Ժողովո՜ւրդ, վերջապես… Երեւանում բացվել է հրաշալի կինոկենտրոն: Միանգամից 6 կինոդահլիճ: Խելագարվել կարելի է… Կինոկենտրոնը բացվել է «Դալմա Գարդեն»-ում: Երկրորդ հարկում 5.000 քառակուսի մետր է տրամադրվել ոչ միայն կինոսերներին (տոմսերը կինոթատրոն՝1000-6000 դրամ արժողությամբ), այլեւ բոուլինգի սիրահարներին (բոուլինգ -հրաշալի սրահ՝ 6.000-ից մինչեւ 12.000 դրամ արժողությամբ), նաեւ խաղասարքերի շքեղ ժամանցի գոտի կա, մի խոսքով, ամեն ինչ՝ հարմարավետ հանգստի համար: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:
Նոյեմբերի 17-ին բացվել է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Սինեմա Սթար» ռուսական առաջատար ցանցի 21-րդ կինոթատրոնը («Սինեմա Սթար»-ը որպես կինովարձույթի խոշոր օպերատոր Ռուսաստանում 7-րդ տեղն է զբաղեցնում):
Բացմանը հրավիրված էին լրագրողներ, ովքեր ականատես եղան միջոցառմանը Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ժամանմանը եւ ունկնդրեցին կուռքային ֆիլմերի երաժշտություն՝ նվագախմբի հրաշալի կատարմամբ:
Քանի որ բացմանը մեր բազմաթիվ գործընկերներ կային, Ձեր խոնարհ ծառան մոտավորապես գիտի, թե իրադարձությունն ինչպես են մատուցելու այլ ԶԼՄ-ները: Այդ պատճառով էլ ամեն ինչ ներկայացնելու եմ պարզ լեզվով, այլ ոչ թե ձանձրալի պաշտոնական ոճով: Եվ այսպես՝ տպավորությունների մասին:
Նվագախումը կատարում էր «Առաքելությունն անիրագործելի է» ժապավենի երաժշտությունը, աջ ու ձախ կողմից հրաշալի հյուրասիրություն էր (ի դեպ՝ լավ շամպայն էր), երբ լրագրողներին հրավիրեցին մամուլի ասուլիսի, որի ընթացքում «Տաշիր» խմբի փոխնախագահ Տաթեւիկ Կարապետյանը, «Սինեմա Սթար-Հայաստան»-ի տնօրեն Հրաչյա Արշակյանը եւ ցանցի տնօրեն Կարինա Աղաջանովան պատմեցին կինոկենտրոնի մասին:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցի բովանդակությունը համառոտ այսպիսին է. «Ճանաչված Ցանցը կինոսերների եւ կինոգետների համար զարգացնում է trendy places հասկացությունը: Կինոսրահներում ցուցադրվելու են միայն նորույթներ, հինգշաբթի օրերին՝ պրեմիերաներ (փառք քեզ, Աստված, վերջապես), քանի որ «Սինեմա Սթար»-ը ոչ ավել, ոչ պակաս՝ համագործակցում է կինոարտադրության այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Disney-ը, Fox-ը եւ Paramount-ը: Ֆիլմերն ու մուլտֆիլմերը ներկայացվելու են ե՛ւ օրիգինալ լեզվով, ե՛ւ ռուսերեն թարգմանությամբ, ցուցադրվելու են փառատոնային ժապավեններ, իսկ հետագայում սպորտային մրցաշարերի ուղիղ հեռարձակումներ են լինելու: Նոյեմբերի 18-25-ի կինոցուցադրությունների տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է բարեգործությանը, մասնավորապես՝ «Կյանք նվիրիր» հիմնադրամին:
Այնուհետեւ լրագրողներն ու հրավիրյալ աստղերը ցրվեցին դահլիճներով՝ դիտելու «Դիանա» ֆիլմը՝ Նաոմի Ուոթսի գլխավոր դերակատարմամբ:
Իսկ հիմա, ժողովուրդ, ինձ լսեք: Ներկայացնում եմ սեփական գնահատականս: 5 բալանոց սանդղակով՝ 5: Ես հրաշալի գիտեմ ֆրանսիական առաջատար կինոսրահները (UGC եւ Gaumont), այնտեղ ես եղել եմ ավելի հաճախ, քան որեւէ այլ տեղ: Ես գիտեմ իսպանական եւ բելգիական կինոսրահները: Իսկ այն, ինչ բացվել է մեզ մոտ՝ Երեւանում, գերազանցում է եվրոպական բոլոր չափանիշները: Ինքս էլ չէի սպասում (ի դեպ, մարդիկ, հոդվածի համար ինձ չեն վճարել, ոչ ոքի չեմ գովազդում, տպավորություններս եմ ներկայացնում): Ասեմ նաեւ, որ Ռուսաստանում այս ցանցն իսկապես հայտնի է, ովքեր ապրել կամ ապրում են Մոսկվայում, դրա մասին գիտեն ТРЦ Рио-ից: Կինոդահլիճներում (ի դեպ` բավական կոմպակտ. 70 տեղ, 90 տեղ, VIP անձանց համար՝ 20 տեղ) հարմար բազմաթոռներ են, հրաշալի էկրաններ, մաքուր եւ հստակ ձայն, մուտքի մոտ վաճառում են pop-corn, կոլա եւ այլն: Այնպես որ՝ հավաքեք ձեր ընտանիքն ու շտապեք այնտեղ:
Միշտ Ձեր՝ Լուի Ժան Լոմիեր
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար