Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը երկար էին համատեղ բնակարան որոնում։ Նրանք ոչ մի կերպ չէին կարողանում գնել այն տունը, որը կհամապատասխաներ բոլոր պահանջներին։ Սակայն երկար որոնումներն ի վերջո արդյունք են տվել, եւ զույգը գտել է համապատասխան առանձնատունը։
Ըստ լուրերի՝ հարսանիքից հետո, որը կայացել է Լաս Վեգասում անցած հանգստյան օրերին, զույգը տեղափոխվել է Բեւեռլի Հիլզում գտնվող շքեղ առանձնատուն։ Ասում են՝ մինչեւ վերջերս այն պատկանել է Մրայա Քերիի նախկին սիրելիին՝ միլիարդատեր Ջեյմս Պեկերին; Նախկինում այնտեղ ապրել են նաեւ Դենի դե Վիտոն եւ նրա կինը՝ Ռեա Պերլմանը։
Հայտնի չէ, թե որքան գումար են վճարել Լոպեսն ու Աֆլեքը բնակարանի համար, քանի որ այն նույնիսկ վաճառքի չի հանվել։ Անշարժ գույքի փորձագետները հայտնել են, որ զույգն այն ձեռք է բերել փակ շուկայի միջոցով։ 2018-ին Պեկերին այն գնել է 60 միլիոն դոլարով, եւ մոտավորապես կարելի է կողմնորոշվել այդ գնի օգնությամբ։
Առանձնատունն ունի բոլոր զվարճանքներն ու հարմարությունները ցանկացած ճաշակի համար՝ տնային կինոթատրոն, գեղեցյության սրահ, մարզասրահ, սրահ զվարճանքների համար, գինու մառան, մեծ լողավազան եւ մի քանի հյուրատուն։
Ակնհայտ է, որ ամուսինները տուն են ընտրել, որը հարմար կլինի ոչ միայն իրենց, այլեւ նախկին հարաբերությունների ընթացքում ծնված երեխաներին։ Թեեւ Աֆլեքի երեխաներն ապրում են իրենց մոր՝ Ջենիֆեր Գարների հետ, նախկին ամուսինները նրանց միասին են դաստիարակում, եւ Բենը նրանց հետ շատ ժամանակ է անցկացնում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը