1. Տղամարդը, որի հետեւից ցանկանում ես գնալ, այս մոլորակի վրա բոլոր մարդկանց նման, սխալներ է թույլ տալիս եւ ժամանակ առ ժամանակ կասկածում է իրեն:
Զբաղվում է ինչ-որ բանով, նոր բան է փորձում, երբեմն ընկնում է, հետո վեր է կենում եւ շարունակում է առաջանալ: Նա մրցարշավային մեքենա չի քշում գիշերային մեգապոլիսում` անպարտելի հուպերհերոսի հագուստով, իր ուղղաթիռը չի կայանում լուսարձակող երկնաքերի տանիքին, գրպանում ատրճանակ չի պահում բլոկբաստերների «զիլ տղերքի» նման, մկանների կույտով չի հմայում շրջանի բոլոր երկարոտն գեղեցկուհիներին: Ուղղակի նա յոթ միլիարդ մարդուց մեկն է, որն ամեն առավոտ արթնանում է եւ քնում է մինչեւ լուսաբաց: Նա այնպիսին է, ինչպիսին ես եմ: Եվ նրա արյունն էլ կարմիր է: Այնպիսին է, ինչպիսին մոլորակի մյուս բոլոր մարդկանց արյունն է:
2. Տղամարդը, որը գրավում է ցանկացած կնոջ, շատ է աշխատում:
Եվ իր վրա, եւ աշխարհի վրա ընդհանուր առմամբ (որովհետեւ մարդիկ ցանկանում են փրկել աշխարհը, եւ դա է նրանց բնական գործառույթը), ինձ դա հարմար է: Ես զբաղմունք ունեմ, մինչ նա կփրկի աշխարհը: Ես միշտ կապի մեջ եմ, միշտ գնում եմ կողքից, միշտ հասանելիության գոտում եմ: Որովհետեւ դա իմ բնական գործառույթն է: Կին լինել: Սիրել, հավատալ, սնուցել էներգիայով եւ կողքին լինել, ինչ էլ որ լինի: Ու նաեւ` երբեք այլ մարդկանց հետ չքննարկել նրա սխալները: Որովհետեւ կանացի սերը սխալների քննարկում չէ: Եթե նա այն Տղամարդն է, որի հետեւից ցանկանում եք գնալ, նշանակում է` նա ամեն ինչ ճիշտ է անում: ՎԵՐՋ: Վերջակետ: Նա գնում է, ես` նրա հետեւից:
3. Տղամարդը, որի հետեւից ցանկանում եա գնալ, երբեմն վիրավորում է իր խոսքով եւ անուշադրությամբ:
Հետո նա լռում է եւ մտածում: Հետո ներողություն է խնդրում: Ամբողջ սրտով: Եվ ես նրան ներում եմ: Որովհետեւ ես էլ այդպիսին եմ: Ես էլ եմ վիրավորում: Ու նաեւ ներողություն եմ խնդրում: Ամբողջ սրտով: Եվ նա ինձ ներում է: Որովհետեւ նա էլ է այդպիսին: Ուղղակի մարդ է, ինչպես մենք բոլորս այս մոլորակի վրա:
4. Իսկական տղամարդը երբեմն հոգնում է եւ գնում քարանձավ:
Նման բան պատահում է այն տղամարդկանց, որոնց հետեւից ցանկանում ես գնալ: Նրանք ցանկանում են առանձնանալ եւ մտորել կյանքի մասին: Կամ էլ հանդիպել ընկերներին: Կամ էլ միայնակ նստել սրճարանում: Եվ լավ է: Թող նստի իր քարանձավում: Հանգստանա եւ անպայման վերադառնա:
5. Իսկական տղամարդը շատ չի խոսում իր զգացմունքների մասին
Մի օր նա քեզ հասկացնել է տալիս, որ սիրում է եւ որ դու իր կյանքում կարեւոր մարդ ես: Իսկ հետո նա ուղղակի անում է: Չի խոսում, բայց անում է: Ուղղակի ինչ-որ բան է անում: Աշխատանքի է գնում, բիզնեսով է զբաղվում, զարգանում է: Երբեմն իրեն հեռու է պահում, երբեմն էլ ավելի մոտենում է: Երբ մոտենում է, ամուր գրկում է: Նայում է աչքերին: Իսկ դու ուղղակի գիտես, որ նա այն Տղամարդն է, որի հետեւից ցանկանում ես գնալ: Եվ վերջ: Դու ուղղակի գիտես դա:
Աղբյուրը`Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար