Վիկտորյա Բեքհեմի եւ Նիկոլա Պելցի միջեւ կոնֆլիկտի մասին լուրերը չեն դադարում։ Այս անգամ Դեւիդ Բեքհեմը որոշել է իր վերաբերմունքն արտահայտել տեղի ունեցող իրադարձույուններին։ Ճիշտ է, նա դա արել է իր որդու՝ Բրուքլինի միջոցով։ Ըստ ինսայդերների՝ աստղը ծայրաստիճան դժգոհ է Նիկոլայի պահվածքից։
Դեւիդի եւ Վիկտորիայի մոտ դժգոհություն է առաջացրել հարսի հարցազրույցը, որտեղ նա հաստատել է, որ իր եւ Բրուքլինի մոր միջեւ կոնֆլիկտը ծագել է զգեստի պատճառով։
Ինչպես հայտնում է Daily Mail-ի աղբյուրը, նախկին ֆուտբոլիստը լուրջ զրույց է ունեցել որդու հետ ու իր վերաբերմունքն արտահայտել Նիկոլայի նկատմամբ։ «Մենք դա չենք անում մեր ընտանիքում, եւ դուք դա գիտեք: Թե ինչ կլինի հետո, կախված է ձեզնից, բայց այս դրաման ավարտված է»,- Դեւիդի խոսքերը մեջբերել է ինսայդերը:
«Դեւիդն իսկապես ցնցված էր այս հարցազրույցից, եւ նա ասաց, որ Բրուքլինի եղբայրները՝ Ռոմեոն ու Քրուզը նույնպես վիրավորվել են դրանից: Դա, հավանաբար, շոկ էր նրա համար, քանի որ նա երբեք ոչ մի վատ բան չի արել Բրուքլինին, այլ միայն ասել է, թե որքան է պաշտում իրեն»,- հավելել է աղբյուրը։
Աղբյուրը՝ PeopleTalk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են