«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ինչն է տղաներին վախեցնում հարաբերություններում

21:12, 24 հուլիսի

Ժամանակակից աղջիկները պետք է իմանան, թե ինչն է տղաներին վախեցնում հարաբերություններում:

Հարաբերություններում գլխավորն այն է, որ մնաք այնպիսին, ինչպիսին կաք, այդ պատճառով ցանկացած կեղծ երանգը միշտ մնում է մակերեւույթին:   

Այսպես, աղջիկներ, ինչից են փախչում տղաները.

1. Արհեստական մազեր (թարթիչներ, հոնքեր, եղունգներ. ցուցակը շատ երկար է)

Գոյություն ունեն տարբեր իրավիճակներ, երբ, օրինակ, սեփական մազերը կոտրվող են եւ համառորեն հրաժարվում են աճել: Այդ դեպքում աղջիկները դիմում են հմուտ վարսահարդարների օգնությանը, որոնք շտկում են այդ տհաճությունը եւ սրահից դուրս է գալիս իսկական ջրահարս: Բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Երբ կատարելագործման ձգտման մեջ աղջիկները կորցնում են սահմանը եւ վերածվում առանց որեւէ թերության պլաստմասսե տիկնիկների, դա չափազանց ակնհայտ է դառնում: Ուզում ես թարթիչ, եղունգներ կամ մազեր աճեցնել: Դա այնպես արա, որ անհնար լինի բնականից տարբերել: 

2. Անմատչելիություն (հեշտ մատչելիություն)

Հարաբերություններում կարեւոր է զգալ, թե խաղը երբ է տեղին եւ երբ է չափն անցնում: Ճիշտ ինչպես սեքսը հենց առաջին ժամադրությանը, սեքսի լիակատար բացակայությունը կարող է բացասաբար ազդել հարաբերությունների զարգացման վրա: Նրան մղել «երկնքից աստղ բերելու» եւ որպես պարգեւ սեքս խոստանալը կարող է հանգեցնել նրան, որ մի քանի ամսից երիտասարդը կորցնի հետաքրքրությունը: Այո, արձագանքի բացակայության դեպքում նրանք շնչասպառ են լինում, այդ պատճառով արժե չափը չանցնել:  

3. Տոննաներով սելֆիներ

Սոցցանցերում տոննաներով սելֆիները եւ հաղորդագրությունները, որոնցով որոշ աղջիկներ բառացիորեն գրոհում են իրենց սիրելիների վրա, շատ արագ սկսում են նյարդայնացնել:  Այո, նրա համար հաճելի կլինի քո լուսանկարը ստանալ նոր զգեստով, օրինակ: Կամ էլ տեսնել, թե դու ինչպես ես արթնացել եւ նրան բարի լույս ես մաղթում: Բայց նրան քո լուսանկարները մի ուղարկիր օրը հինգ անգամ, հակառակ դեպքում կգա մի պահ, երբ քո դեմքը եւ թիթեռնիկ հիշեցնող շրթունքները նրա մեջ համբուրելու ցանկություն չեն առաջացնի: 

4. Ծամածռություններ

Երբ աղջիկը սկսում է խոսել մանկական ձայնով կամ էլ դիտավորյալ չասել որոշ տառեր,  նմանակելով մանկական թոթովանքին, դա հիմար տպավորություն է թողնում: Այո, դա գեղեցիկ չէ, ինչպես ոմանց կարող է թվալ:  Տղամարդը ցանկություն չի զգա պաշտպանելու կամ պահպանելու իր «փոքրիկ աղջկան»: Եվ որքան շատ աղջիկը նման բան անի, այնքան հետեւողականորեն կաճի տղամարդու նյարդայնությունը: 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search