Թվում էր, թե Բրիթնի Սփիրսի կյանքը սկսում է բարելավվել՝ երգչուհին ազատվել է հոր խնամակալությունից, ամուսնացել։ Սակայն աստղը դեռ չլուծված խնդիրներ ունի։ Ամերիկացի երգչուհու երեխաներն այս անգամ անկեղծացել են մոր հետ հարաբերությունների մասին։ Բրիթնին արդեն տվել է իր պատասխանը։
16-ամյա Փրեսթոնը եւ 15-ամյա Ջեյդենն անկեղծ հարցազրույց են տվել լրագրող Դաֆնե Բարաքին, որում նրանք պատմել են, թե ինչպես են վերաբերում իրենց աստղային մորը։ «Ես 100%-ով վստահ եմ, որ ամեն ինչ կարելի է շտկել, պարզապես շատ ժամանակ եւ ջանք է պահանջվում: Ցանկանում եմ, որ նրա հոգեկան առողջությունը բարելավվի: Երբ նա լավանա, ես ուզում եմ նորից տեսնել նրան»,- Daily Mail-ը մեջբերում է Ջեյդենի խոսքերը:
«Ես քեզ շատ եմ սիրում եւ մաղթում ամենայն բարիք։ Գուցե մի օր նստենք, ամեն ինչից խոսենք»,- պատմել է նա: Նա նաեւ բացատրել է, թե ինչու ինքն ու եղբայրը մոր հարսանիքին չեն եղել։ «Հանդիպելու ճիշտ ժամանակը չէր։ Դա չի նշանակում, որ ես ուրախ չեմ նրա համար, ես երջանիկ եմ: Բայց նա չհրավիրեց ամբողջ ընտանիքին: Եթե միայն ես ու Փրեսթոնը գնայինք, դա վատ կվերջանար»,- ասել է Ջեյդենը։
«Իմ սերը երեխաներիս հանդեպ սահմաններ չունի, եւ ես շատ տխուր եմ իմանալով, որ նա (Ջեյդեն) ասում է, որ ես չեմ արդարացրել իր սպասելիքները որպես մայր»,- գրել է Բրիթնին իր էջում։
«Ես գիտեմ քո տաղանդի մասին»,- շարունակել է երգչուհին՝ այս անգամ նկատի ունենալով ավագ որդուն։ «Ես գիտեմ, որ դու իմ կյանքում ուսուցիչ ես, եւ սիրելի երեխա, ես նույնպես քեզ համար ուսուցիչ եմ: Սարսափելի է տեսնել, որ քո կեղծավոր հայրն ասում է, որ լրատվամիջոցները սարսափելի են, բայց նա ստիպում է քեզ խոսել իրենց հետ անձնական հարցերի մասին: Եթե մի վայրկյան մտածես, հիշիր, թե որտեղից ես եկել։ Հուսով եմ, որ դու կարող ես նայել հայելու մեջ եւ հիշել, որ դու իմ երեխան ես ու միշտ կլինես»,- հուզված պատասխանել է Բրիթնին:
Լուսանկարը՝ Getty image
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 1 փետրվարի
Քայլի Ջեններ vs Իվետա Մուկուչյան21:12, 1 փետրվարի
Ի՞նչ առավելություններ ունեն կանայք20:59, 1 փետրվարի
Սարիկ Անդրեասյանը հայտարարել է նոր ֆիլմ նկարահանելու ծրագրերի մասին20:27, 1 փետրվարի
Երեւանյան սթրիթ-արտ․ փողոցների «դիմաարարումը»19:23, 1 փետրվարի
«Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը կներկայացնի Brunette-ը19:15, 1 փետրվարի
Հունվարյան երաժշտական նորությունները17:16, 1 փետրվարի
Schiaparelli «Inferno Couture». Դանթե, հիպերտրոֆիկ ստվերապատկերներ եւ առյուծի գլուխ (ֆոտո)16:04, 1 փետրվարի
Քիմ Քարդաշյանը հերքել է քույրերի՝ Քորթնիի եւ Քլոեի հետ թշնամության մասին լուրերը15:15, 1 փետրվարի
Պամելա Անդերսոնն իրեն համարում է «մի քիչ զվարճալի», բայց ոչ «գեղեցիկ»14:23, 1 փետրվարի
Թափանցիկ ակնարկներ. Փարիզի նորաձեւության շաբաթ13:24, 1 փետրվարի
Թոմ Հենքսին ու Ռոբին Ռայթին «կերիտասարդեցնեն» նոր ֆիլմում13:05, 1 փետրվարի
Պոդիումի հակառակ կողմը․ մոդելինգի հայկական իրականության ու մոդելների վերաբերյալ «ամենահիմար» կարծրատիպերի մասին (ֆոտո)