«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ArtLife Kempinski Residences Yerevan․ սեզոնի ամենաոճային երեկույթը կամ Մեծն Գեթսբիի ոգին Երևանի կենտրոնում

20:30, 10 հուլիսի

Երևանի կենտրոնում ուրբաթ երեկոյան սավառնում էր Մեծն Գեթսբիի ոգին։ Կարմիր գորգը, վառ հովհարների տեսքով դեկորները` պատրաստված ջայլամի փետուրներից, Veuve Clicquot շամպայնով լի գավաթների բուրգերը, 20-ական թվականների ամերիկյան արտ-դեկո ոճով հագնված կանայք և, իհարկե, հին ու բարի ջազը։ Եվ այս ամենը Երևանի կենտրոնում՝ Դիանա Աբգարի անվան զբոսայգում (որ հայտնի է նաև Մալիբու անունով)։

IMG_4596.JPG (63 KB)

IMG_4614.JPG (55 KB)

IMG_4611.JPG (70 KB)

Քաղաքական գործիչներ, գործարարներ, դիզայներներ, արվեստի գործիչներ, հավաքվել էին սեզոնի ամենամոդայիկ երեկույթին, որ կազմակերպել էին “Ռենշին» Urban Investments եւ Kempinski ընկերությունները՝ Հայաստանում առաջին ArtLife Kempinski Residences Yerevan բրենդային բնակելի համալիրի կառուցման նախագծի գործարկման առիթով։ Երեկույթի թեմատիկան պատահական չէր ընտրված, քանի որ Գեթսբիի՝ արտ-դեկո ոճը արտացոլված են ապագա համալիրի ճարտարապետության մեջ։

IMG_4629.JPG (61 KB)

IMG_4777.JPG (60 KB)

IMG_4720.JPG (51 KB)

Հյուրերը դեռ չէին հասցրել քայլել կարմիր գորգով, երբ անմիջապես ընկղմվեցին 20-ականների Ամերիկայի մթնոլորտում։ Դրան մեծ չափով նպաստում էին հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանի և Diamond Black խմբի կատարմամբ երաժշտությունը և Աննա Կուզնեցովայի ապշեցուցիչ պարային շոուն։ Շամպայնն ու կոկտեյլներն առատորեն «հոսում» էին, մինչ հյուրերի արանքով ճարպկորեն տեղաշարժվող մատուցողները կարմիր ձկնկիթով, պրոշուտոյով և մոցարելայով պրոֆիտրոլների տեսքով նրբահամ նախուտեստներ էին մատուցում։

Կանայք ավելի լուրջ էին վերաբերվել միջոցառման դրես-կոդին․ ծփացող շրջազգեստներ, փայլազարդեր, մարգարիտներ, փետուրներով ու գլխի փայլերով օղագոտիներ․ կարճ ասած՝ անցած դարի 20-ականների Լոնգ Այլենդի ոճը 2023-ի նրբերանգով։ Նրանք սիրով լուսանկարվում էին ֆոտոխցիկների առջեւ՝ ցուցադրելով իրենց լուքերը։

IMG_4635.JPG (54 KB)

IMG_4645.JPG (66 KB)

IMG_4823.JPG (31 KB)

Տղամարդիկ սահմանափակվել էին լայնեզր գլխարկներով։ Հենց այդպիսի գլխարկով երեկույթին ներկայացավ ռուսաստանյան շոումեն Գարիկ Մարտիրոսյանը՝ տիկնոջ Ժաննա Լևինայի հետ։ Վերջինս նախընտրել էր վրացի ոճաբան Ակի Նանիթաշվիլիի պատրաստած ծոպերով կարմիր զգեստը, որը լրացնում էին Van Cleef & Arples-ի զարդերը։ Ի դեպ, ամուսինները ArtLife Kempinski Residences Yerevan-ի ապագա բնակիչներ են։

IMG_4676.JPG (59 KB)

«Մենք արդեն բնակարան ենք ձեռք բերել այս համալիրում։ Մեկուկես տարի առաջ, գուցե ավելի վաղ։ «Ռենշին» ընկերությունը մեզ ներկայացրել էր կառուցվելիք շինության մանրակերտը, եւ մենք ցնցված էինք, որ այդպիսի մակարդակի բնակելի համալիր կհայտնվի իմ հարազատ քաղաքում։ Ու առանց երկմտելու՝ որոշեցինք ձեռք բերել։ Արդեն երկու տարի է անցել և կարելի է տեսնել, թե որքան աշխատանք է արվել համալիրի վրա։ Հենց այդ առիթով այստեղ այսպիսի աներևակայելի, հիասքանչ երեկույթ է։ Ինձ համար շատ հաճելի է, որ իմ սիրելի Երևանում այսպիսի նախագիծ կա»,- ասաց Գարիկ Մարտիրոսյանը։

IMG_4685.JPG (49 KB)

Ի պատասխան հարցին, թե հնարավոր է, որ մշտական բնակության տեղափոխվեն Երևան, Մարտիրոսյանն ասաց․ «Ինչո՞ւ ոչ, հնարավոր է, անպայման։ Մենք հիմա երեխաների հետ, մայրիկի հետ միասին ապրում ենք այս համալիրի համեմատ համեստ, ստալինյան մի հին շենքում, և ուրախությամբ կբարելավենք մեր բնակարանային պայմանները։ Յուրաքանչյուր ոք երազում է տեղափոխվել այսպիսի ճոխ պայմաններով բնակարան։ Ես Երևանում երբեք չեմ ունեցել այսպիսի մեծ ու հիասքանչ բնակարան։ Երազանքս իրականացավ։ Սա կարևոր իրադարձություն է»,- հավելեց նա։ 

IMG_4747.JPG (46 KB)

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննան, նշեց, որ երեկույթը կազմակերպվել է շատ գեղեցիկ և տպավորիչ ձևով։ «Հաճելի է, երբ բոլոր հյուրերը պահպանում են դրես-կոդը»,- ասաց նա։ 

Երգչուհի Սոֆի Մխեյանը, որը երեկույթի համար նախընտրել էր ոճաբան Արևիկ Սիմոնյանի (Kivera Naynomis ապրանքանիշ) պատրաստած տոտալ սպիտակ լուքը, նշեց, որ վերջին շրջանում սա ամենավառ ու շքեղ երեկույթն է։ «Գեթսբիի ոգին ամբողջապես զգացվում է»։  

IMG_4659.JPG (55 KB)

«Ես շատ ուրախ եմ, որ Kempinski-ն եկել է Հայաստան։ Եվ այս համալիրը, ի թիվս այլ բաների, կդառնա նաև արտ-տարածք։ Դա շատ կարևոր է, և ես դա ողջունում եմ։ Միջոցառումը շշմեցուցիչ լավ է կազմակերպվել, շատ ոճային է։ Շատ հաճելի է, որ Երևանում միջոցառումները գնալով ավելի ու ավելի բարձր մակարդակով են կազմակերպվում»,- նշեց ոճաբան Արմեն Երիցյանը, որն ընտրել էր 20-ականների վինտաժային պիջակ, նույն ոճի կոշիկներ և կերպարն ամբողջացրել 2015-ի Լinda Farrow & Bernhard Willhelm-ի կուլտային ակնոցով։ 

IMG_4746.JPG (73 KB)

Հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը կրում էր արծաթափայլ ծոպերով, բաց մեջքով շքեղ զգեստ։ Նա չնշեց ոճաբանի անունը՝ ասելով, որ կերպարն ընտրելիս ավելի շատ կենտրոնացել է երեկոյի մթնոլորտի ու ոճի վրա։ Խոսելով միջոցառման «մեղավորի» մասին՝ Հովհաննիսյանը նշեց. «Նախագիծը, որն ի սկզբանե ստեղծվում է արվեստի զարգացման ու տարածման հիման վրա, չի կարող շքեղ ու որակյալ չլինել, չի կարող չոգեշնչել։ Ճարտարապետությունը արվեստի այն ճյուղերից է, որը պետք է լինի գեղեցիկ ու շքեղ վայր՝ արվեստի տարբեր դրսևորումների համար, և Kempinski նախագիծը մտադիր է դա ապահովել, ինչում ես արդեն համոզվել եմ՝ այսօրվա միջոցառման շնորհիվ»։

«Կյանքը ստեղծված է այսպիսի օրերի համար»

IMG_5037.JPG (28 KB)

Երեկոյի կուլմինացիան «Ռենշին» Urban Investments-ի և Kempinski-ի միջև պայմանագրի  ստորագրումն էր։ Փաստաթուղթը ստորագրեցին «Ռենշին»-ի օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը և Kempinski Hotels SA-ի զարգացման տնօրեն և խորհրդի անդամ Քրիստոֆ Պիֆերետին։ 

IMG_5104.JPG (69 KB)

«Այս ստորագրությամբ մենք՝ ArtLife նախագծի վրա աշխատող ողջ թիմը, ստանձնում ենք պատասխանատվություն՝ շարունակել միջազգային լավագույն ստանդարտներին մեր հավատարմությունը և բազմաթիվ նոր հնարավորություններ ստեղծել՝ «Կյանքն արվեստում և արվեստը կյանքում» նախընտրողների համար։»,- նշեց Կասպարովը։ 

IMG_5015.JPG (887 KB)

Նրա խոսքով՝ ArtLife-ում Kempinski-ի չափանիշներն արտացոլված են ամեն անկյունում։ «ArtLife Kempinski Residences Yerevan-ի յուրաքանչյուր բնակչի և հյուրի կտրամադրվի հինգ աստղանի հյուրանոցին համապատասխան ծառայություն։ Այս բազմաֆունկցիոնալ համալիրի բնակիչներին ու հյուրերին կմատուցվեն բազմաբնույթ ծառայություններ, որոնք հասանելի են միայն աշխարհի բարձրակարգ հյուրանոցներում։ Ծառայությունների բազմազանությունը և դրանց որակը երաշխավորված են Kempinski-ի չափանիշներով և կտրամադրվեն Kempinski Suites Yerevan-ի շնորհիվ»։

IMG_5025.JPG (45 KB)

Նրա խոսքով՝ ArtLife Kempinski Residences Yerevan-ն ամբողջությամբ շահագործման կհանձնվի հաջորդ տարվա վերջին։

IMG_4956.JPG (24 KB)

«Բոլոր բնակարանները ունենալու են լյուքս կատերգորիային համապատասխան վերանորոգում։ Դրանք մեր հաճախորդներին տրմադրվելու են ավարտուն տեսքով»,- ասաց նա։ Կասպարովը նաև նշեց, որ ArtLife Kempinski Residences Yerevan-ը նաև ներդրումային խոշոր նախագիծ է։ Համալիրի շահագործման հանձնելուց հետո դրանում ներդրված միջոցների ընդհանուր ծավալը կգերազանցի 80 մլրդ դրամը։

IMG_5091.JPG (70 KB)

Հետագայում ներդրումները կշարունակվեն՝ նպաստելով Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Ըստ «Ռենշին» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Անի Մավյանի՝ ArtLife Kempinski Residences Yerevan համալիրի հասարակական տարածքը բաց կլինի երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար։ 

«Մենք մի վայրում ենք կենտրոնացրել այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ գեղեցիկ, ներդաշնակ ու լիարժեք կյանքի համար։ ArtLife-ը նաև արտ-կենտրոն է ցուցասրահներով, միջոցառումների կենտրոնով, կինոթատրոնով, մանկական զվարճանքի կենտրոնով։ Համալիրը նաև մեր երկիր այցելած զբոսաշրջիկների սիրելի վայերից մեկն է լինելու։ Եվ կարող եմ վստահությամբ ասել, որ ArtLife Kempinski Residences Yerevan-ը մեր քաղաքի և առհասարակ Հայաստանի նոր դեսթինեյշըններից՝ ձգողականության կետերից մեկն է լինելու․․․ Ինչպես սիրում ենք ասել, «կյանքը ստեղծված է այսպիսի օրերի համար»»,- ասաց նա։

IMG_4996.JPG (26 KB)

... Օդում սավառնում էին սպիտակ կոնֆետիներ, տարածվել էին կանացի օծանելիքի բույրերն ու սիգարի ծուխը։ Մեծն Գեթսբիի նյույորքյան թրթիռները, ջազի հնչյունների ներքո, համակել էին ամառային բարձրաշխարհիկ երեկույթը՝ Երևանի կենտրոնում։ Եվ թվում էր, թե Ֆիցջերալդի ամենահայտնի կերպարներից մեկը հետևում էր մեզ՝ քթի տակ շշնջալով․ «Այո՛, կյանքը ստեղծված է այսպիսի օրերի համար»։ 

IMG_4600.JPG (51 KB)

IMG_4612.JPG (47 KB)

IMG_4617.JPG (44 KB)

IMG_4622.JPG (67 KB)

IMG_4665.JPG (99 KB)

IMG_4669.JPG (57 KB)

IMG_4671.JPG (53 KB)

IMG_4700.JPG (78 KB)

IMG_4703.JPG (55 KB)

IMG_4709.JPG (54 KB)

IMG_4729.JPG (66 KB)

IMG_4763.JPG (51 KB)

IMG_4786.JPG (51 KB)

IMG_4806.JPG (49 KB)

IMG_4834.JPG (26 KB)

IMG_5081.JPG (46 KB)

IMG_4848.JPG (28 KB)

IMG_4882.JPG (67 KB)

IMG_4897.JPG (69 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել