Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Շերը 85 միլիոն դոլարով վաճառքի է հանել Մալիբուի իր առանձնատունը, հայտնում է The Wall Street Journal-ը։
Հրապարակման համաձայն՝ իտալական Վերածննդի ոճ ունեցող առանձնատունը կառուցվել է 1999 թվականին։ Խաղաղ օվկիանոսին նայող տունը զբաղեցնում է 1226 քմ տարածք։ Այն ունի յոթ ննջասենյակ, բազմաթիվ լոգարաններ, համմամ, մարզասրահ, լողավազան, թենիսի կորտ, թատրոն եւ նույնիսկ կլիմայի վերահսկմամբ մասնավոր սենյակ, որտեղ Շերը պահում է իր մոտ հարյուր պարիկները: Բակում կա շատրվան, իսկ մոտակայքում՝ հյուրատուն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին 76-ամյա Շերը Փարիզի Նորաձեւության շաբաթվա շրջանակներում մասնակցել է Balmain-ի ցուցադրությանը։ Երգչուհին բացել եւ փակել է նորաձեւության ցուցադրությունը։ Սկզբում նա հայտնվել է հոլոգրամի տեսքով, իսկ հետո՝ պոդիում է բարձրացել լատեքսային կտորից եւ կատվազգիների մորթու պրինտ ունեցող զգեստով՝ Balmain-ի կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռոուստինգի հետ ձեռք ձեռքի տված։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով