Չրեղեն, ընկուզեղեն, դդմի կորիզներ մեղրով համեմված, փաթաթված թթու լավաշի մեջ, այսպիսին է ֆիրմային «Տոսպիա» աղանդերի բաղադրությունը, որը մատուցում են երեւանյան նույնանուն ռեստորանում: Ես համտեսում եմ եւ երկար մտածում՝ ինչպես նկարագրեմ այն, սակայն, ինչպես ասում է ռեստորանային բլոգեր Հելեն Ուդումյանը, ուտելիքի մեջ մեծ փիլիսոփայություն փնտրելու կարիք չկա, այն պարզապես պետք է համեղ լինի: Եվ այն համեղ է:

«Ռեստորանի համար ամենակարեւորը ուտելիքի համն է եւ մթնոլորտը. երբ հաճախորդին այս երկուսը գոհացնում են, նա վերադառնում է ռեստորան»,- ասում է նա։
Զննում եմ ճաշացանկը. մսի տեսակները տարբեր քիմքերի համար նախատեսնված սոուսներում՝ պատրաստված թարմ կամ չորացրած սալորից, բալից եւ այլ պտուղներից, աղցանների մեծ տեսականի, իհարկե, նաեւ տոլմաների հարուստ տեսականի, ղավուրմա եւ հայկական սեղանի մյուս ավանդական ուտեստները: Ինչպես ասում է ռեստորանի տնօրեն Արտյոմ Կարապետյանը, սա իսկական հայկական խոհանոցն է, մեր նախնիների վերածնված խոհարարական մշակույթը:
Գնում եմ խոհանոց՝ ծանոթանալու այս ստեղծագործությունների հեղինակի հետ: Շեֆ խոհարար Աննա Թադեւոսյանը պատմում է, որ իր առաջին ուսուցիչները ծնողներն էին՝ ծագումով Արեւմտյան Հայաստանից, որոնք սիրում էին լավ պատրաստել եւ համեղ սնվել: Նրա մորական տատն ու պապը Ցեղասպանության ժամանակ Լիբանան են գաղթել, հետո՝ Երեւան: Հայկական խոհանոցին նրանք ավելացրել են լիբանանականի երանգները: Ինքը՝ Աննա Թադեւոսյանը, Եվրոպայում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր հետ Հայաստան է բերել եվրոպական դպրոցի հմտությունները, որոնք այժմ հաջողությամբ զուգակցում է հայկական համուհոտի հետ:
«Չեմ սիրում ստանդարտ ոչ մի բան, ինձ մոտ ամեն ինչ պետք է յուրահատուկ լինի: Ուտեստների մեջ խառը համեր կզգաք: Ես զգում եմ այդ ուտեստները ոչ թե փորձելով, այլ քիմքով։ Ես պատրաստելիս արդեն պատկերացնում եմ, թե այս կամ այն բաղադրիչները խառնելով ինչ համ կստանամ։ Կարող եմ ամեն օր մի նոր բան ստանալ»,- ասում է նա։

Ռեստորանն այսօր բազմամարդ է. նշում են հիմնադրման մեկամյակը: Երեւանի կենտրոնում՝ Թումանյան փողոցում գտնվող, Վանի թագավորության մայրաքաղաքի հին անվանումը կրող՝ «Տոսպիա» ռեստորանի ոչ մեծ սրահները տեղակայված են երեք հարկերում: Ռեստորանի սեփականատերեր Վարազդատ Միքայելյանը եւ Արտյոմ Կարապետյանը ինձ համար էքսկուրսիա են կազմակերպում՝ ներկայացնելով ռեստորանի կոնցեպտը եւ ստեղծման պատմությունը:

Արտյոմ Կարապետյանի խոսքով, իրենց հիմնական խնդիրը ոչ միայն հին հայկական խոհանոցը վերականգնելն է, այլեւ մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ հայերի բացառիկ ներդրումը վկայող ցուցանմուշների կրկնօրինակների միջոցով այցելուներին հայ պատմության ու մշակույթի նվաճումներին ծանոթացնելը: Ռեստորանի պատերին փակցված են Հայաստանը պատկերող հնագույն բաբելոնյան քարտեզի վերատպությունը, Արեւմտյան Հայաստանի եկեղեցիների եւ ամրոցների հարթաքանդակներ ու լուսանկարներ: Արտյոմ Կարապետյանն ասում է՝ սա պարզապես ձեւավորում չէ, ինտերիերի ամեն տարր իր դերակատարությունն ունի:
Ռեստորան շատ են այցելում օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան պատվիրակություններ, զբոսաշրջիկներ, արվեստի մարդիկ, եւ այս ամենը հնարավորություն է տալիս նրանց առանց պատմելու ծանոթացնել հայկական մշակույթի ու քաղաքակրթության անհավատալի ժառանգության վկայությունների հետ: Միջազգային զբոսաշրջության հեղինակավոր Tripadvisor կայքում զբոսաշրջիկները «Տոսպիայի» մասին մեծ թվով դրական արձագանքներ են թողել:

Աշխարհի շատ երկրների ռեստորաններ այցելած՝ «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը խոստովանում է, որ Երեւանում քիչ ռեստորաններ է հաճախում, եւ «Տոսպիան» դրանցից մեկն է: «Ես ներկա էի բացմանը մեկ տարի առաջ։ Քաղաքի շատ կարգին մարդիկ որոշել էին բացել մի լավ, գեղեցիկ նոր տեղ, որտեղ մարդիկ իրենց լավ կզգան։ Նրանք կատարեցին իրենց խոստումը. ե՛ւ մթնոլորտը, ե՛ւ վերաբերմունքը, ե՛ւ համն ու հոտը տեղն են»,- ասում է նա։ Ռեժիսորի խոսքով՝ այստեղ հաճույքով են այցելում նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերը:

Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Մարկ Կալինինը նույնպես «Տոսպիայի» մշտական այցելուների թվում է: «Մեկ տարում «Տոսպիա» ապրանքանիշը Երեւանում շատ հայտնի է դարձել, քանի որ այս նախագիծը որոշակի մրցակցային առավելություն ունի մյուս ռեստորանների նկատմամբ: Դրա կոլորիտը պայմանավորված է նրանով, որ այստեղ ներկայացված է նաեւ արեւմտահայկական խոհանոցը, եւ սա զբոսաշրջիկներին գրավում է»,- ասում է նա՝ հավելելով, որ այստեղ հաճախ ընթրում են ՌԴ-ից ժամանած պաշտոնական պատվիրակությունների անդամները, «Տոսպիան» նաեւ հարմար է գործնական հանդիպումների համար՝ կենդանի լավ երաժշտության ուղեկցությամբ:
«Տոսպիան» դարձել է նաեւ ընտանեկան եւ ընկերական միջոցառումների անցկացման հարմարավետ վայր: Կարեւոր հանգամանք է նաեւ քաղաքի կենտրոնում ավտոկայանատեղի ունենալը:
Տոնական երեկոն մեկնարկում է բարեգործական ակցիայով. ռեստորանում աճուրդի է հանվել Շառլ Ազնավուրի ստորագրությունը, իսկ աճուրդի հասույթը կուղղվի Տավուշի մարզում սահմանամերձ գյուղերի դպրոցների եւ մանկապարտեզների համար ռմբապաստարանի կառուցմանը:

























Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 5 հոկտեմբերի
OnlyFans-ի աստղը խիստ պատասխանել է Փիթ Դևիդսոնին՝ կին ինֆլյուենսերներին ծաղրելու համար. «Թող ինքը փորձի»12:15, 5 հոկտեմբերի
Քայլի Ջենները խորասուզվել է էրոտիկ ֆենտեզիի մեջ. 29-ամյա աստղը անսպասելիորեն բացահայտել է իր նոր կիրքը11:39, 5 հոկտեմբերի
«Ես պետք է բուժվեի». Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչու է Քանյե Ուեսթից հետո տղամարդկանց հեռու պահել իրենից11:17, 5 հոկտեմբերի
ՀԴԲ տնօրենը նշանադրվել է քանթրի երգչուհու հետ10:50, 5 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հերքել է սեռական կախվածության մասին լուրերը՝ իրեն անվանելով «վաթսունականների առողջ պրոդուկտ»10:29, 5 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր երեխաների համար հինգ դայակներից բաղկացած բանակ է վարձել09:00, 5 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը