Արքայազն Չարլզը, կարծես, լուրջ անախորժություններ ունի։ Վերջերս լրատվամիջոցները գրում էին, որ արքայական ընտանիքի անդամի բարեգործական հիմնադրամը գումարներ է ընդունում կասկածելի անձանցից։ Նախօրեին The Times-ը հայտնել է, որ կազմակերպությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ է ստացել «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի ազգականից։
Աղբյուրը հայտնում է, որ 2013 թվականին արքայազնը Լոնդոնի իր նստավայրում՝ Քլարենս Հաուսում, անձամբ հանդիպել է գործարար Բաքր բեն Լադենի հետ, որը գլխավորում էր «Binladin» խոշոր շինարարական կոնգլոմերատը։ Արքայազն Չարլզի խորհրդականները նրան հորդորել են հրաժարվել Ուսամա բեն Լադենի խորթ եղբոր նվիրատվություններից, սակայն Եղիսաբեթ II թագուհու ավագ որդին չի հետեւել նրանց խորհուրդներին։
Որոշ աշխատակիցներ կարծում էին, որ այդ համագործակցությունը կարող է բացասաբար ազդել թագավորական ընտանիքի հեղինակության վրա, սակայն արքայազն Չարլզն այլ դիրքորոշում ուներ։ Նրան թվում էր, թե Բաքր բեն Լադենին գումար վերադարձնելը ամոթալի քայլ կլինի։
Արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամի ղեկավար Իեն Չեշիրը հայտարարել է, որ բեն Լադենի ընտանիքից նվիրատվություններ ստանալու համաձայնությունը լիովին հավանության է արժանացել մի քանի մարդկանց կողմից, այդ թվում՝ ֆինանսիստ Ամելիա Ֆոսեթի, BT հեռահաղորդակցության ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահ Մայքլ Ռեյկի, «Barclays» բանկի նախկին ղեկավար Ջոն Վարլիի կողմից։ Միեւնույն ժամանակ, պարբերականի հաղորդմամբ, Վարլին այս թեմայի քննարկման ժամանակ բացահայտորեն մատնանշել է իր անհանգստությունը Բաքր բեն Լադենից բարեգործական նվիրատվություններ ընդունելու պատրաստակամության վերաբերյալ։
Աղբյուրը՝ Peopletalk
Լուսանկարը՝ Hannah Mckay/Pool/Afp via Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել