Երգչուհի Մադոննայի եւ բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիի որդեգիր որդին՝ Դեյվիդ Բանդան, հաճախ է հանրության առաջ հայտնվում կանացի հագուստով։ 16-ամյա դեռահասը հաճախ է կրում մոր զգեստապահարանի իրերը։ The Tonight Show-ում փոփ աստղը բացատրել է, թե ինչու է Դեյվիդը նախընտրում կանացի հագուստ: Երգչուհին պնդում է, որ որդին իր զգեստներով ավելի լավ տեսք ունի, քան ինքը։
«Նա կարող է կրել ցանկացած հագուստ եւ նորաձեւ տեսք ունենալ։ Նույնիսկ նյարդայնացնող է: Նա հագնում է իմ հագուստը եւ դրանցով ինձնից ավելի լավ տեսք ունի։ Նա նույնիսկ կարող է զգեստ հագնել եւ տղամարդու տեսք ունենալ»,- ասել է Մադոննան։
Երգչուհու որդին կանացի զգեստներ սկսել է կրել մեկ տարի առաջ՝ 15 տարեկանում։ Vogue UK-ին տված հարցազրույցում Մադոննան հայտնել է, որ կարծում է, որ ինքոն ու Դեյվիդն «ամենաշատ ընդհանրություններն» ունեն։ Մադոննան երկու կենսաբանական երեխա ունի՝ դուստրը՝ Լուրդես Լեոնը, որը ծնվել է երգչուհու ու նրա ֆիթնես մարզիչի հետ հարաբերությունների ընթացքում, եւ որդի՝ Ռոկկոն, որի հայրը ռեժիսոր Գայ Ռիչին է։ Երգչուհին աֆրիկյան Մալավիից չորս թխամորթ երեխաների է որդեգրել՝ երկվորյակներ Էսթերին եւ Ստելային (աղջիկներն 9 տարեկան են), 16-ամյա որդուն՝ Դեյվիդ Բանդային եւ 14-ամյա դստերը՝ Մերսիին։ Մադոննան միշտ ընդգծել է, որ իր երեխաներին իրենց սեռն ընտրելու իրավունք է տվել։
Աղբյուրը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը