի շատ սիրել սեփական անձը։ Իսկ ինչպե՞ս։
Ես միակն եմ ինձ համար։ Ուրիշը չկա
Մարդկանց սովորաբար բնորոշ է այն պատրանքը, որ նրանք ապրում են իրենց ամուսնու, հարազատների եւ ընկերների հետ։ Սակայն իրականում նրանք միայնակ են։ Հետեւաբար, յուրաքանչյուրը պետք է աշխատի եւ օգնի ինքն իր ինքնագնահատականը բարձրացնելու հարցում։ Նա կարող է վերանայել հարաբերությունները եւ հասկակալ, որ ցանկացած պարագայում իրենից առավել ոչ մեկը չկա այս աշխարհում։
Թոթափել անցյալի բեռը
Սովորաբար երեխաները մշտապես փորձում են ապացուցել իրենց ծնողներին, թե որքան լավն են։ Նույնիսկ երբ նրանք մեծանում ու դառնում են հասուն մարդիկ, եւ ծնողները վաղուց արդեն մահացած են, լավը երեւալու «ծրագիրը» դեռ հիմնավորված է նրանց մեջ։ Մարդը սովորաբար խուսափում է մյուսների վատ կարծիքից եւ փորձում է մշտապես դրական ու լավը թվալ։ Սակայն ինքնագնահատականը բարձրացնելու համար պետք է հավաքել անցյալի հետ կապված բոլոր վատ հիշողությունները, լցնել մի «զամբյուղի» մեջ եւ դուրս նետել այն։
Երկխոսություն հայելու առաջ
Չկա մի այդպիսի կին, որը լիովին գոհ է իր արտաքին տեսքից։ Նույնիսկ մոդելները կարող են սթրեսի մեջ ընկնել մեկ բշտիկի պատճառով։ Խնդիրն այն է, որ հայելու մեջ նայելիս բոլորը սովորաբար միանգամից նկատում են իրենց թերությունը, եւ դրանից տուժում է նրանց ինքնագնահատականը։
Ամեն օր հայելու առաջ կանգնելիս եւ թերությունները տեսնելիս պետք է ասել, որ դրանք կարելի է հարթել, շտկել, չէ որ նա ուժեղ կամք ունի եւ կարող է հաղթահարել այդ փոքրիկ խնդիրը։
Եթե ես աստվածուհի լինեի...
Շատ կանայք ապրում են մտածելով, որ «Եթե ես աստվածուհի լինեի, ուրեմն իմ ոտքերը, ձեռքերը, ականջները գեղեցիկ կլինեին, եւ բոլորը կսիրեին ինձ» մտքով։ Սակայն ինքնավստահ կանայք այդպես չեն կարծում։ Նրանք կարող են նայել հայելու մեջ, տեսնել իրենց թերությունները եւ գովել իրենց դրանց համար։ Փորձեք հետեւել նրանց օրինակին։
Փոխեք գեղեցկության չափանիշները ձեզ համար
Ապրեք այնպես, ասես, դուք ինքներդ եք գեղեցկության խորհրդանիշ մյուսների համար։ Հիշեք, նորաձեւության միտումները միշտ անցողիկ են։ Փորձեք ձեր բնական գեղեցկությունը ցուցադրել եւ դառնալ գեղեցկության չափանիշ մյուսների համար։
Ի՞նչն է վկայում ցածր ինքնագնահատականի մասին
Տեղի եւ անտեղի մեղքի զգացում
Արդարանալու հակում
Մարդկանց շրջապատում լարվածության զգացում
«Որքան վատը, տգեղ եւ չկայացած եմ ես» մտքերը
Մտածել, որ դուք անհույս եւ անպիտանի անձնավորություն եք։
Կյանքի անհաջողությունները հաճախակի հիշելու եւ մշտապես դժգոհելու սովորություն։
Ձեր ինքնագնահատականի մասին կարող է վկայել նաեւ ձեր ընկերների վերաբերմունքը ձեր նկատամամբ։
Կորացած մեջք, կախ գլուխ, ներքեւ հառած հայացք
Բարձր ինքնագնահատական ունեցող անձնավորությունը եւ ֆիզիկապես, եւ հոգեպես ավելի կայուն ու թեթեւ է եւ մշտապես ակտիվ է։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)