«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Կրակել են, վազել պայթուցիկների միջով, հարձակվել, պաշտպանվել»․ Իննայի ու Գոշի նոր նախագիծն ու հայտնի հայուհիների զինվորական փորձությունները (ֆոտո)

14:05, 10 հոկտեմբերի

Ի՞նչ կլիներ, եթե աղջիկներն էլ անցնեին պարտադիր զինվորական ծառայություն․ այս հարցի պատասխանը կստանաք՝ դիտելով Իննա Խոջամիրյանի եւ Գոշ Հակոբյանի նոր՝ «Ճիշտ այդպես» նախագիծը, որն ATV-ի եթերում մեկնարկել է հոկտեմբերի 7-ից։ Հաղորդման նկարահանումներն անցել են Հանքավանում, տեւել են 6 օր։ Հաղորդաշարի մասնակիցները 6 հայտնի հայուհիներ են՝ դերասանուհիներ Իրինա Այվազյանը, Եվա Բաղդասարյանը, Ժաննա Վելիցյանը, Լիլիթ Սարգսյանը, երգչուհիներ Էվա Ոսկանյանը եւ Լիլիթ Օսիպյանը։ Նրանք սեփական մաշկի վրա զգացել են զինվորական կյանքն՝ իր բոլար դժվարություններով։ 

Իննան եւ Գոշը հանդես են գալիս որպես պրոդյուսեր, Իննան նաեւ նախագծի հաղորդավարուհին է, ինչը նրան «չի փրկել» փորձություններից։ Դերասանուհու համար սա առաջին պրոդյուսերական փորձն էր․ խոստովանում է՝ շատ էր լարվում։

310814360_1170988356847809_452620180085878267_n.jpg (130 KB)

«Միշտ եթերում չեմ լինելու, վաղ թե ուշ, ակտիվ էկրանային գործունեությունս դադարելու է, բայց ես միեւնույն է ուզում եմ՝ հեռուստադիտողը շարունակի «ինձ տեսնել», այս դեպքում՝ իմ ձեռնարկած նախագծերն ու ձեռագիրը: Աշխատանքի տեսանկյունից չափազանց պերֆեկցիոնիստ եմ, տվյալ պարագայում` մասնավորապես: Բայց ինչպես ասում են` համարձակությունը գործի կեսն է: Հաղորդման անալոգը գտավ Գոշը, բայց առաջին օրերին, հասկանալի պատճառներով, ընթացք չտրվեց: Արդեն վաղուց անցել էինք այլ տարբերակների, երբ մի օր Արշակյան Ելենայի հետ հերթական քննարկումից հետո` ջնջեցի բոլոր տարբերակներն ու կանգ առա «Ճիշտ այդպես»-ի վրա. Գոշը բնականաբար կողմ էր»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում մանրամասնեց Իննան, որը նաեւ զբաղվել է մասնակիցների ընտրությամբ։

311072691_645675327218133_4077651319946637407_n.jpg (67 KB)

«Շատ դժվար ընտրություն էր. ընդ որում, թեման այնպիսին է, որ այն աղջիկներն, ում առաջարկվել է նախագիծը, հասկանում էին ծանրությունը: Ինչեւէ, մասկանիցների նախնական ցուցակը բաղկացած է եղել մոտ 14 հոգուց, որից կարճ ցուցակում մնացել են 8-ը: Նկարահանումներից 2 օր առաջ մասնակիցներից մեկը հրաժարվեց մասնակցել, իսկ առաջին նկարահանման օրը նախագիծը լքեց եւս մի աղջիկ: Հուսով եմ՝ պատկերացնում եք՝ ինչ ահռելի զբաղվածություն ունեն հանրային մարդիկ. մասնակիցների զբաղվածության պատճառով նախագծի նկարահանումները 2 անգամ հետաձգվել են. մեկը նկարահանումները ստիպված էր դադարեցնել մի շաբաթով, մյուսը թատրոնում նոր եթերաշրջանի բացման ակտիվ փորձերին էր, մյուսը կորպորատիվ միջոցառումներ ուներ... Փառք Աստծո, ի վերջո կարողացանք բալանսի գալ»:

310557412_838928500855915_4570982468801340030_n.jpg (108 KB)

Հաղորդումն ունի մրցութային ձեւաչափ․ մինչ բուն փորձությունները, մասնակիցներն անցել են համապատասխան դասընթացներ: 

«Հավատացնում եմ՝ մրցակցության գաղափարը նպաստեց գիտելիքների ամրապնդմանը: Տեղագրության մրցույթի ամփոփման ժամանակ նույնիսկ սկսեցին վիճել»,-պատմեց Իննան՝ հավելելով,-«Շատ բարդ էր... Իսկապես, բարդ էր...Գրեթե, իսկական զինվորական պայմաններ էին. քնում էին ընդհանուր վրանում, գիշերը անտառային պայմաններում շատ ցուրտ էր, սնվում էին ալյումինե ափսե բաժակներով, ափսեները լվանում եւ լվացվում էին գետում: Ծանրաբեռնվածությունը շատ մեծ էր. արթնանում էին 06:30, մասնագետներն ի սկզբանե որոշել էին, որ գիշերը հերթապահ «զինվոր» էլ պիտի ունենայինք՝ ամեն գիշեր մի մասնակից, սակայն դա արդեն, կարծում եմ, հալումաշ կաներ: Կրակել են, վազել են պայթուցիկների միջով, հարձակվել-պաշտպանվել են»:

310794335_1162520564477742_2830728309714435911_n.jpg (144 KB)

Իննան խոստովանեց, որ հրամանատարի պարտականությունն իր վրա վերցնելը հեշտ չի եղել․ 

«Հաղորդավարուհին, ըստ երեւույթի, եւս հրամանատարներից մեկն է: Բայց միեւնույն է դժվարանում ես. սկզբում ինձ դրսեւորում էի, գրեթե, որպես մասնակից: Մասնագետներին 3-րդ օրը խնդրեցի թուլացնել ռեժիմը, եւ ես տուժեցի իմ խնդրանքի պատճառով: Օրակարգը վերածվեց «Մի հատ ջուր խմեմ գամ, գնամ վրան գամ, մի քիչ նստեմ էս քարին ու կգամ»-ի: Վերջին 2 օրը ուժեղ բարկացա. շարվելու ժամից ուշանալու եւ մասնակիցներից մեկի սխալ հագուստի (այլ տաբատ էր հագել)  պատճառով` ժիմի դիրքով պահեցի թիմին 20 րոպեից ավել, մինչ նրանց ընկերը կգտներ տաբատը, կփոխվեր, կվերադառնար»:

310813627_1136653970556013_6924268666178065531_n.jpg (115 KB)

Ինչ վերաբերում է զինվորական կյանքին՝ դերասանուհին դա իր թուլությունն է համարում․ ասում է՝ փոքրուց երազում էր ծառայելու, դիպուկահար դառնալու մասին․

«Անգամ երազներ էի տեսնում թեմատիկ: Երազանքները հասցրեցին աղավաղվել... Ինչեւէ, շատ լիքն եմ վերադարձել...Իսկապես, բոլորս պիտի առնվազն նվազագույն պատրաստվածություն անցնենք»:

Համացանցում դեռեւս հաղորդման առաջին թողարկումն է հասանելի, սակայն դրական արձագանքներն, ըստ Իննայի, չեն ուշացել,-«100-ից ավել նամակ ունեմ աղջիկներից, ովքեր ուզում են մասնակցել նախագծին: Մեծ ոգեւորությամբ եմ կարդում: Արձագանքն, իսկապես, շատ մեծ է: Հիմա ոչինչ չեմ կարող ասել, առաջ չվազեմ, բայց եթե, նույնիսկ, 2-րդ եթերաշրջան լինի` դա պիտի լինի ավելի ուժեղ, ավելի խիստ, ավելի հագեցած... կարճ ասած` մեծամասշտաբ»:

Հաղորդումը եթերում է լինելու յուրաքանչյուր ուրբաթ՝ 20:00-ին։

311017845_3326773150912565_345417820277455024_n.jpg (115 KB)

311047514_645918136872802_1192040781765405644_n.jpg (106 KB)

311135818_817825176150087_8046100981341247344_n.jpg (87 KB)

311332998_1056698161614430_8908047766120036861_n.jpg (121 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Իննա Խոջամիրյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել