Այս գարնանը 37-ամյա Քելլի Օսբորնը երկրպագուների հետ կիսվել է ուրախալի լուրով՝ նա եւ իր սիրելին՝ Slipnot խմբի անդամ 45-ամյա Սիդ Ուիլսոնը, շուտով ծնողներ են դառնալու։ Աստղը կադր է հրապարակել, որում նա ուլտրաձայնային հետազոտություն է անցնում։ «Ես երջանկությունից յոթերորդ երկնքում եմ, քանի որ շուտով մայր եմ դառնալու։ Ասել, որ ես երջանիկ եմ, նշանակում է ոչինչ չասել։ Ես պարզապես հիացած եմ»,- գրել է Քելլին:
Հղիության առաջին ամիսները լավ են անցել, բայց հետո աստղը սկսել է իրեն վատ զգալ։ Իսկ երրորդ եռամսյակում Քելլին վատացել է՝ քաշի արագ ավելացում, մշտական թուլություն, քնի խանգարում, ինտենսիվ ծարավ եւ այլն: Աստղը հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ, եւ որոշել է դիմել մասնագետներին։ «Իմ ամբողջ հղիության ընթացքում ես շաքարից բացի որեւէ այլ բանի ցանկություն չունեի։ Նախկինում երբեք նման բան չի եղել: Ես անընդհատ հյութեր եւ այլ քաղցր ըմպելիքներ էի խմում։ Ես ուղղակի չէի կարողանում ապրել առանց դրա»,- բացատրել է Օսբորնը։
Բժիշկները աստղի մոտ գեստացիոն դիաբետ են հայտնաբերել, որը հանդիպում է միայն հղիների մոտ։ Վիճակագրության համաձայն՝ այս հիվանդությունը հանդիպում է հղիների 3-4%-ի մոտ։ Պատճառները լիովին հայտնի չեն, բայց, ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է հորմոնալ ֆոնի փոփոխություններով, որոնք դժվարացնում են շաքարի կլանման գործընթացը։ Տեղեկանալով իր հիվանդության մասին՝ Քելլին որոշել է հետեւել բժիշկների բոլոր խորհուրդներին, քանի որ վախենում է երեխայի առողջության համար։
«Ես հետեւում եմ իմ սննդակարգին եւ արդեն մոտ չորս կիլոգրամ քաշ եմ կորցրել, մաշկս նույնպես մաքրվել է: Ինձ հիմա ավելի լավ եմ զգում»,- հավելել է Քելլին։ Հիշեցնենք, որ 2020 թվականին աստղը նիհարելու հարցում ֆենոմենալ արդյունքների հասավ՝ նրան հաջողվեց նիհարել մոտ 40 կիլոգրամով։
Աղբյուրը՝ GraziaMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:07, 28 հունվարի
«Հպարտ եմ, որ քո զինվորն եմ»․ Վլադիմիր Արզումանյան16:04, 28 հունվարի
«Քիմ Քարդաշյանին է նմանվել»․ Նիկոլ Շերզինգերի ոճափոխությունն ու հետեւորդների արձագանքը (ֆոտո)15:21, 28 հունվարի
Լոբոդայի երգի հեղինակը դատական հայց է ներկայացրել նրա դեմ14:04, 28 հունվարի
«Կար ժամանակ, երբ ծնողները հանգիստ էին, որ իրենց որդիներն անցնում են տղամարդու կյանքի այս կարեւոր փուլը...»․ Գրիգոր Դանիելյան13:31, 28 հունվարի
Ինչպե՞ս է ընթանալու «Երգ երգոց. նոր ձայներ» մրցույթը. Խորեն Լեւոնյանն ու Հրաչ Քեշիշյանը՝ նոր նախագծի ձեւաչափի ու նպատակների մասին12:12, 28 հունվարի
«Որդիս իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ, ինքը գիտի, որ պարտավոր է ծառայելու»․ Ռուբեն Մխիթարյան (ֆոտո)11:33, 28 հունվարի
«Աշխարհը դեռ լռում է Արցախի ժողովրդի մասին, ովքեր պայքարում են իրենց ազատության հիմնարար իրավունքի համար»․ Մհեր Բաղդասարյանն արժանացել է «Sino Phil Asia International Peace Award»-ի (ֆոտո/վիդեո)10:22, 28 հունվարի
«Կոշկավոր կատուն. վերջին ցանկություն» ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 300 միլիոն դոլար09:00, 28 հունվարի
ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 27 հունվարի
Ջիջի Հադիդն առաջին անգամ դարձել է Givenchy-ի գովազդային արշավի դեմքը22:19, 27 հունվարի
Թոբի Մագուայրը հայտարարել է, որ պատրաստ է կրկին խաղալ «Սարդ-մարդու» դերը21:12, 27 հունվարի
Ինչպես հաղթահարել տղամարդու հետ բաժանումը