«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաելյանն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել`New York Times-ի բաժանորդագրությունը չեղարկելու մասին:
«Սա անհրաժեշտություն էր New York Times: Ես վստահ եմ, որ իմ մեկ բաժանորդագրությունը աննկատ է, սակայն, Նենսի Փելոսիին եւ նրա այցը լուսաբանելու հարցում, ձեր խորաթափանց լեզուն ամոթալի է: Չպետք է թույլ տայիք, որ Քարլոթթա Գալլը, ով համակրում է մարդու իրավունքները ոտնահարող բռնապետությունները, մեկնաբաներ Հայաստանի հետ կապված որեւէ նյութ: Աշխարհի ամենաազդեցիկ ղեկավարներից մեկն ու իր կոնգրեսական թիմը այցելել են Հայաստան եւ խոսել «անօրինական եւ մահացու ադրբեջանական հարձակման մասին», ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության պատմության մասին: Քանի որ Գալլը դեռեւս մասնակից է հայերի նկատմամբ բարբարոսական ջարդերը բնական ներկայացնելուն, ապա ժամանակն է չեղարկել բաժանորդագրությունս», - հրապարակումը մակագրել է Էսրաելյանը:
Ավելի վաղ պրոդյուսերը գրություն էր հրապարակել՝ ՀՀ հարավ արեւելյան սահմանին ընթացող մարտերի մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ հայտնած տեղեկությունների համաձայն՝ կրակը դադարեցվել է սեպտեմբերի 14-ին ժամը 20:00-ին:
Այս պահի դրությամբ հայտնի է 207 զոհի եւ անհայտ կորածի մասին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն