Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

Րաֆֆի Բարսումյանը գլխավոր դերով հանդես կգա ամերիկյան SEAL Team սերիալի 6-րդ եթերաշրջանում․ դերասանը բացառիկ մանրամասներ է հայտնել

13:30, 4 հուլիսի

Ամերիկահայ դերասան Րաֆֆի Բարսումյանը, որը լայն լսարանին հայտնի դարձավ «Վամպիրի օրագրերը» հանրահայտ սերիալում Մարկոսի դերով, գլխավոր կերպարով հանդես է գալու Paramaount Plus ալիքով հեռարձակվող SEAL Team («Ռազմածովային նավատորմ») սերիալում։ Ֆիլմի անձնակազմը վերջերս է պաշտոնապես հաստատել հայազգի դերասանի մուտքը 6-րդ եթերաշրջան, որտեղ Րաֆֆին մարմնավորելու է ամերիկյան նավատորմում ծառայող սիրիացի ռազմիկ Օմար Համզային։ Սերիալը պատմում է նավատորմում ծառայող հատուկ ջոկատի մասին, որի անդամները կատարում են ամենատարբեր հանձնարարություններ՝ դիմակայելով տարաբնույթ ռիսկերին ու վտանգներին։

FJ40eifVUAEI-QH.png (842 KB)

Մինչ SEAL Team-ին միանալը Րաֆֆին հասցրել էր զինվորականի մարմնավորել նաեւ CBS-ի The Code («Կոդեքս») սերիալում։ Հեռուստասերիալը ռազմածովային ուժերում աշխատողների մասին էր, իսկ Րաֆֆիի հերոսը հրամանատար Ռամի Ահմադին էր։

NEWS.am STYLE-ը Րաֆֆի Բարսումյանից բացառիկ մանրամասներ է իմացել SEAL Team սերիալում իր մասնակցության ու դերի մասին։ Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ իրեն հաճախ հենց զինվորականի դերեր են առաջարկվում, դերասանը դժվարացավ պատասխանել, բայց նշեց, որ նման սյուժեներն իրեն հետաքրքրում են, քանի որ ունեն նաեւ դաստիարակչական բնույթ․

MV5BY2YxOTAxMDktZTU0ZC00MjZiLWJkMzUtZWI0YzdlZTA1OGUxXkEyXkFqcGdeQXVyMjQwMDg0Ng@@._V1_.jpg (147 KB)

«Գիտեք, չեմ կարող ասել, թե ինչու են ինձ զինվորականի դերեր բաժին հասնում, բայց, այո, ինչպես նկատել եք, առաջին անգամը չէ, որ հենց այդպիսի կերպար է ինձ առաջարկվում։ Կարծում եմ՝ այն պատմությունները, որոնք իրենց երկրին ծառայող տղամարդկանց կամ կանանց մասին են, միշտ հետաքրքիր դրամաների են վերածվում։ Դրանցում լարվածությունն ու վտանգը շատ մեծ է, եւ մենք ուզում ենք ցույց տալ մեր հեռուստադիտողին, որ կյանքի որակը լավացնելու համար պետք է հրաժարվել պատերազմներից։ Կարծում եմ՝ այսպիսի սյուժեները երբեք չեն հնանում»:

Րաֆֆին հավելեց, որ կերպարին արդեն սովորում է, նույնիսկ, հարազատ կողմեր է բացահայտել․

MV5BMDM1Y2E2OTQtZjBlZS00Y2ZiLWEyNWItMjk4Y2YxMDNkODBhXkEyXkFqcGdeQXVyMjQwMDg0Ng@@._V1_.jpg (33 KB)

«Կերպարիս անունն Օմար Համզա է, նա սիրիացի է, որը նավատորմում ծառայում է ավելի, քան 15 տարի։ Ինչ-որ հոգեհարազատ բան զգացի այս կերպարի հետ, երբ առաջին անգան ծանոթացա սցենարին։ Մենք ունենք ընդհանրություն՝ երկուսս էլ ամերիկացի ենք, որոնց արմատները Միջին Արեւելքից են․ իմ ընտանիքի անդամները լիբանանահայեր են։ Ինձ այս հերոսը հետաքրքրեց, քանի որ նա էլ է ներգաղթյալ ու շատ է աշխատել՝ հաջողության հասնելով Ամերիկայի ամենապահանջված պաշտոններից մեկում։ Նավատորմում ծառայողները, գրեթե, նույն ազգության ներկայացուցիչներ են, եւ կարծում եմ՝ սիրիական ծագում ունեցող ծառայակցի ներկայությունը հետաքրքրություն կմտցնի պատմության մեջ»։

Անդրադառնալով նախորդ ու ներկայիս հերոսների նմանություններին ու տարբերություններին՝ դերասանը նշեց․

gettyimages-619426740-612x612.jpg (50 KB)

«Չնայած երկու կերպարներն էլ զինվորական են, Օմարը տարբերվում է Ռամիից։ Ռամին իրավաբան էր, որը շատ բծախնդիր էր ու ճշգրիտ, իսկ Օմարը փորձառու ռազմիկ է՝ մեկը, ով շատ երկար տարիներ մի շարք դժվարությունների միջով է անցել։ Նա պատերազմի արդյունքում ձեւավորված մարդ է։ Կարծում եմ՝ Ռամին երիտասարդություն ու կիրք ուներ, ինչը դժվար, թե լինի Օմարի մեջ»։

Րաֆֆի Բարսումյանին վերջին տարիներին կարելի է հաճախ տեսնել ամերիկյան նախագծերում։ Բոլորովին վերջերս նա մարմնավորում էր նաեւ CW-ի Legends of Tomorrow («Վաղվա լեգենդները») սերիալի գլխավոր չարագործներից մեկին՝ Բիշոփին։ Այս հերոսին Րաֆֆին ներկայացնում էր բոլորովին նոր տեսքով, սակայն նշում է, որ երկար սանրվածքն ու մորուքը միայն իր հերոսի արտաքինով պայմանավորված չէին․

tumblr_b1d8dbb5afd2f9cc2ea09d30ecfb565a_467a7c3b_640.jpg (68 KB)

«Իրականում, ես մազերս ու մորուքս աճեցրել էի պանդեմիայի շրջանում, ինչը, կարծում եմ, շատերն են արել։ Բայց այնպես ստացվեց, որ այդ տեսքս շատ շահեկան եղավ նաեւ «Վաղվա լեգենդները» սերիալի հերոս Բիշոփի համար։ Այդպիսով, փորձեցի սանրվածքս ավելի արտահայտիչ դարձնել այդ չարագործին խաղալու համար։ Արդեն սափրվել եմ, կտրել երկար մազերս, քանի որ այդ կերպարով չէի համապատասխանի Օմարի դերին, որը զինվորական է»։

SEAL Team սերիալի 6-րդ եթերաշրջանի նկարահանումներն արդեն մեկնարկել են։ Րաֆֆիի խոսքով՝ սերիալը Paramount Plus-ի եթերում կլինի կամ տարեվերջին, կամ էլ՝ հաջորդ տարվա սկզբին։

«Արդեն միացել եմ ֆիլմի դերասանական կազմին ու ստեղծագործական թիմին, որոնց հետ այս շրջանում զբաղված ենք սերիալի 6-րդ եթերաշրջանի նկարահանումներով։ Ինձ համար այս ամենը նոր է եւ ոգեւորիչ, քանի որ մարտահրավերները շատ են: Հրաշալի ժամանակ եմ անցկացնում նկարահանումների ընթացքում»,-հավելեց դերասանը։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Փիթեր Կոներկո, Ջոն Լամպարսկի/Getty Images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ