«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Որպես մայր ես չարդարացրի նրա սպասելիքները»․ Բրիթնի Սփիրսն արձագանքել է երեխաների մեղադրանքներին

19:03, 2 սեպտեմբերի

Թվում էր, թե Բրիթնի Սփիրսի կյանքը սկսում է բարելավվել՝ երգչուհին ազատվել է հոր խնամակալությունից, ամուսնացել։ Սակայն աստղը դեռ չլուծված խնդիրներ ունի։ Ամերիկացի երգչուհու երեխաներն այս անգամ անկեղծացել են մոր հետ հարաբերությունների մասին։ Բրիթնին արդեն տվել է իր պատասխանը։

16-ամյա Փրեսթոնը եւ 15-ամյա Ջեյդենն անկեղծ հարցազրույց են տվել լրագրող Դաֆնե Բարաքին, որում նրանք պատմել են, թե ինչպես են վերաբերում իրենց աստղային մորը։ «Ես 100%-ով վստահ եմ, որ ամեն ինչ կարելի է շտկել, պարզապես շատ ժամանակ եւ ջանք է պահանջվում: Ցանկանում եմ, որ նրա հոգեկան առողջությունը բարելավվի: Երբ նա լավանա, ես ուզում եմ նորից տեսնել նրան»,- Daily Mail-ը մեջբերում է Ջեյդենի խոսքերը:

«Ես քեզ շատ եմ սիրում եւ մաղթում ամենայն բարիք։ Գուցե մի օր նստենք, ամեն ինչից խոսենք»,- պատմել է նա: Նա նաեւ բացատրել է, թե ինչու ինքն ու եղբայրը մոր հարսանիքին չեն եղել։ «Հանդիպելու ճիշտ ժամանակը չէր։ Դա չի նշանակում, որ ես ուրախ չեմ նրա համար, ես երջանիկ եմ: Բայց նա չհրավիրեց ամբողջ ընտանիքին: Եթե ​​միայն ես ու Փրեսթոնը գնայինք, դա վատ կվերջանար»,- ասել է Ջեյդենը։

«Իմ սերը երեխաներիս հանդեպ սահմաններ չունի, եւ ես շատ տխուր եմ իմանալով, որ նա (Ջեյդեն) ասում է, որ ես չեմ արդարացրել իր սպասելիքները որպես մայր»,- գրել է Բրիթնին իր էջում։

«Ես գիտեմ քո տաղանդի մասին»,- շարունակել է երգչուհին՝ այս անգամ նկատի ունենալով ավագ որդուն։ «Ես գիտեմ, որ դու իմ կյանքում ուսուցիչ ես, եւ սիրելի երեխա, ես նույնպես քեզ համար ուսուցիչ եմ: Սարսափելի է տեսնել, որ քո կեղծավոր հայրն ասում է, որ լրատվամիջոցները սարսափելի են, բայց նա ստիպում է քեզ խոսել իրենց հետ անձնական հարցերի մասին: Եթե ​​մի վայրկյան մտածես, հիշիր, թե որտեղից ես եկել։ Հուսով եմ, որ դու կարող ես նայել հայելու մեջ եւ հիշել, որ դու իմ երեխան ես ու միշտ կլինես»,- հուզված պատասխանել է Բրիթնին:

Լուսանկարը՝ Getty image


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search