Երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել`անդրադառնալով երեկ Եռաբլուրում կարմիր բերետավորների եւ զոհված ու անհայտ կորած զինվորների ծնողների միջեւ տեղի ունեցած միջադեպին:
View this post on Instagram
««Ներողություն» Անհայտ կորածը տիկին Գոհարի որդին չէ,մեր պետականությունն է անհայտ կորել...
Ու տիկին Գոհարին չեն քաշքշելով ոտ ու ձեռ հանում Եռաբլուրի մուտքից՝ Արժանապատվությունը, Բարոյականությունը, Խիղճն են հանում ցանկից հոգու կարեւոր դրույթների...
Քաշելով հանում ենք ու ջնջում Մարդ կոչվելու վերջին շանսը...Սեւազգեստ տապալված Մայրը ասֆալտի վրայից ոտքի կկանգնի ու կքայլի, ողնաշարը փշրված, բայց Կա, իսկ ահա ոտքի կկանգնի՞ արդյոք ծնկի եկած խավարասեր ու «Փառասեր» հպարտ ստրկությունը, կշարունակի՞ քայլել այսուհետեւ Հավատն ու Հույսը, Սերն ու երազանքը, չգիտեմ, կասկածում եմ ,որ՝ Չէ...
Չարքից ու խավարից կախյալ ենք դեռ, բայց... մի օր Անկախություն ունենալու մեծագույն ցանկությամբ ու երազանքով, կանխավ Տոնդ շնորհավոր, Հայաստան:
Տիկին Գոհար, կներեք... », - գրել է երգահանը:
Ավելի վաղ Ավետ Բարսեղյանը գրություն էր թողել`խոսելով այս ծանր օրերին անտարբեր ապրող մարդկանց մասին. ««Մարդ» Սրճարանից հեռու պատերազմն է, իսկական կռիվ ու մահ։ Դու սուրճդ ես խմում, իսկ նա՝ իր սեփական արյունը… Սրճարանիցդ այն կողմ՝ իսկական զուգահեռ իրականության մեջ, Տղերքն են՝ քեզնից քիչ ապրած, քո կեսին չհասած, բայց քեզնից առավել հարուստ ու ողջ...»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը