Երեւանում մեկնարկել է «Ռուսական կինոյի օրեր» կինոդիտումների շարքը։ Հոկտեմբերի 21-ից 23-ը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնը մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին հրավիրում է դիտելու միջոցառման շրջանակում ներկայացվելիք ֆիլմերը։ Փառատոնային օրերին մեծ էկրանին անվճար կցուցադրվեն «Կրակ», «Նիկա», «Անծանոթի դիմանկարը» ֆիլմերը, «Քնքշություն» բազմասերիանոց ֆիլմը եւ «Բուկա, իմ սիրելի հրեշը» լիամետրաժ մուլտֆիլմը:
Միջոցառումը կազմակերպում է «ՌՈՍԿԻՆՈ»-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։ «ՌՈՍԿԻՆՈ»-ի գլխավոր տնօրեն Իննա Շալիտոն նշում է.

«Ուրախ ենք «Russian Film Festival» ապրանքանիշի ներքո Հայաստանում երկրորդ միջոցառումը կազմակերպել: Այս տարի օգոստոսին «IVI» առցանց կինոհարթակում անցկացվեցին ռուսական ֆիլմերի առցանց ցուցադրություններ։ Օֆլայն միջոցառման շրջանակում «Ռուսական կինոյի օրեր»-ի ծրագրում ընդգրկված է հինգ ֆիլմ՝ գեղարվեստական, բազմասերիանոց եւ մանկական անիմացիոն: Հուսով եմ, որ յուրաքանչյուր դիտող իր համար հետաքրքիր բան կգտնի: Մենք նաեւ ձգտում ենք ակտիվացնել բիզնես երկխոսությունը Ռուսաստանի եւ Հայաստանի կինոարտադրության ոլորտների միջև մշակութային նման միջոցառումների կազմակերպման միջոցով: Հայկական կինոն 2022 թվականին տոնում է իր 100-ամյակը, այս ընթացքում ստեղծվել են բազմաթիվ հրաշալի ֆիլմեր, անիմացիոն ոլորտը վերելք է ապրում, եւ վստահ եմ, որ մենք կարող ենք գտնել փոխազդեցության բազմաթիվ կետեր»։

Ֆիլմերի ցուցադրություններից հետո կկազմակերպվի նաեւ քննարկում կինոգետ Դիանա Մարտիրոսյանի հետ։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում կինոդիտումների նման շարքի իրականացմանն ու «Ռուսական կինոյի օրերի» շրջանակում ընտրված ֆիլմերին, Դիանան նշեց․
«Կարծում եմ` ցանկացած փառատոն, ցանկացած ցուցադրությունների շարք ֆիլմասեր մարդու համար հնարավորություն է բացահայտել նոր արտադրանք, նոր ֆիլմեր` այն ամենը, ինչ այլ պայմաններում չես տեսնի: Փառատոնային ֆիլմերը հաճախ չեն մտնում վարձույթ, այսինքն՝ դրանք կամ պետք է դիտեք ինչ-որ փառատոնների շրջանակում, կամ, գուցե, փնտրեք համացանցում` ոչ օրինական տարբերակով, ինչին ես դեմ եմ, որովհետեւ կարծում եմ` եթե ֆիլմը ստեղծված է մեծ էկրանի համար, ցանկալի է այն դիտել հենց կինոթատրոնում:

Ֆիլմերի այս ցանկի մեջ կա, օրինակ, Վասիլիսա Կուզմինայի «Նիկա» ֆիլմը, որն իրական փաստերի վրա է հիմնված՝ բանաստեղծուհի Նիկա Տուրբինայի մասին է։ Շատ ուրախ եմ, որ այս փառատոնի շնորհիվ հնարավորություն ունեցա դիտելու այն: Կառանձնացնեմ նաեւ Աննա Մելիքյանի «Քնքշություն» մինի-սերիալը, որը նկարահանված է iPhone-ով: Կարծում եմ` կինոգործիչների, օպերատորների և այն մարդկանց համար, որոնք հաճախ բողոքում են, որ մենք տեխնիկապես հզոր չենք, ինչպես կինոարտադրության ոլորտում զարգացած այլ երկրներ, սա վառ օրինակ է` ինչպես կարելի է նկարել մրցունակ, դիտարժան մինի-սերիալ` անգամ iPhone-ով»:

Դիանան կարեւորեց նաեւ ֆիլմերի բազմազանությունը, որոնք փառատոնը հետաքրքիր են դարձնում ցանկացած տարիքի ֆիլմասերների համար,-«Կազմակերպիչները ցանկացել են բազմազանություն ներկայացնել, ինչը, կարծում եմ, լավ հնարավորություն է ընդհանուր պատկեր կազմելու համար, թե ինչ է կատարվում վերջին տարիներին ռուսական կինոարտադրության ոլորտում»,-հավելեց նա։
Այս տարի «Russian Film Festival» ապրանքանիշի ներքո արդեն միջոցառումներ են անցկացվել բազմաթիվ երկրներում՝ Բրազիլիայում, Ուրուգվայում, Հորդանանում, Չինաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ուզբեկստանում եւ այլուր։ Նախագծի մեկնարկից՝ 2020 թվականից ի վեր, ավելի քան 6,5 միլիոն մարդ աշխարհի 26 երկրներում դարձել է ռուսական կինոփառատոնի հանդիսատես։
Հայաստանը «Ռուսական կինոյի օրեր» 2022 թվականի օրացույցում դարձավ 9-րդ երկիրը, ուր տեղի հանդիսատեսը հնարավորություն կունենա ռուսական նոր ֆիլմերին ծանոթանալու։



Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են