Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում կարմիր գորգի պաշտոնական արարողությամբ մեկնարկեց Երեւանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը։ Ինչպես ամեն տարի՝ այս տարի էլ թատերական իրադարձությունը Հայաստանում համախմբել է մշակութային ոլորտի լավագույն մասնագետներին՝ ամբողջ աշխարհից։ Պայմանավորված սեպտեմբերի 13-ին Հայաստանի սահմանին Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայով՝ փառատոնը ստանձնել է եւս մեկ կարեւորագույն առաքելություն՝ միջազգային հանրությանը իրազեկել մեր երկրի խնդիրների մասին՝ կոչ անելով «փրկել մշակույթն ու դադարեցնել ագրեսիան»։ Փառատոնի տոմսերը կվաճառվեն, իսկ ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության։

«Այս տարի փառատոնը միտված է քաղաքականության․ բացի մշակութային մեծ հրավառությունից, մենք նաեւ շատ կարեւոր առաքելություն ենք իրականացնում։ Սեպտեմբերի 13-ին սկսված ծանր օրերից հետո մեր գլխավոր հովանավոր՝ «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հետ որոշեցինք, որ պետք է ունենանք նաեւ ակցիա, որպեսզի մեր ձայնը լսելի դառնա միջազգային հանրության համար»,-նշեց փառատոնի տնօրեն Կարո Բալյանը։

Այս տարի Շեքսպիրյան փառատոնը կհյուրընկալի ավելի քան 250 մասնակցի եւ հյուրի՝ Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ֆրանսիայից։ Երեւանյան 11 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում՝ 18 թատերախմբի մասնակցությամբ։ Թատերական իրադարձության հեդլայներներն են Սանկտ-Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ» (Ռուսաստան) եւ IM Perfect թատերախմբի «Ռոմեո եւ Ջուլիետ» (Իտալիա) ներկայացումները։

Ներկայացում կցուցադրվի նաեւ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում։ Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնը (Ռուսաստան) կներկայացնի «Լիր արքան»։ Փառատոնի շրջանակում կանցկացվի նաեւ հատուկ ծրագիր «FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների եւ անկախ թատերախմբերի համար։
Շեքսպիրյան փառատոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 22-ը՝ ներառյալ․ այն անցկացվում է «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։







Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են