Համացանցի անծայրածիր աշխարհում գտել ենք Սարա Հենսենի հոդվածն այն մանրուքների մասին, որոնք ազդում են մեր երջանկության վրա։ Հենսենը ներկայացրել է մոտ չորս տասնյակ կետեր, որոնք բացասական հետեւանքներ են թողնում մեր կյանքի վրա։ Բայց մենք ներկայացնում ենք ամենակարեւորներն ու առաջարկում ծանոթանալ դրանց։
Մենք մշտապես անհանգստանում ենք
Անհանգստությունը բնորոշ է մեզանից յուրաքանչյուրին։ Մենք երբեմն չենք կարողանում կառավարել մեր զգացմունքները եւ անտեղի մտահոգվում ենք։ Հանգստացեք, թուլացեք, կենտրոնացեք եւ ճիշտ որոշում ընդունեք։ Հիշեք «Don’t worry, be happy» երգը։
Դուք ցանկանում եք ամեն ինչ վերահսկել
Երբեմն մարդիկ կարծում են, որ կարող են սուպեր հերոս լինել եւ ղեկավարել ամեն ինչ։ Նրանք մտածում են, որ իրենց ցանկացած ծրագիր իրագործվելու է, հաջողվելու է։ Սակայն իրականում ոչինչ, բացի սեփական անձից, չեն կարող վերահսկել։ Սովորեք, որ կան նպատակներ, որոնք անհասանելի են։
Դուք վիրավորվում եք
Վիրավորվել նշանակում է թույն խմել եւ սպասել, որ մեկ ուրիշը մահանալու է։ Վիրավորվելու դեպքում դուք ինքներդ ձեզ լիցքավորում եք բացասական էներգիայով։ Հիշեք, որ դիմացինը շարունակում է վայելել կյանքը եւ ձեր մասին անգամ չի էլ մտածում, իսկ դուք տանջում եք ինքներդ ձեզ։
Դուք կարծում եք, որ բոլորը պետք է հետեւեն ձեր կանոններին
Օրվա նորություն. աշխարհը ձեր օրենքներով չի շարժվում։ Որքան շուտ գիտակցեք դա, այնքան ավելի հեշտ կլինի ապրել ու երջանիկ լինել։ Հիշեք, որ ոչ մեկը չի կարդացել ձեր օրենքների եւ կանոնների հուշագիրը։ Մարդիկ հաճախ են բարկանում այն բանի համար, որ մյուսների մտածելակերպը չի համապատասխանում իրենց բնավորությանը։ Պետք է խուսափել բոլորին ձեր օրենքները ստիպելուց։ Մարդկանց ընդունեք այնպիսին, ինչպիսին նրանք կան։
Դուք ձեզ համեմատում եք մյուսների հետ
Մարդը միշտ խաղում է նույն խաղը. իրեն համեմատում է ինչ-որ մեկի հետ։ Օրինակ, նա կարող է համեմատել իրեն Մադոննայի հետ եւ հասկանալ, որ ինքը շատ վատ երգչուհի է։ Սա բնականաբար բացասաբար է ազդում տվյալ մարդու հոգեբանության եւ մտածելակերպի վրա։ Բայց միգուցե նա կարող է շատ լավ խոհարարուհի կամ դերձակ լինել։ Ուստի, խուսափեք համեմատություններից։
Դուք կարծում եք, որ երազանքների իրականացումը երջանկություն է պարգեւում
«Ես երջանիկ կլինեմ, եթե մեկ միլիոն դոլար աշխատել» կամ «Ես երջանիկ կլինեմ, եթե այսօր երեկոյան իմ ընտանիքը հավաքվի սեղանի շուրջ»։ Իհարկե, նպատակներ ունենալը շատ կարեւոր է, բայց եթե դուք ձեր երջանկությունը կապում եք միայն այդ երազանքի իրականացման հետ, որոնք ի դեպ, միգուցե անկատար մնան, դուք մոռանում եք վայելեք ձեր ներկան։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն