Արքայազն Հարիի եւ արքայազն Ուիլյամի անսովոր հարաբերություններն արդեն մի քանի տարի է, ինչ անհանգստացնում են հանրությանը։ Թագավորական ընտանիքի երկրպագուները հույս ունեին, որ Եղիսաբեթ II-ի պլատինե հոբելյանի տոնակատարության ժամանակ եղբայրները կհաշտվեն, բայց արքայադուստր Դիանայի որդիների շփումը դարձավ էլ ավելի պաշտոնական եւ զսպված: Սակայն, ինչպես գիտեք, վիշտը միավորում է մարդկանց։ Եվ, ըստ երեւույթին, Եղիսաբեթ II-ի մահը ստիպել է նրա թոռներին մոռանալ անցյալի դժգոհությունները՝ նորին մեծության հպատակների առջեւ վերամիավորվելու համար։
Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ արքայազներն իրենց կանանց հետ ձեռք ձեռքի տված դուրս են եկել Վինձորի ամրոցից՝ հանդիպելու միապետի երկրպագուների հետ: The Daily Mail-ը հայտնում է, որ Չարլզ III-ը, որը նախկինում հայտնի էր որպես արքայազն Չարլզ, հրամայել է վիճաբանող որդիներին մի կողմ դնել իրենց դժգոհությունները թագուհու հուղարկավորությունից առաջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուիլյամը հոր հետ հեռախոսազրույցից հետո հրավիրել է իր կրտսեր եղբորը հանդիպելու։
Ամրոցի բարձրաստիճան պաշտոնյան լրատվամիջոցին հայտնել է․ «Ուելսի արքայազնը մտածեց, որ սա միասնության կարեւոր ցուցադրություն էր ընտանիքի համար աներեւակայելի դժվար պահին»: Իսկ Սասեքսի զույգի մտերիմ լրագրող Օմիդ Սքոբին ավելի ուշ համացանցում ավելացրել է. «Սա, անկասկած, կարեւոր պահ է երկու եղբայրների հարաբերությունների պատմության մեջ»:
Այս ընթացքում Հարրին ու Մեգանը կարողացել են վերջնականապես փչացնել հարաբերությունները հարազատների հետ՝ սկանդալային հարցազրույց տալով Օփրա Ուինֆրիին։ Հեռուստահաղորդավարի հետ զրույցում զույգը պնդել է, որ Մառլի առաջին հղիության ժամանակ թագավորական ընտանիքի որոշ անդամներ մտահոգվել են իրենց որդու մաշկի գույնով։ Թագավորական փորձագետների կարծիքով՝ այս հայտարարությունները կարող են հանգեցնել բրիտանական միապետության փլուզմանը։
Աղբյուրը՝ GraziaMagazine
Լուսանկարները՝ Chris Jackson/ Kirsty O'Connor -
WPA Pool/Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից