Լոս Անջելեսում բնակվող բժիշկ եւ պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանն ընտրվել է Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի հոգաբարձուների խորհրդի կազմում, հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը։ Խորհրդի կազմում են ընտրվել նաեւ Ջուլիա Գոուն եւ Շիրա Ռուդերմանը․ նրանք աշխատանքը կսկսեն հուլիսի 1-ից։ Նոր հոգաբարձուները կօգնեն շարունակել նախագծի զարգացումն ու հաջողությունը։
Թեդ Սարանդոսը՝ խորհրդի նախագահը, որը նաեւ Netflix-ի գլխավոր գործադիր տնօրեններից մեկն է, ասել է․ «Մենք հուզված ենք մեր շարքերն ընդունելու այս երեք հիանալի առաջնորդներին, որոնք արդեն իսկ շատ բան են արել մեր համայնքն ու ոլորտն ընդհանուր առմամբ բարելավվելու համար՝ բազմազանությանը, նորարարությանն ու բարձր որակին նվիրված լինելով։
Որպես մեր խորհրդի անդամներ՝ նրանք կաջակցեն եւ կինոակադեմիայի թանգարանին կառաջնորդեն իրականացնելու կինոարտադրության արվեստի եւ գիտությունների հանրային գնահատականը բարձրացնելու եւ կինոյի ընթացիկ, բազմակողմանի պատմությունն ուսումնասիրելու հավակնոտ առաքելությունը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:50, 17 օգոստոսի
«Հիշատակդ վառ, փոքրիկ»․ Ժաննա Լեւինան հարգել է Երեւանում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակը23:38, 16 օգոստոսի
Մարգարիտա Պոզոյանը չեղարկել է Հայաստանում կայանալիք համերգները23:12, 16 օգոստոսի
Ինչպես հաղթահարել բաժանման ցավը22:12, 16 օգոստոսի
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիայում չեն հանդիպի արքայազն Ուիլյամին եւ Քեյթ Միդլթոնին21:14, 16 օգոստոսի
«Սուրմալուի» ողբերգական դեպքի պատճառով «Գութան»-ը հետաձգվում է21:00, 16 օգոստոսի
«Արժեքները լղոզելը կոտրում է մարդկանց նույնիսկ, եթե լղոզողը ձեր կյանքի հերոսն է»․ Մհեր Մկրտչյան20:56, 16 օգոստոսի
Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը չեղարկել են իրենց համերգը20:19, 16 օգոստոսի
Մահացել է Grim Reaper խմբի վոկալիստը19:12, 16 օգոստոսի
Ալեք Բոլդուինի փաստաբանը պատասխանել է ՀԴԲ-ի մեղադրանքներին. «Զենքը կրակել է միայն մեկ անգամ»18:17, 16 օգոստոսի
«Այս ողբերգությունը եւս մեկ անգամ մեզ պետք է սթափեցնի ու ստիպի մտածել կարեւորի մասին»․ Hayat Project-ը չեղարկել է օգոստոսի 19-ի համերգը17:12, 16 օգոստոսի
«Օսկար»-ի սկանդալից հետո կինոակադեմիան ներողություն է խնդրել բնիկ ամերիկուհուց16:18, 16 օգոստոսի
HBO-ի «Գահերի խաղի» պրիքվելը կցուցադրվի Լոնդոնում եւ Ամստերդամում