ԽՈՅ
Խոյը մրցակցության սիրահար է: Եթե հասկանա, որ իր սիրելին իրեն աշխարհի ամենասեքսուալ կինն է համարում, Խոյը կարող է նոր արուի որսի դուրս գալ՝ իր զուգընկերոջը մրցակցության մեջ դնելու համար: Թող տղամարդիկ իր սրտի համար արյունալի մարտնչեն:
ՑՈՒԼ
Ցուլ կանայք սարսափելի համառ են, բայց հավատարիմ: Նրանք հանդիպում են մեկին եւ սիրում մինչեւ կյանքի վերջ: Բայց եթե զգում են, որ իրենց սիրո դիմաց համարժեք զգացմունք չեն ստանում, ապա պակասը կլրացնեն ուրիշի գրկում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Երկվորյակներին որոշակի անվճռականություն է հատուկ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք ունակ չեն կենտրոնանալ ինչ-որ բանի ուղղությամբ: Ցավոք, դա կարող է հանգեցնել այն բանի, որ մեկ զուգընկերը չի կարողանա բավարարել Երկվորյակների պահանջները:
ԽԵՑԳԵՏԻՆ
Էմոցիաները շատ են, բայց Խեցգետին կանայք կայունություն են ուզում: Թերեւս, ամենահավատարիմ կանայք են: Իսկ երբ սերն անցնում է, անհավանական բարի սիրտ ունեցող Խեցգետին կանայք չեն ցանկանում ցավոտ հարված հասցնել իրենց զուգընկերոջը եւ նախընտրում են թաքուն սիրավեպը:
ԱՌՅՈՒԾ
Ցանկացած քաղաքում եւ գյուղում Առյուծ կինն իրեն բոլոր ֆիլմերի գլխավոր հերոսուհի պետք է զգա: Եթե զուգընկերն ի վիճակի չէ նրան այդ դերը հատկացնել, ապա մեծ է դավաճանության հավանականությունը: Չե՞ս ուզում նրան պատվանդանին բարձրացնել: Իզուր: Կգտնվի մեկը, ով դա մեծ հաճույքով կանի:
ԿՈՒՅՍ
Կույս կանանց տանջում են նույնիսկ դեռեւս ի հայտ չեկած խնդիրները: Այդ պատճառով կողմնակի սիրավեպերը Կույս կանանց համար սարսափելի սթրես են, որը նրանք չեն կարող հաղթահարել: Բայց եթե զուգընկերը չի համապատասխանում Կույսի բարձր չափանիշներին, նա ավելի լավ տվյալներ ունեցող տղամարդ կփնտրի:
ԿՇԵՌՔ
Կշեռքների կոկետությունն ու կրքոտությունը, կարծես, դավաճանության նշան կարող են լինել, բայց դրան հակակշռում է ռոմանտիկան եւ սիրո արժեքը, ինչը սանձում է Կշեռք կանանց դավաճանելու ցանկությունը: Իսկ եթե Կշեռք կինը, ամեն դեպքում, դավաճանում է, ուրեմն դրան մղում են ուժեղ էմոցիաները:
ԿԱՐԻՃ
Կարիճ կանայք կարող են մի քանի զուգընկեր ունենալ, մինչեւ հորիզոնում հայտնվի իր միակն ու անկրկնելին: Կարիճ կինը տղամարդկանց մագնիսի պես քաշում է, քանի որ հմայիչ է եւ գայթակղիչ: Բայց երբ հանդիպում է հուզական եւ սեքսուալ առումով իրեն բավարարող մեկի, ամբողջությամբ նվիրվում է միայն նրան:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Աղեղնավոր կանայք չեն հասկանում, որ ինչ-որ բանի մասին պետք է լռել: այդ պատճառով նրանց գաղտնի սիրավեպերի մասին վաղ թե ուշ հայտնի է դառնում: Աղեղնավորների համար սեքսն առանց կանոնների զվարճալի արկած է, այդ պատճառով եթե սեքսը հնգամյա ծրագրի ժամանակացույցով է, մեծ է հավանականությունը, որ Աղեղնավոր կինը չի հետեւի դրան:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Այծեղջյուր կանայք հուսալի են եւ հավատարիմ: Սակայն սիրո որոնումները նրա համար առաջին տեղում չեն: Իհարկե՝ դա քնքուշ զգացմունք է, սակայն կարիերան ավելի մոտ է նրա սրտին, քան ընտանիք ստեղծելու անհրաժեշտությունը: Այծեղջյուր կինը, հավանաբար, այնպիսի զուգընկեր կընտրի, որն իրեն կօգնի կարիերայի հարցում:
ՋՐՀՈՍ
Եթե զուգընկերը բավարարի, Ջրհոս կինը դավաճանության մասին, ամենայն հավանականությամբ, չի մտածի: Որպես կանոն՝ Ջրհոսը «դավաճանում է» ինչ-որ մեկը հետ նամակագրություն վարելով: Այսինքն՝ թեթեւ սիրախաղ:
ՁԿՆԵՐ
Այստեղ էմոցիաներն են կառավարում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք հակված են կարեկցության: Դավաճանությունն այս դեպքում թույլատրելի է միայն այն դեպքում, եթե ցանկանում են վերջ դնել անհաջող հարաբերություններին: Բռնելով նոր երկրպագուի ձեռքը՝ Ձուկ կինն իրեն կմեղադրի դավաճանության համար, ընդ որում՝ ամբողջ կյանքում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն