«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կանացի մտքեր. Ամեն դեպքում որքան լավ է լինել…

22:13, 27 նոյեմբերի

«Ես համաձայն եմ ապրել տղամարդկանց կողմից կառավարվող աշխարհում այնքան ժամանակ, մինչեւ կարող եմ կին մնալ այս աշխարհում…» - Մերիլին Մոնրո

Պարզվում է, որ կանայք երկրագնդի ամենաերջանիկ արարածներն են: Չե՞ք հավատում: Համաձայն եմ, լինում են օրեր, երբ նույնիսկ այսպիսի դրական եւ անկեղծ նախադասությունը կեղծիք է թվում: Բայց այսօր չեմ ուզում ձեզ հետ խոսել մեր հրաշալի կյանքի տխուր նոտաներից: Ավելի լավ է համոզվենք այդ բանում, թե որքան լավ է, որ մենք թույլ սեռի ներկայացուցիչ ենք: Ես կին եմ եւ այդ հրաշալի է: Եվ այսպես…

Մեր պայուսակում, նույնիսկ՝ շատ փոքրիկ, միշտ կգտնվի շատ պետքական իրը: Պատկերացրեք, թե ինչ երանություն է, երբ տարիքով, հաջողակ եւ ուժեղ տղամարդը ձեր ձեռքերում մի պահ երեխա է դառնում… Միայն այն բանի համար, որ քո պայուսակում այնպիսի առարկա կա, որը նրան անհրաժեշտ է: Այդ կարող է լինել խոնավ անձեռոցիկ, բամբակ, կոնֆետ, լիցքավորող սարք կամ նույնիսկ հայելի: Այդպիսի պահերին ես ինձ այնքան հրաշալի եմ զգում:

Մեզ անընդհատ ինչ-որ մեկը փորձում է սիրահետել: Իսկ տղամարդկա՞նց: Գուցե միայն մայրիկը, կամ, եթե բախտավոր է, սիրելի կինը: Իսկ եթե խեղճին չի հաջողվել գտնել իր ընտրյալին… Իսկ մեր բախտն անընդհատ բերում է: Եթե դուք նույնիսկ խախտել եք երթեւեկության կանոնները, պետավտոտեսուչը ձեզ այնպիսի քաղաքավարությամբ է մոտենում, որ հաճախ ինքներդ եք անհարմար զգում:

Օրերս պետավտոտեսուչը կանգնեցրեց ինձ: Ես, որպես իմ երկրի օրինապահ քաղաքացի, ընդունեցի սխալս եւ ինձ տուգանեցին: Ի դեպ՝ նվազագույն տուգանք սահմանեցին, իսկ խախտումը, մեղմ ասած, այնքան էլ փոքր չէր: Բանն այն է, որ պետավտոտեսուչը հասկացել էր, որ այս բնագավառում նորեկ եմ եւ հարցրեց, թե ինչով կարող է օգտակար լինել: Իսկ օգնություն անհրաժեշտ էր կայանատեղիից դուրս գալու համար: Եվ նա սիրալիր ցուցումներ տվեց եւ օգնեց:

Այնպես որ, սիրելի՛ կանայք, կին լինելը հրաշալի է: Ե՛վ մատուցողը սիրալիր կլինի ու անպայման խորհուրդ կտա ինչ-որ առանձնահատուկ բան փորձել, ե՛ւ պետավտոտեսուչը հարգալից կլինի: Իսկ ինչ ասել մեր երկրպագուների մասին, ովքեր միայն մեկ մտքով են ապրում. «Ինչպե՞ս նրան օգտակար լինել, գոնե ինչ-որ հարցում»: Նույնիսկ դպրոցական տարիներին, երբ մեր համադասարանցիները տանում էին մեր պայուսակները կամ մեր փոխարեն հերթ կանգնում… Ինչքան հաճելի է այդ, այնպես չէ՞: Մեր ամբողջ կյանքի ընթացքում գտնվում են մարդիկ, ովքեր ձգտում են սիրահետել թույլ սեռի գեղեցիկ ներկայացուցիչներին:

Թանկագիննե՛րս, թող սիրահետեն, մի կոպտեք, այլ վայելեք պահը եւ մի մոռացեք շնորհակալ լինել եւ քնքուշ ժպտալ:

Մանրուքներն ի զորու են մեր օրն ուրախությամբ լցնել: Նոր սեւաներկը, շրթներկը, նախընտրելի շոկոլադը, նույնիսկ լուսանկարի տակ թողած մեկնաբանությունը կարող են ժպիտի եւ ուրախության պատճառ դառնալ: Մանրուքների թեման շարունակելով՝ ավելացնեմ, որ նույնիսկ տղամարդու անհեթեթ շապիկով մենք կարող ենք գրավիչ տեսք ունենալ: Ինչ վերաբերում է տղամարդկանց, թույլ տվեք վիճել… Պատկերացրեք, որ նա հագել է ձեր բլուզը: Ի՞նչ գրավչության մասին կարող է խոսք լինել: Իսկ ահա մեդալի հաջորդ կողմը. ծուլություն: Մեզ կարելի է, նույնիսկ անհրաժեշտ է երբեմն ծուլանալ: Այս դեպքերի համար մենք միշտ ունենք պլան Բ. նրա հագուստը:

Երբ մենք ավելորդ բան ենք ասել կամ ինչ-որ բան այնպես չենք արել, ոչ միշտ է, որ պետք է ներողություն խնդրենք: Չէ՞ որ մենք ամիսը մեկ անգամ հրաշալի պատճառ ունենք: Այդ պատճառը երբեմն կարելի է օգտագործել ամիսը երկու անգամ, եթե, իհարկե, ձեր տղամարդն այդպիսի մանրուքներ հիշելու հարցում վարպետ չէ: Չնայած… արդյո՞ք այդ մանրուք է: Լավ, կարեւոր չէ… Կարեւոր է հմտորեն օգտագործել պատճառը, բայց՝ ո՛չ ի վնաս հարաբերությունների:

Դեռ չե՞ս հավատում, որ մեր բախտն ավելի շատ է բերել, քան տղամարդկանցը: Այդ դեպքում եւս մի քանի ապացույց:

Շրթներկից առաջած հետքից մենք միշտ կարող ենք ճանաչել մեր բաժակը: Երբ մենք գրկում ենք մեր ընկերուհուն, որեւէ մեկը չի կարող ծաղրել մեր սեռական կողմնորոշումը: Ի՞նչ է պատկանում տղամարդուն: Հեռակառավարման վահանակ եւ ավտոտնակ: Եվ ամենակարեւորը, որ երբեք որեւէ տղամարդ չի կարող: Նա չի կարող երեխա լույս աշխարհ բերել: Ամեն դեպքում, որքան լավ է կին լինել…

Ամադա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել