Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը կտրուկ արձագանքել 15-ամյա որդու`Ջեյդենի խոսքերին, ով 60 Minutes Australia շոուի ընթացքում աջակցել է պապիկին՝ Ջեյմս Սփիրսին, հայտնում է Page Six -ը՝ հղում տալով երգչուհու սոցիալական ցանցերում գործող էջերին:
Երգչուհու կրտսեր որդին հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Բրիթնիին կտեսնի միայն այն ժամանակ, երբ նա հոգա իր հոգեկան առողջության մասին՝ կարծես թե նկատի ունենալով երգչուհու ոչ պատշաճ պահվածքը սոցիալական ցանցերում՝ հատկապես մերկ լուսանկարները:
Հիշեցնենք, որ ամերիկացի երգչուհին 13 տարի եղել է հոր խնամակալության տակ եւ որդու խոսքով՝ պապը, ինչպես բոլոր հարազատները ցանկացել է նրան երջանիկ տեսնել։ Նա նշել է, որ հայրը արժանի չէ դստեր վրդովմունքին:
Սփիրսը, ի պատասխան որդու խոսքերի, երեք րոպեանոց տեսաուղերձ է տեղադրել Instagram սոցիալական ցանցի իր էջում: Նա նշել է, որ երկու որդիներն էլ չեն տարբերվում իրեն հիվանդ համարող մարդկանցից:
«Տղանե՛ր, ուզում ե՞ք, որ ես առողջանամ, որպեսզի շարունակեմ ամսական 40 հազար դոլար վճարել ձեր հորը։ Թե՞ պատճառն այն է, որ որոշել եք հիմար ձեւանալ, քանի որ երկու տարուց կդադարեք գումար ստանալ», - ասել է երգչուհին՝ նշելով, որ նախկին ամուսնուն եւ երեխաներին իրենից միայն ալիմենտ է պետք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն